06/06/2022
«Որպեսզի ձեր հավատը չլինի մարդկանց իմաստությամբ» (Ա Կորնթ․ 2.5)։ Իմաստուն մի խրատ, որ դարերի խորքից թրթռալից ոգևորությամբ հնչում է մեր ականջներին։ Հաստատուն համոզում ունեցող և ժայռի պես ամուր կանգնած դյուցազունի հրամանն է սա։ Ա՛յն գործչի հրամանը, որն իր իրականացրած աստվածային առաքելության լիուլի գիտակցությունն ունեցավ ու նաև քրիստոնեական գիտակից հավատքի կազմակերպիչը եղավ։ Այդ ուժգին ու հեղինակավոր ձայնը Եփեսոսից է գալիս։
05/06/2022
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Տեր Հիսուս Քրիստոս, Երբ Փրկչի երկրային առաքելությունն արդեն կատարելապես իրագործվեց և հասավ Երկինք վերադառնալու ժամանակը, Տեր Հիսուս Քրիստոս պատվիրեց Իր սիրելիներին մնալ Երուսաղեմում և միատեղ ու միասիրտ սպասել Մխիթարիչին, որ պիտի ուղարկվեր Հորից՝ մխիթարելու հավատարիմներին և հիշեցնելու այն ամենը, ինչ Քրիստոս ուսուցանեց նրանց։ Նրա համբարձումից տասը օր անց՝ հրեական Պենտեկոստեի տոնին, երբ սուրբ Աստվածածինն
04/06/2022
Սուրբ Հովհան Ոսկեբերանն իր խոսքում (հարստության և հարուստների մասին) խոսում է ծանոթ մի մեծահարուստի մասին, որը կորցնում է հարստությունը և դառնության առջև կանգնում: Այս իրողությունն արդիական է նաև ներկայիս հասարակության համար, որովհետև մեր հասարակության մեջ ընչաքաղցության, ագահության, փողը պաշտամունք դարձնելու և դրան ծառայելու սկզբունքը գործում է ցայտուն: Սբ. Հովհան Ոսկեբերանը, ով ապրել է բարգավաճող Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանում,
03/06/2022
․․․․Դե, իսկ հիմա ես էլ ձեզ «կանիծեմ»: Ահա. «Թող Աստված ձեր սիրտն Իր բարեգթությամբ և Իր մեծ սիրով լցնի, այնքան, որ խենթանաք, որ ձեր միտքը կտրվի երկրից ու այսուհետ Նրա մոտ՝ Երկնքում մնա: Արդ, խենթացե՛ք Աստծու սիրո աստվածային խենթությունից: Թող Աստված ձեր սրտերն այրի Իր սիրով»: Ահա, թե ինչպիսի «անեծք» եմ տալիս ձեզ և մի ստիպեք, որ կրկնեմ այն, քանի որ իմ բարի «անեծքը» սրտիցս է բխում, ուստի և զորավոր է: Կարեկցում էի ձեզ, երբ
02/06/2022
- Եկեղեցին անսկիզբ է, անվախճան, հավերժ,- հաճախ ասում էր հայր Պորֆիրիոսը,- ինչպես Ո՞վ։ Իհարկե, ինչպես նրա Հիմնադիրը՝ Ամենասուրբ Երրորդությունը՝ անսկիզբ, անվերջ ու հավերժ։ Եկեղեցին անստեղծ է, ինչպես և Աստված։ Այն գոյություն է ունեցել ժամանակներից էլ առաջ, հրեշտակներից առաջ, աշխարհի արարումից առաջ։ «Նախքան աշխարհի արարումը» (Եփես․ 1։4), ասում է Պողոս առաքյալը։ Դա աստվածային սահմանում է։ Եկեղեցու «մեջ է բնակվում Աստվածության ամբողջ
01/06/2022
Ամռան առաջին օրը երեխաների համար դարձել է զվարճանքի և ուրախ տոնախմբության օր: Բացի այն, որ հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, փորձում է երեխաների օրը դարձնել ավելի գունեղ ու պայծառ, այն նաև մտորելու առիթ է տալիս մեծահասակներին՝ ինչպե՞ս առավելագույնս պաշտպանել երեխաների իրավունքները: Երեխայի ծննդյան իսկ օրից նրա պաշտպանության մասին հոգում են ծնողները, որոնք կարևոր է, որ մոռացության չմատնեն իրենց երեխայի
31/05/2022
«Տիրոջ Հոգին Ինձ վրա է, դրա համար իսկ օծեց Ինձ, Ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու» (Ղուկ. 4.18)։ Հիսուս եկավ Նազարեթ, որտեղ Նա մեծացել էր, և ըստ Իր սովորության՝ գնաց ժողովարան: Եվ երբ Նրա ձեռքը տվեցին Եսայի մարգարեի գիրքը, որ կարդա, բացվեց ճիշտ այն գլուխը, որտեղ գրված է. «Տիրոջ Հոգին Ինձ վրա է, և օծեց Ինձ, որ աղքատներին ավետարանեմ» (Եսայի 61.1): Եսայի մարգարեի այս ակնարկությունը խոստացյալ Մեսիայի գալստյան մասին էր, և Հիսուս Իր քարոզությունը
30/05/2022
Երբ Ադամը դրախտում թմրեց, նրա կողից շինվեց Եվան, ու աշխարհը լցվեց բազում մարդկանցով (Ծննդ. 2.21-22): Նույն կերպ էլ Քրիստոս թմրեց խաչի վրա, և Նրա կողից արյուն և ջուր բխեց (Հովհ. 19.34): Քրիստոսի կողից բխած արյունն ու ջուրը խորհրդանշում են հաղորդությունն ու մկրտությունը: Դրանցով հաստատվեց Եկեղեցին, որով բազում մարդիկ փրկության են արժանանում: Այս ընկալումով նաև վերացական գաղափարի պես չի հնչում այն, որ մարդկությունը փրկվեց Քրիստոսի արյամբ: Փրկության