18 Հունիս, Եշ, Պահք
29/11/2021
Գիտակները պնդում են, որ մահվանից հետո առաջին երեք օրը կարելի է ճանապարհորդել․ թռիր, ուր ուզում ես։ Ասենք, երազել եք լինել Փարիզում, սակայն այդպես էլ չի հաջողվել, կարող եք համարձակորեն պլանավորել մահվանից հետո, որպեսզի չշեղվենք առօրյա հոգսերից։ Թեև հանգուցյալ Պլատոնն այնքանն էլ լավատես չէր։ Նա համարում էր, որ որքան ուժգին է հոգին կապվում մարմնին, այնքան ավելի է ավելանում նրա քաշը, ծանրանում է, դառնում դանդաղաշարժ, և այդ պարագայում արդեն
28/11/2021
«Տեսեք, որ զգույշ լինեք ամեն տեսակի ագահությունից, որովհետև մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ» (Ղուկ․ 12։15)։ Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր, Այս զգուշացումը մեր սիրելի Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ասում է՝ պատասխանելով այն մարդուն, որը խնդրում էր խոսել իր եղբոր հետ, որպեսզի վերջինս ժառանգությունն իր հետ կիսի։ Ապա պատմում է բոլորիս հայտնի անմիտ մեծահարուստի առակն այն մասին, որ մի հարուստ մարդ առատ բերք ստանալով,
27/11/2021
Ծնողների կողմից հալածանքների և նույնիսկ մահվան մատնված բազում սրբերի կյանքի օրինակը ցույց է տալիս, որ հեթանոսությունը կամ կռապաշտությունը, դիվապաշտությունը մարդուն զրկում է առողջ բանականությունից, գցում մոլեռանդության կամ մտագարության մեջ։ Այդ իսկ պատճառով էլ տագնապով պիտի վերաբերվել Հայաստանում գլուխ բարձրացրած որոշ մարդկանց, որոնք փորձում են վերականգնել հեթանոսությունը, հետևորդներ ունենալ, ինչպես նաև նրանց հրապարակային հայտարարութուններին
26/11/2021
Մարդը չի արարվել, որպեսզի միայն իր համար ապրի ու գործի: Հայրաբանական գրականության մեջ կարդում ենք. «Որևէ մեկը, որ միայն իր անձի համար է ապրում, բնավ չի ապրում»: Հանուն Աստծու փառքի գործողը անկորնչելի գանձ է կուտակում երկնքում և Աստծով հարստանում, այսինքն՝ հոգ է տանում երկնային և հավիտենական հարստության՝ առաքինությունների ձեռքբերման մասին, որ հնարավոր է ձեռք բերել երկրային հարստությունն՝ ի բարին գործածելով: Մարդն իրապես ապրում է,
25/11/2021
21-րդ դարում տեղեկատվական դաշտի և գիտատեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց գործարար հարաբերությունների հստակեցումը դառնում է ձեռնարկատիրական գործունեության կայուն երաշխիքը` իր տեղն ու դիրքը ժամանանակից մրցունակ շուկայում ապահովելու համար: Այստեղ իրենց նշանակալի կարևորությունն ունեն էթիկայի գրված կամ չգրված կանոնները, որոնցով առաջնորդվում են գործարարները: Առանց բարոյական արժեքների հասարակության վստահությունը գործարարության
24/11/2021
- Մեր շուրջն ամեն բան Աստծու սիրո կաթիլներն են,- վստահեցնում էր հայր Պորֆիրիոսը։- Ուրախացեք այն ամենի համար, ինչ շրջապատում է մեզ։ Ամեն ինչ մեզ սովորեցնում է և տանում դեպի Աստծու սերը։ Մեզ շրջապատող ամեն բան Աստծու սիրո կաթիլներն են՝ և՛ շնչավորը, և՛ անշունչը, և՛ բույսերը, և՛ կենդանիներն ու թռչունները, և՛ լեռներն ու ծովը, և՛ մայրամուտն ու աստղազարդ երկինքը։ Դա փոքր սեր է, որի միջոցով գալիս ենք դեպի մեծ Սերը՝ Քրիստոս։ Օրինակ՝ ծաղիկներն իրենց
23/11/2021
«Հիսուս այս առաջին նշանն արեց Գալիլիայի Կանա քաղաքում որպես սկիզբը նշանների և հայտնեց Իր փառքը» (Հովհ․ 2․11)։ Հիսուսի հրապարակային կյանքը լի էր հրաշքներով, որոնք նպատակ ունեին հաստատել ու զորացնել նորադարձների հավատքը։ Այդ հրաշքներից առաջինի մասին պատմում է Հովհաննես Ավետարանիչը։ Հորդանանում Հովհաննես Մկրտչի ձեռքով մկրտվելուց հետո Հիսուս գնում է Գալիլիա։ Ամենից առաջ կարևոր էր, որ Հիսուս ամրապնդեր աշակերտների՝ Իր նկատմամբ ունեցած
22/11/2021
Սուրբծննդյան պահքն սկսվում է նոյեմբերի վերջին, և դա լավագույն ժամանակը չէ խնդության համար։ Երկինքը կապարագույն է, արևը կոկորդիլոսն է կուլ տվել, դեմքերը մոխրագույն են և կտրականորեն ուզում ես քնել։ Այսինքն՝ քունդ այնպես է տանում, որ անգամ առավոտյան վազքը չի օգնում ակտիվ ընկերներին․ նոյեմբերյան տկարավազք։ Բնակչության մոտ համատարած ախտորոշվում է պանդիտ։ Դա այն է, երբ մարդ կամաց-կամաց վերածվում է պանդայի․ սև շրջանակներ աչքերի տակ, խղճալի