23/06/2022
Մեծ Պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման կիրակի: Ամենակարող Աստված դրախտից արտաքսեց առաջին մարդկանց, որովհետև նրանք խախտեցին աստվածային կամքը և կերան արգելված ծառի պտղից (Ծննդ. 3.17, 24): Այստեղ կարևոր չէ, թե ինչ տեսակի ծառ էր այդ ծառը և ինչ պտուղ էր, որ կերան, այլ էականն այն է, որ առաջին մարդիկ աստվածային կամքին դեմ գնացին: Աստվածաշնչյան այս թեման չարաշահվել է միջին դարերում Եկեղեցի մուտք գործած եսամոլ մարդկանց պատճառով: Առաջին եվրոպական
22/06/2022
Հունիսի 21-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ ուխտի մեկնեց Հայաստանի նշանավոր ուխտավայրերից մեկը՝ Ծաղկեվանք: Արայի լեռան մի այրի մեջ գտնվող այս սրբավայրում, որտեղ ըստ ավանդության գտնվում է Վառվառա կույսի գերեզմանը, ուխտավորները, սրբուհու բարեխոսությունը հայցելով, միասնական աղոթք բարձրացրին առ Տեր Հայաստան ու Արցախ աշխարհների
21/06/2022
«Գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը և այդ մարգարիտը գնեց» (Մատթ․ 13։46)։ «Երանիների» լեռան վրա Հիսուսի առաջին իսկ քարոզությամբ աշխարհի թշվառությունը, քաղցը, սուգը, ծարավն ու որբությունը մոռացած մարդկանց բազմությունն այժմ այլ իրականություն էր տեսնում, այլ ճշմարտություն էր լսում և այնքա՜ն էր խանդավառվում այդ իրական պատկերից, որ փափագում էր անմիջապես ներս մտնել այդ շրջանակից և այնտեղ միայն հագեցնել իր հայրերի դարեր ի վեր սնուցած
20/06/2022
Հայր Պորֆիրիոսի սերը սահմաններ չուներ՝ անեզր էր։ Այն տարածվում էր Աստծու բոլոր զավակների վրա, բոլոր մարդկանց, ընկերների ու թշնամիների վրա։ Նա ասում էր ինձ․ «Ընկերների հանդեպ մեր սիրո պսակի մեջ տարբեր խառնուրդներ կան (հաշվարկ, փոխադարձություն, փառասիրություն, թուլություն, կողմնապահ համակրանք), իսկ թշնամիների հանդեպ մեր սիրո պսակը մաքուր է»։ Նա ասում էր նաև․ «Քրիստոսով մեր սերը պետք է հասնի ամենուր, ներթափանցի անգամ Մատալայի հիպպիների
17/06/2022
Ըստ Մալխասյանցի բացատրական բառարանի՝ երազ նշանակում է. 1. անհեթեթ, շփոթ, 2. երբեմն որոշ ու հետևողական պատկերներ ու գաղափարներ, որոնք երևում են քնած մարդուն և մնում նրա հիշողության մեջ արթնանալուց հետո, 3. անցյալի քաղցր հիշատակություն: Մարդիկ տեսնում են զանազան երազներ, սակայն տարբեր մոտեցումներ ունեն դրանց հանդեպ: Կան մարդիկ, որոնց համար երազները չունեն ո՛չ իմաստ և ո՛չ արժեք: Երկրորդ խմբի մարդիկ ընդունում են այն գաղափարը, թե
16/06/2022
- Կարևոր է մտնել Եկեղեցի, դրա մասը դառնալ։ Ինչպե՞ս,- հարցրեց հայր Պորֆիրիոսը։- Հարկավոր է միավորվել մերձավորներին՝ բոլորի ուրախություններով ու տխրություններով հանդերձ։ Ընդունենք նրանց որպես մեր հարազատների, աղոթենք բոլորի համար, սրտով ցավենք նրանց փրկության համար և մոռանանք ինքներս մեզ։ Նրանց համար անենք ամեն ինչ, ինչպես և Քրիստոս արեց մեզ համար։ Եկեղեցում մենք մեկ ընդհանուր ենք դառնում յուրաքանչյուր դժբախտի, տառապողի ու մեղավորի հետ։
15/06/2022
Հայ եկեղեցու հոգևոր-կրթական հաստատությունների ճանապարհով անցած հոգևոր սպասավորները 1997 թ.-ից իրենց ծառայությունն են բերում նաև Հայոց բանակում: Իր ծառայությամբ հոգևորականը ջանում է նպաստել զինվորների հոգևոր-բարոյական որակների զարգացմանը, հայրենասիրական ոգու բարձրացմանն ու գիտակցված զինվորական կարգապահության ամրապնդմանը: Զինվորի համար հոգևորականի ներկայությունը բանակում հավատքի, բարեպաշտության և ծառայողական պարտականությունները
14/06/2022
«Իսկ եթե մեկը յուրայիններին և մանավանդ ընտանիքին խնամք չի տանում, հավատն ուրացել է և ավելի չար է, քան անհավատը» (Ա Տիմ. 5։8)։ Երեսուն տարի շարունակ նեղություններով ու դժվարություններով ապրած մեկը հավիտենական քաղաքի խորքերից հիշում է իր հավատացյալներին, որոնց հոգիները կրթելու համար մեծ վիշտ էր կրել, և նրանց հանձնում է իր հավատարիմ աշակերտ Տիմոթեոսին, որպեսզի վերջինս խնամի ու իր խոսքերով օգնի նրանց: Հիսուս Քրիստոսի սիրով բռնկված