25 Հոկտեմբեր, Կիր
02/04/2023
Ապրիլի 2-ին Հայ եկեղեցու կամարների ներքո հնչեցին «Օրհնեալ, որ գայ յանուն Տեառն. օրհնութիւն ի բարձունս» փառաբանական խոսքերը, որոնք ազդարարեցին Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ծաղկազարդի տոնը մեծ թվով ընտանիքների էր համախմբել Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում՝ մասնակիցը դարձնելու վաղ առավոտից մինչև երեկո կատարվող արարողությունների և տոնական միջոցառման: Վաղ առավոտյան Գիշերային և Առավոտյան ժամերգություններին հաջորդեց
02/04/2023
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, սիրելի՛ ծնողներ ու անգին զավակներ, Այսօր մեր Մայր եկեղեցին տոնում է անչափ սիրելի ու գեղեցիկ մի տոն՝ Ծաղկազարդը կամ Քրիստոսի փառավոր մուտքը Երուսաղեմ։ Այս սքանչելի տոնը Հայ եկեղեցին նշանավորել է նաև մանուկների օրհնության կարգով, որն այնքա՜ն համահունչ է տոնի խորհրդին ու ոգուն։ Եվ ես մեծ ուրախությամբ շնորհավորում եմ բոլորիս, հատկապես՝ մեծ ու փոքր մանուկներին այս գեղեցիկ տոնի առթիվ։ Մարդացյալ Աստծու
01/04/2023
Տեսա՞ք անցյալ կիրակի օրը պատերազմն ու հաղթությունը. սատանայի պատերազմն ու Քրիստոսի հաղթությունը, տեսա՞ք՝ ինչպես գովվեց ապաշխարությունը, և բանսարկուն չդիմացավ հարվածներին, այլ սարսափեց ու զարհուրեց: Ինչո՞ւ ես վախենում, ո՛վ բանսարկու, և ինչո՞ւ ես հեծում, ինչո՞ւ ես տագնապում, երբ գովվում է ապաշխարությունը: Այո՛, ասում է, հիրավի տանգնապում եմ, նեղվում ու խռովվում: Ինչո՞ւ, ասա՛ ինձ, ո՛վ բանսարկու: Որովհետև ապաշխարությունը հափշտակեց ու հանեց
31/03/2023
Ամենամեծ բարիքը, որ Աստված մեզ տվեց, կյանքն է: Աստված մարդուն տվեց մտածելու, խոսելու և գործելու կարողություն: Բանականությունն աստվածային ստեղծագործության կարևորագույն նշույլն է, այն Աստծու ներկայությունն է մարդու մեջ: Տիեզերքում միայն մարդն է մտածում և խոսքն է, որ մեզ մարդ է դարձնում: Խոսելով՝ մենք Աստծու աշխարհի մի մասն ենք դառնում: «Ա՜խ լեզո՛ւն, լեզո՛ւն, լեզո՛ւն, որ չըլի, մարդ ընչի՞ նման կըլի»,- ասել է Խաչատուր Աբովյանը: Լեզուն
30/03/2023
Մարտի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Արդյունավետ մտածողության սկզբունքները» թեմայի վերաբերյալ բանախոսությանը, որը վարեց «Դիալոգ» կրոնի և հանրային կապերի ուսումնավերլուծական կենտրոնի ղեկավար Ալմաստ Մուրադյանը: Բանախոսությունը, երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի
30/03/2023
Մի անգամ հայր Պորֆիրիոսն ասաց ինձ․ - Որդյա՛կ, քո միակ թերությունն այն է, որ դու գերզգայուն ես և ոչ մի վիրավորանք տանել չես կարողանում։ Նման զգայունությունը ժառանգել ես հորիցդ, և դրանում դու մեղք չունես։ Բայց չափազանց զգայունությունը լավ բան չէ։ Թեև շրջապատի, իսկ հատկապես նրանց համար, ովքեր իրենց զարմանքով քո մեջ խթանում են այն և հաճախ շահագործում իրենց չափազանց ստոր նպատակներով, այն թվում է կարևոր ու շահավետ ընդունակություն, անսովոր
29/03/2023
Գաղտնի բաները մեր Տեր Աստծունն են, իսկ հայտնիները` մեզ ու մեր որդիներին հավիտյան, որպեսզի կատարենք այս օրենքների բոլոր խոսքերը (Բ Օրենք ԻԹ 29)։ Սուրբ Գրքի ընկալումն առհասարակ իրենից անհաղթահարելի դժվարություններ չի ներկայացնում: Չկա մի մարդ, որի համար այս Գիրքը բոլորովին անհասանելի ու անհասկանալի
28/03/2023
«Հավատը, որ սիրով է գործում...» (Գաղ. 5։6): Հավատքը և սերն այն զույգ ճառագայթներն են, որոնք լուսավորում են աշխարհն ու կյանքը: Կրոնն իր էությամբ հավատքի զորությունն է, սերը նույն ինքը՝ կյանքն է: Նա, ով այդ երկու զորություններն իր անձի մեջ չի միաձուլում, անհաստատ հիմքերի վրա է դնում իր կրոնական կյանքը՝ բացառելով հոգևոր մարդու զարգացման հնարավորությունը: Որևէ այլ կրոն այնպիսի խորությամբ չի միավորում, չի գրկախառնվում այդ զույգ աղբյուրներին,