25 Նոյեմբեր, Բշ
19/03/2021
- Հա՛յր, մի անգամ մեզ ասացիք. «Հոգևոր կյանքում պետք է մեկուսացնել (հակառակորդին): Ի՞նչ նկատի ունեիք: - Պատերազմի ժամանակ աշխատում են թշնամուն շրջափակել: Նրան շրջափակում են, քշում քաղաքի պատերից ներս ու թողնում սոված: Այնուհետև նրան ջրից են զրկում: Քանի որ, եթե թշնամին ջրի, պարենամթերքի ու զինամթերքի պաշար չունի, ապա ստիպված է հանձնվել: Ուզում եմ ասել, որ եթե սատանայի դեմ նույն կերպ ենք պայքարում՝ պահքով և արթնությամբ, ապա նա մի
18/03/2021
Մեծ պահքի հոգևոր պտուղներից մեկն անհատի նախապատրաստությունն է Աստծո հետ հանդիպման: Շատերը կասեն, թե մենք այսքան ժամանակ է` հավատում ենք, եկեղեցի հաճախում, մեր մեղքերը խոստովանում, Սուրբ գիրք ենք կարդում, բարեգործություն անում և այլն, սակայն այդպես էլ մեր և Աստծո միջև իրական և կենդանի հանդիպում չի կայանում: Հարցն այն է, թե մարդն ինչ դիտավորությամբ է մոտենում Աստծուն և արդյոք, երբ Երկնավոր Հայրն է մոտենում, անհատն ինչո՞ւ չի տեսնում Նրա գալուստը,
17/03/2021
«Մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել և այնուհետև՝ դատաստան» (Եբր. 9:27): «Բայց երբ ես բարձրանամ երկրից, ամենքին դեպի ինձ կձգեմ» (Հովհ. 12:32): Գրեթե միշտ մարդիկ խուսափում են հանդերձյալ կյանքի մասին խոսելուց: Քարոզիչները հաճախ զանց են առնում այդ թեման կամ էլ շատ հարևանցիորեն են անդրադառնում դրան: Անդենական աշխարհի վերաբերյալ այս հարցն այնպիսի խնդիր է, որը բացատրելու համար մեր բանական լույսը բավական չէ: Մարդ դատապարտված կլինի մռայլ
16/03/2021
Բնությամբ տկար լինելով` մարդը միշտ էլ ենթակա է մեղք գործելու: Երբ մեղք ենք գործում, առաջ է գալիս ապաշխարության և զղջումի զգացումը: Եվ քանի որ օրվա ընթացքում, կամա, թե ակամա, մեղքեր շատ ենք գործում, հետևաբար կարող ենք ասել, որ Աստված մեզ այս կյանքը տվել է ոչ թե ապրելու, այլ զղջալու համար, այսինքն` ժամանակավոր կյանքը հանդերձյալ կյանքի նախապատրաստությունն է: Մեր մեղքերի համար զղջալով է, որ սկսում ենք իսկապես ապրել մեր կյանքը, այսինքն` վայելել
15/03/2021
11. Սի՛րելիք՝ աղաչեմ, իբրև զպանդուխտս և զնժդեհս: Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ, իբրև պանդուխտների և օտարականների: Պետրոս առաքյալը իր իմաստությանն ու երկյուղածությանը վայել եղանակով է ներկայացնում խրատի նախերգանքը և խոսում է՝ ինչպես իր սիրելի որդիների հետ, և նույն կերպ էլ խրատում է նրանց: Արդարև, նրանք որդիներ էին, որոնց առաքյալը «ունեցել» էր վերջիններիս՝ Ավազանի մկրտությամբ, և խրատով ու Քրիստոսի երկյուղով՝ իբրև կաթով, սնուցում էր
13/03/2021
- Հա՛յր, ես ինձ անզոր եմ զգում դժվարությունների ու փորձությունների առջև: - Չե՞ս աղոթում: Ինչպես վտանգի մեջ հայտնված նավերն են SOS ազդանշան ուղարկում, այնպես էլ դու մշտապես կրկնիր. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծու, ողորմի՜ր ինձ», և օգնություն կստանաս: Մի անգամ փորձությունն ինձ անդունդն էր նետելու, եթե չաղոթեի. աղոթքն ինձ փրկեց: Երբ Ստոմիոն մենաստանում էի ապրում, մի անգամ երեկոյան դարափի եզրի մի վտանգավոր վայրում գտնվող քարանձավը գնացի:
12/03/2021
Սուրբ Մկրտությամբ յուրաքանչյուր անձ, ջրից ու Հոգուց վերստին ծնունդ առնելով, սրբվում է Ադամից ժառանգած (ադամական) և նաև մինչ մկրտությունը գործած մեղքերից, ընդունում է երկնավոր Հոր որդեգրությունը և դառնում Քրիստոսին ժառանգակից, Սուրբ Հոգու տաճար և քրիստոնյա, այսինքն՝ արժանանում է Քրիստոսի անունը կրելու պատվին: Սուրբ Մկրտությամբ քրիստոնյա անունը ստացած ամեն ոք պետք է խորհի՝ իր կյանքը համապատասխանո՞ւմ է այն անվանը, որ ինքը կրում է: Ս. Գևորգ
11/03/2021
Ապաշխարությունը օտար կամ ավելորդ է նրանց համար, ովքեր մտածում են, թե ի՞նչ են արել իրենք, որ ապաշխարեն, ո՛չ մարդ են սպանել, ո՛չ շնացել են, ո՛չ գողացել, ո՛չ էլ ինչ որ մեկին իրավունքից զրկել: Այսինքն՝ ո՞ւմ համար է ապաշխարությունը, միայն գողի՞, մարդասպանի՞, շնացողի՞ և իրավազուրկի՞ համար: Կամ այս կամ այն վատ արարքը չանելը արդյո՞ք բավարար է, որ մարդը չապաշխարի: Ավետարանական ոսկե օրենքը մարդուն թելադրում է ոչ թե չեզոք լինել, այլ. «Այն, ինչ ուզում