29/05/2022
Ո՛չ զի մեք սիրեցաք զԱստուած, այլ զի Նա՛ սիրեաց զմեզ, և առաքեաց զՈրդին Իւր ի քաւութիւն մեղաց մերոց։ Մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ Նա՛ սիրեց մեզ և ուղարկեց Իր Որդուն մերմեղքերի քավության համար (Ա Հովհ․ 4։10)։ Սիրելի՛ քույրեր և եղբայրներ. Այսօրվա կիրակին մեր եկեղեցու հայրերը կոչել են Երկրորդ Ծաղկազարդ, քանի որ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի՝ երկինք համբարձումից հետո Նրա մուտքը Վերին Երուսաղեմ ցնծությամբ ու փառաբանությամբ տոնախմբում
28/05/2022
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին՝ Հանրապետության տոնի առիթով: Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը արգասիքը եղավ մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու ձգտումի և հայրենի պետականության վերականգնման համար դարավոր մաքառումների ու պայքարի։ Նորահաստատ Առաջին Հանրապետությունը եղավ մարմնավորումը այն մեծ տեսիլքի, որի ներշնչումով կերտվեցին բազմաթիվ հաղթանակներ՝
27/05/2022
Մի անգամ, երբ ես Կալիթեայում էի՝ ծերի մոտ, նրան ասացին, որ Աթենքում երեկո են կազմակերպում, որի ընթացքում պետք է ելույթ ունենա Սուրբ լեռան վանահայրերից մեկը։ Հայր Պորֆիրիոսն ասաց ինձ, որ շատ է ուզում աթոսյան օդը շնչել՝ նկատի ունենալով առաջիկա ելույթը։ Ծերի ընկերներից մեկի մեքենայով հասանք սուրբ Նիկողայոս վանքի մոտ, որտեղ էլ հավաքույթը պիտի լիներ։ Սրահը լեփ-լեցուն էր, և հիմնականում ուսանողներով։ Նախ ելույթ ունեցավ մի աստվածաբան, որը բավականին
26/05/2022
Աստվածապաշտ սիրելի՛ հավատացյալներ, Շնորհավորում եմ բոլոր ներկաներիդ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի համբարձման փառաշուք տոնի կապակցությամբ։ Պահոց քառասուն օրերի խստությունից հետո քառասուն օր էլ ապրեցինք Սուրբ Հարության տոնի պարգևած ուրախությունը և հասանք Տիրոջ համբարձման խորախորհուրդ տոնին։ Աստվածաբանական տեսանկյունից այս տոնը շատ մեծ ու կարևորագույն խորհուրդ ունի մարդու համար, քանի որ լրումն է նրա փրկության աստվածային ծրագրի
25/05/2022
Եկեղեցական տոնացույցի համաձայն՝ Քրիստոսի Հարության փառաբանությանը նվիրված «Քառասունք յարութեուն»-ը՝ Ս. Զատկից մինչև Համբարձում ընկած շրջանը, մոտենում է իր ավարտին: Իսկ այս շրջանը եզրափակող Համբարձման տոնի անբաժան մասն են կազմում ուխտագնացությունները: Մայիսի 25-ին՝ Համբարձման տոնի նախօրեին, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուխտի մեկնեց
24/05/2022
«Կյանքը Նրանով էր, և այդ կյանքը մարդկանց համար լույս էր» (Հովհ. 1.4)։ Տիեզերքի բովանդակ հորինվածքում չկա ավելի խորհրդավոր մի երևույթ, քան այն իմացական գործունեությունը, որը պարզ ասած կոչում ենք «խորհուրդ» կամ «մտածում»: Գիտությունն ինչ կերպ էլ ուզենա վերլուծել այն, միևնույն է, այդ «խորհուրդը» մշտապես անբացատրելի կմնա, ինչպես այն փիլիսոփայական քարը, որը փնտրում են նյութի պատահական ընթացքի և ինքնաշարժության հիմքում:
23/05/2022
- Երբ Աստված տալիս է խոնարհության շնորհը, այնժամ մենք ամեն ինչ տեսնում ենք, այնժամ պարզորոշ ապրում ենք Նրանով։ Երբ խոնարհություն չունենք, ոչինչ չենք տեսնում։ Եվ հակառակը, երբ արժանանում ենք սուրբ խոնարհությանը, այնժամ տեսնում ենք ամեն ինչ, ուրախանում ենք ամեն ինչով։ Այնժամ ապրում ենք Աստծով, մեր ներսում դրախտ է, որը հենց Ինքը Քրիստոսն է։ Մի բան պատմեմ ձեզ,- հանկարծ ասաց ծերը,- չգիտեմ՝ արդյոք կարդացե՞լ եք «Վարք հարանց»-ում․․․ Այդ պատմության
22/05/2022
Զի որ ոչ բառնայ զխաչ իւր և գա զկնի Իմ, ոչ կարէ Իմ աշակերտ լինել։ Ով որ չվերցնի իր խաչը և Իմ հետևից չգա, չի կարող Իմ աշակերտը լինել (Ղուկաս 14։27)։ Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր. Աստված արարել է մարդուն, սիրում է նրան և մշտապես հոգում է նրա փրկության համար։ Եվ հարկ է, որ մարդկանց սիրտն ու միտքը Աստծու սերը տեսնեն ու փառաբանեն Նրան։ Շատ հաճախ մարդիկ չեն տեսնում Աստվածային առաջնորդությունն ու օգնությունը իրենց իսկ կյանքում և հակված