15/05/2024
Դարեր ի վեր աշխարհը մարտնչում է երկնային այն կարգի դեմ, որն ի վերուստ հաստատվել և տրվել է մարդուն Արարչի կողմից: Մարտնչում է, որովհետև փորձում է կյանքի ուղին տանել դեպի այլ ուղղությամբ, որն աստվածաշնչյան հասկացությամբ կոչում ենք մեղքի ուղի: Սա մի համակարգ է, որը սկզբնապես անտեսանելիորեն, այնուհետև շոշափելի կերպով ավերում ու ոչնչացնում է ամեն ինչ: Եթե մարդկությունը չզատագրվի այս ուղղուց, նրա ամբողջական երջանկության մասին խոսելն անիմաստ
14/05/2024
Մայիսի 14-ին Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի ուխտի եկած հավատացյալների փափագն էր մասնակցել ուխտի Սուրբ Պատարագին և հաղորդակից լինել «Զորավոր» հրաշագործ Ավետարանին՝ հայցելով սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի բարեխոսությունը: 14-րդ դարից առ այսօր Հայոց ազգը հաղորդակից է լինում իր զորությամբ և հրաշագործությամբ հայտնի «Զորավոր» Ավետարանին, որ նախկինում «Վիշապկենց» է կոչվել: Այս դարերի ընթացքում Ավետարանը հանգրվանել
13/05/2024
Մայիսի 10-ին՝ Համբարձման տոնակատարության երկրորդ օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքի «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Տեր Խորեն քահանա Պերթիզլյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Մուղնիի Ս. Գևորգ եկեղեցին: Ուխտավորների ուղին հագեցած էր աղոթքով և շարականներով: Հասնելով Հայաստանի նշանավոր սրբավայրը՝ նրանք միասնական աղոթքի
11/05/2024
- Հա՛յր, երեխաների դաստիարակության համար միայն ծնողնե՞րն են պատասխանատու: - Հիմնականում ծնողները: Քանի որ նրանց դաստիարակությունից է կախված, թե երեխաները կդառնա՞ն արդյոք լավ հոգևորականներ, մանկավարժներ և այլն: Այնուհետև, իրենց հերթին, նրանք նույնպես կօգնեն թե՛ իրենց և թե՛ մնացած այլ երեխաներին: Պետք է նաև նշել, որ երեխաների դաստիարակության հարցում մեծ պատասխանատվությունը մայրն է կրում, այլ ոչ թե՝ հայրը: Եթե այն ժամանակահատվածում, երբ
10/05/2024
Ճշմարիտ քրիստոնյան ապրում է Աստծու պատվիրանները պահելով: Քրիստոնյայի առաքելությունն այս աշխարհում բոլոր աստվածահաճո առաքինություններից բացի նաև մարդասիրությունն է: Սուրբ Գրքում բազմաթիվ օրինակներով Աստված մեզ սովորեցնում է բարիք գործել և հատկապես կարևորել հոգևոր արժեքները և ոչ թե նյութականը: Հոգևոր արժեքները հոգևոր գանձեր են: «Գանձեր մի դիզեք երկրի վրա, այլ երկնքում»,- ասում է Տերը: Երբեմն մարդիկ հետամուտ են լինում աշխարհի վայելքներին
09/05/2024
Հիսուս Քրիստոսի դեպի երկինք համբարձվելը նշանավորեց Նրա երկրային առաքելության փառավոր ավարտը: Չարչարվելով, խաչվելով և թաղվելով, ապա որպես հաղթության պսակ հարություն առնելով՝ Աստծո Որդին համբարձվեց, տեղափոխվեց աստվածային երկինք և նստեց Հայր Աստծո Քերովբեական Գահի աջ կողմում, ինչպես և խոստացել էր Իր աշակերտներին: Քրիստոնեական արվեստում համբարձման տեսարանի հնագույն նմուշները հայտնի են 4-5-րդ դարերից: Հայկական արվեստում վաղագույն պատկերները
08/05/2024
Աշխարհում տարբեր կրոնական ուղղություններ են եղել և կան, որոնք իրենց արտահայտությունն են գտել նաև տարբեր ազգերի մշակույթում: Հայտնի է, որ համաշխարհային մշակույթի շատ գլուխգործոցներ ստեղծվել են քրիստոնեական կրոնից ներշնչված: Ի՞նչ փոխհարաբերության մեջ են քրիստոնեությունն ու մշակույթը: Կրոնները սովորաբար ազդեցություն ունեն մշակույթի վրա, որովհետև ձևավորում են աշխարհայացք, նոր գաղափարներ, ընկալումներ, իսկ մշակույթը նյութական արժեքների,
07/05/2024
Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու իրողության և բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած անընդունելի դիրքորոշումների առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է նախընթաց արտահայտված իր դիրքորոշումը։ Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք