25 Նոյեմբեր, Բշ
30/03/2021
Ծաղկազարդին Երուսաղեմ հաղթական մուտքով սկսվում է Հիսուս Քրիստոսի կյանքի վերջին՝ Չարչարանաց շաբաթը, որն անվանվում է Ավագ շաբաթ: Ավագ երեքշաբթի ընթերցվում է տասը կույսերի առակը, որին էլ նվիրված է այդ օրվա խորհուրդը: Առակում ասվում է, որ հարսանյաց օր էր, և տասը կույսեր, լապտերներ առած, ելան դիմավորելու փեսային: Կույսերից հինգն իմաստուն էին, իսկ մյուս հինգը՝ հիմար: Իմաստունները լապտերների հետ ամաններով ձեթ վերցրեցին, իսկ հիմարները՝ ոչ: Փեսան
29/03/2021
Քրիստոսի առակները մանրանկարչության մեջ հազվադեպ են պատկերվել: «Թզենու անիծումը» այլաբանական առակը (Մատթ. 21:19-20) ներկայացնող նկարները հիմնականում ունեն պատկերագրական պարզ կառուցվածք. Քրիստոս կանգնած թզենու դիմաց նայում է ծառին, ծառը բազմատերև ու սաղարթախիտ է, բայց անպտուղ: Այստեղ արտացոլված է ավետարանական այն պատմությունը, որտեղ պատմվում է, թե Հիսուս Երուսաղեմ վերադառնալիս քաղց զգաց, ճանապարհի վրա մի թզենի տեսավ, մոտեցավ նրան, բայց
28/03/2021
Մարտի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքի հիշատակը: Տոնական օրվա արարողություններն սկսվեցին վաղ առավոտից. Գիշերային և Առավոտյան ժամերգություններին հաջորդեց անդաստանի՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը, որի ժամանակ օրհնվեցին ուռենու ճյուղեր և բաժանվեցին ներկաներին, ապա Ս. Պատարագ մատուցվեց, իսկ Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց «Դռնբացեք»-ի արարողություն: Վաղ
27/03/2021
Ծաղկազարդի նախորդ օրը հիշատակվում է Ղազարոսի հարությունը: Ինչպես հայտնի է Նոր Կտակարանից Ղազարոսը և նրա քույրերը՝ Մարթան ու Մարիամը, Բեթանիա գյուղից էին (այժմ՝ Էլ - Ազարիե, երբեմն Լազարիոն), Երուսաղեմից ոչ շատ հեռու, Ձիթենյաց լեռան հարավ-արևելյան լանջին: Հիսուս բացառիկ սիրով և բարեկամությամբ էր կապված այս երեքի հետ, մինչև անգամ Ղազարոսի մահը հուզեց Նրան: Ամեն անգամ Երուսաղեմ գալիս Հիսուս իջևանում էր նրանց տանը: Ղազարոսի և նրա հարության
24/03/2021
Ծաղկազարդը մինչև XIXդ. վերջերը և XXդ. սկզբները հայոց կենցաղում հայտնի էր բազում անուններով՝ Ծառամուտ, Ծառկոտրունք, Ծռատոն, Ծռզարդար, Ծզարդար, Զրիզարդար, Զըրզարդար, Զըռըզարթար, Ծառզարդուօր, Զարդար, Ծառաբեր, Ճորճարդոր, Զարզարտուր, Հըռօխնեք և այլն, որոնց մեջ առավել տարածված էր Ծառզարդար անվանաձևը: Ծաղկազարդին ժամանակին կային ժողովրդական սովորություններ, որոնք ավելի հատկանշական էին դարձնում օրվա տոնախմբությունը: Այս տոնին սովորություն
23/03/2021
«Ես չեմ ուզում իմ կյանքը հիմա փոխել, բայց հավատում եմ, որ Աստված ինձ կընդունի, եթե նրանից թողություն խնդրեմ իմ կյանքի վերջին պահին»: Այս դեպքում մարդը ցանկանում է ապրել մեղքի մեջ և Աստծուց խնդրում է հանգիստ տա իրեն այն հույսով, որ արդեն իր համար սիրելի դարձած մեղքերից, ինչ-որ մի ժամանակ կարող է հրաժարվել: Այս մտածումն ու խոսքերը չարի հերթական խաբկանքներից մեկն է, երբ անձն ինքնաքննությամբ ապաշխարելը հետաձգում է վաղվան, մեկ ուրիշ օրվան,
22/03/2021
- Հա՛յր, հինգ-վեց տարեկան երեխաները պե՞տք է արդյոք ծոմ պահեն Սուրբ Հաղորդությունից առաջ: - Գոնե Հաղորդություն ստանալու նախորդ օրը երեկոյան նրանք պետք է ձեթով պատրաստված պահոց կերակուր ուտեն: Սակայն այդ հարցը հոգևոր հոր իրավասության ներքո է: Ավելի լավ է, եթե մայրը հոգևոր հորը հարցնի, թե իր երեխան ինչպես պահք պահի, որովհետև փոքրիկի մոտ կարող են առողջության հետ կապված խնդիրներ լինել և օրինակ՝ նա պետք է կաթ խմի: - Հա՛յր, իսկ որքա՞ն ժամանակ
19/03/2021
Յոթը տարի է, ինչ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սուրբ հարկից ներս, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, գործում է սիրիահայ համայնքը, որ սիրո և նվիրումի ճանապարհ անցնելով՝ իրականացնում է իր եկեղեցանվեր ծառայությունը: Համայնքի «Հույս միավոր» տիկնանց օժանդակ միությունը, ազգային-եկեղեցական տոներին և ավանդույթներին հավատարիմ, ամեն տարի՝