26 Հոկտեմբեր, Բշ
30/01/2022
Ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, և ես նրան վերջին օրը հարություն առնել կտամ (Հովհ․ 6։44)։ Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ասաց այս խոսքերը հացի և ձկան հրաշալի բազմացումից շատ չանցած, երբ ժողովուրդը, և հատկապես՝ փարիսեցիները, այդ սքանչելի հրաշքից հետո էլ դարձյալ նշան էր ուզում Նրանից, իբրև թե հավատալու համար։ Կրկին ընթերցեք Հովհաննեսի ավետարանի վեցերորդ գլուխը, սիրելի՛ հավատացյալներ,
29/01/2022
Քրիստոնեությունը, հուդայիզմը և մուսուլմանությունը իրենց սրբությունների շարքում մեկ ընդհանուր սրբություն ունեն, որն է նախնիների գերեզմանները: Նույն բանը չենք կարող ասել բուդդիզմի մասին, որովհետև այդ կրոնի հետևորդները վառում են մեռածների մարմինները և մնացորդը ցանում օդի մեջ կամ կերակրում թռչուններին: Երբ մեկը վիրավորական խոսք է ասում Մուհամեդի մասին, մուսուլմաններն ահավոր զայրանում են, որովհետև դա սրբապղծություն է նրանց համար, քանի
28/01/2022
Քրիստոս նոր Կյանք է։ Քրիստոս ամեն ինչ է։ Նա ուրախություն է, Նա կյանք է, Նա լույս է, ճշմարիտ լույս, որն այնպես է անում, որ մարդ ուրախանում է, ձգտում է վեր, տեսնում է ամեն ինչ, տեսնում է բոլորին, ցավում է բոլորի համար, ուզում է, որպեսզի բոլորն Իր հետ միասին լինեն, և բոլորը՝ Քրիստոսի կողքին։ Երբ մենք որևէ իր կամ գանձ ենք գտնում, չենք ցանկանում դրա մասին որևէ տեղ խոսել։ Սակայն երբ քրիստոնյան գտնում է Քրիստոսին, երբ ճանաչում է Նրան, երբ Քրիստոս նրա
26/01/2022
Մշտապես փոփոխվող աշխարհում մարդու կյանքի օրերն ու ժամերն էլ միանման չեն: Փոփոխական այս աշխարհում քրիստոնյան ջանում է հաստատուն մնալ Աստծու և մերձավորի հանդեպ սիրո մեջ, ջանում է իր սիրտը, միտքն ու կամքն ուղղել դեպի իր Արարիչը, իր Փրկիչը՝ հիշելով Տիրոջ այն խոսքերը, որ ասել է Պողոս առաքյալի շուրթերով. «Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում, և եթե մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում», «Ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց՝ նեղությո՞ւնը,
25/01/2022
«Երեք բանով գեղեցկացա և վայելուչ երևացի Տիրոջ և մարդկանց առջև: Դրանք են՝ եղբայրների միաբանությունը, մերձավորների սերը, և երբ կինն ու տղամարդը համերաշխ են իրար հետ» (Սիրաք 25:1-2)։ Աստվածահաճո և առաքինասեր ընտանիքների բազում օրինակների կարող ենք հանդիպել Սուրբ Գրքում. Ադամ և Եվա, Նոյի ընտանիքը, Աբրահամ և Սառա, Իսահակ և Ռեբեկա, Հակոբ և Ռաքել, Տուբի և Սառա, Զաքարիա և Եղիսաբեթ, Հովսեփ և Մարիամ, Կոռնելիոսի ընտանիքը, Պրիսկիղա և Ակյուղաս
24/01/2022
Աթանաս Սրբազանի զրույցը երիտասարդների հետ Լիմասոլում 2020 թ․ հունվարի 23-ին։ Այս տարի ձեզ հետ որոշեցինք ուշադրություն դարձնել այն կենսական հարցերին, որոնք հատկապես հուզում են ձեզ։ Ինձ ուղղված հարցերից մեկը հնչում է հետևյալ կերպ՝ արդյո՞ք Աստված է սահմանում այն մարդուն, որի հետ պետք է ընտանիք կազմենք։ Մենք բոլորս պետք է իմանանք, որ Տերը ոչինչ չի նախասահմանում մեր կյանքում։ Որովհետև եթե Նա նախասահմաներ մեր կյանքի իրադարձությունները, ապա
23/01/2022
Ողորմութիւն Քո Տէր զհետ իմ եկեսցէ զամենայն աւուրս կենաց իմոց։ Ողորմությունը Քո, Տե՛ր, պիտի հետևի ինձ կյանքիս բոլոր օրերին (Սաղմոս 22։7)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս Կանայի հարսանիքում ջուրը գինի դարձրեց։ Եթե ուշադրություն դարձրել եք, Ավետարանում այս բնույթի հրաշագործության մասին այս մեկ անգամն է պատմվում։ Ավելի շատ են այն օրինակները, երբ Նա բժշկում է մարդկանց, դևեր է հանում,
22/01/2022
Եկեղեցուց դուրս և առանց Եկեղեցու, ըստ Սուրբ Գրքի, անհնար է փրկվել, անհնար է նաև քրիստոնեական կյանք ունենալ: Միայն Եկեղեցում է, որ մարդիկ ապրելու, հոգևոր առումով աճելու և փրկվելու հնարավորություն ունեն՝ մարդու օրգանիզմի անդամների նման, որ չեն գործում մեկը մյուսից առանձին, այլ անխզելիորեն կապված են ողջ օրգանիզմի հետ: Հոգևոր կյանքը հնարավոր է միայն եկեղեցու հետ օրգանական կապով, այդ կապի խզվելուն պես անպատճառ սպառվում է նաև քրիստոնեական