04/07/2022
«Որովհետև, թեպետև մի ժամանակ խավար էիք, հիմա լույս եք ի Տեր. ընթացե՛ք ինչպես լույսի որդիներ» (Եփես․ 5։8)։ Առաքյալը Եփեսոսի՝ քրիստոնյա դարձած բնակչությանն է ուղղում իր նամակն ու խոսքերը: Անշուշտ նրանք սկզբում հեթանոսներ էին և հետո միայն դարձան քրիստոնյա: Հետևաբար սուրբ առաքյալը, այդ բազմության կյանքին տեղյակ ու շատ մոտից ծանոթ լինելով, կարծես թե այդքան էլ գոհ չէ նրանց բարոյական կենցաղավարությունից: Ահա թե ինչու առաքյալը վերլուծում
01/07/2022
Հայրենիքը սուրբ և նվիրական հասկացություն է, հայրենիքի հանդեպ սերը սուրբ է, իսկ հայրենիքին ծառայելը սրբազան և պատվաբեր ծառայություն: Արարիչ Աստված յուրաքանչյուր ազգի շնորհել է մեծ ժառանգություն՝ հայրենի երկիր: Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսն ասել է. «Հայաստանն է Աստծուց մեզ տրված բաժինը, մեր պարտքն է այն շենացնել, ծաղկեցնել, ինչպես արել են մեր հայրերն իրենց շնորհներով, իրենց տքնությամբ և իրենց արյամբ»: Յուրաքանչյուր հայորդու
30/06/2022
Փորձությունների տեսակները Փորձություն բառը, ըստ Մալխասյանցի բացատրական բառարանի, նշանակում է փորձ, քննություն, աղետ, փորձանք, գայթակղություն, վտանգավոր տեղ: Փորձությունները գալիս են Աստծու կողմից. «Այս ամենից հետո Աստված փորձեց Աբրահամին և ասաց նրան. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Եվ նա ասաց. «Ահա ես»։ Եվ նրան ասաց. «Վերցրո՛ւ քո սիրելի որդուն՝ Իսահակին, որին սիրեցիր, գնա՛ բարձրադիր վայրը [եբր․ Մորիա] և այնտեղ՝ լեռներից
29/06/2022
Աստվածային անսահման սերը մարդկության հանդեպ արտահայտվեց Աստվածորդու աշխարհ գալով և փրկագործությամբ: Աշխարհի Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս, խոսքով և կյանքով սովորեցրեց ճշմարտապես հավատալ և առաքինաբար ապրել: Փրկչի յուրաքանչյուր խոսքից և գործողությունից անսահման սեր էր բխում: Սիրող Աստված այլ բան չի ակնկալում իր արարածներից, այլ միայն, որ Իր սիրուն պատասխանեն նույնպիսի անկեղծ, մաքուր և անշահախնդիր սիրով: «Մենք պետք է ապրենք հավատով, հույսով
28/06/2022
«Ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկ․ 18։14)։ Սուրբ Ավետարանի այսօրվա ընթերցումը մեզ վերստին հիշեցնում է տիրական այն վճիռը, որի ճշմարտացիությունը շատերն անձնապես են փորձել և համոզվել դրանում: Հիսուս Իր սովորության համաձայն նախ մի առակ պատմեց, ապա բարոյական այս մեծ դասը տվեց Իր ունկնդիրներին, որոնց շարքերում կային նաև իսկապես մեծամտացողներ և ուրիշներին արհամարհողներ: Սեփական
27/06/2022
- Եկեղեցին նոր կյանքն է Քրիստոսի մեջ,- միշտ այսպես էր սովորեցնում հայր Պորֆիրիոսը։- Եկեղեցում մահ չկա, դժոխք չկա։ Հովհաննեսի Ավետարանում ասվում է․ «Եթե մեկը իմ խոսքը պահի, մահ չի տեսնի հավիտյան» (Հովհ․ 8։51): Քրիստոս վերացնում է մահը։ Եկեղեցու մաս կազմողը փրկության է գնում, դառնում հավիտենական։ Կյանքը մեկն է, անեզր շարունակություն է՝ վերջ ու մահ չունեցող։ Նա, ով ճշմարտապես հետևում է Քրիստոսի պատվիրաններին, երբեք չի մահանում։ Նա մեռնում
25/06/2022
Աստվածային սերը մարդու հանդեպ դրսևորվեց մեծագույն պարգևով՝ ազատությամբ: Այդ աստվածատուր ազատության մեջ չկա ոչ մի պարտադրանք, և այն անբաժանելի է մարդուց: Առանց հոգևոր ազատության՝ մարդը կորցնում է աստվածապարգև իր դիմագիծը և դառանալով անազատ՝ ընկնում է մեղքի գերության մեջ: Մարդ-Աստված հարաբերության հիմքում հոգևոր ազատությունն է: Ամենուր պայքար է ընթանում հանուն ազատության, բայց շատ քչերն են բացահայտում հոգևոր ազատության գաղտնիքը, որն
24/06/2022
Տերն առատորեն Իր շնորհներն է բաշխում Իր հետևորդներին և ցանկանում, որ յուրաքանչյուր ոք այդ շնորհները գործածի նաև հանուն մերձավորի՝ Տիրոջը փառաբանելով ոչ միայն խոսքով, այլ նաև գործով: Շնորհների ճիշտ գործածումը նպաստում է, որ Քրիստոսի Մարմինը՝ եկեղեցին, աճի և զորանա: «Եվ երբ յուրաքանչյուր մաս գործում է ինչպես որ պետք է, մարմինն աճում և զորանում է սիրո մեջ» (Եփես. 4:15-16): Ինչպես շնորհներն են տարբեր, այնպես էլ ծառայության կերպերը. մեկը