26 Հոկտեմբեր, Բշ
21/01/2022
Քրիստոնեական աշխարհի մշակույթի հիմքում ընկած է ոչ թե հունական, հռոմեական կամ եգիպտական հսկա քաղաքակրթությունների հարուստ մշակույթը, այլ հրեական մշակույթը: Քրիստոնեական առաջին շրջանի աշխատությունները, մանրանկարները, հետագայում Վերածննդի շրջանի արվեստի հռչակավոր գործերը, եկեղեցիները զարդարող պերճաշուք նկարները առնչվում են ոչ թե հույն ժողովրդի փիլիսոփայությանը, հին եգիպտացիների զարմանալի և ակնածելի ձեռքբերումներին, հռոմեացիների
20/01/2022
- Որդյակնե՛ր, առանց Քրիստոսի կյանքը կյանք չէ։ Վե՛րջ։- բացականչեց հայր Պորֆիրիոսը։- Անցավ, ավարտվեց․․․ Եթե քո բոլոր գործողություններում ու խորհուրդներում չես տեսնում Քրիստոսին, ապա օտար ես Նրան․․․ Ինչպե՞ս դա հասկացար։ Ես մի երգ եմ հիշում․ «Քրիստոսի հետ ամեն ինչ կանցնենք, Հանդիպենք վախին, մոխրի կվերածենք»։ Չե՞ք լսել։ Դե՞։ Երեխաներն են երգում այս երգը, տպվել-մնացել է հիշողությանս մեջ․․․ Մենք հենց այդպես պետք է նայենք
18/01/2022
Թանկագի՛ն իմ քույր, Եթե դու հղի ես, նախ և առաջ խուճապի մի՛ մատնվիր, թույլ մի՛ տուր, որպեսզի զազրելի զգացումները տիրեն քեզ, թույլ մի՛ տուր նրանց հաղթել այն աննկարագրելի ուրախությանը, որ դու դառնալու ես մայրը աշխարհում մի նոր մարդու, Աստծու նոր պատկերի, անպաշտպան ու անմեղ մի էակի, որին դու ժամանակավորապես ընդունում ես քո կանացի որովայնում։ Թող որ չհաղթեն քեզ կասկածամիտ խորհուրդները, թե ինչու է այդ անմեղ արարածը հայտնվել քո ներսում, թե հետո
17/01/2022
Աստծու պատկերն ու նմանությունը կրող մարդու հոգին միշտ ձգտում է դեպի Աստված, դեպի սրբությունը: Այդ է պատճառը, որ մարդու մոտ ժամանակ առ ժամանակ ցանկություն է առաջանում այցելել սրբավայրեր, երկրպագել ու փառաբանել Աստծուն և հոգևոր կյանքը նորոգել: Ուխտագնացությունն ուխտավորի համար անգին մի ժամանակ է ինքնաքննության, խոկման և աղոթքի: Հունվարի 15-ին հերթական ուխտագնացությամբ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը, ԱՀԹ
16/01/2022
Քանզի պատվիրանի գլխավորը սերն է՝ բխած սուրբ սրտից, բարի խղճմտանքից և անկեղծ հավատից (Ա Տիմ․ 1։5)։ Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր, Մեզանից յուրաքանչյուրը, որ մարդ արարած պատվավոր անունն է կրում, բարդ ու բազմակողմանի էակ է։ Մենք ունենք միտք, որ անընդհատ ինչ-որ բան է ասում մեզ։ Ունենք սիրտ, որ մեկ այլ բան է հուշում։ Ունենք խիղճ, որ ճշմարտությունն է բարձրաձայնում, եթե, իհարկե, մեր մշտական մեղավոր ու խստասիրտ ընթացքով չենք լռեցրել այն․․․
14/01/2022
- Հիշի՛ր որդյակ՝ յուրաքանչյուր գործ պետք է սկսենք առ Աստված սիրուց։ Պարզությունը, փորձառությունը հոգևոր կյանքում, խոնարհությունը, կատարյալ սերը միշտ հիացնում են ինձ, երբ գտնվում եմ հայր Պորֆիրիոսի կողքին, այնպես որ անգամ մոռանում եմ, թե ով եմ ես, ինչով եմ զբաղվում և այլն։ Ես նայում էի նրան, որ ասես անապատի հին հայրերից մեկը լիներ, որոնց մասին կարդում ենք հայրերի վարքում։ Ինձ մշտապես ապշեցնում էր այն, որ անընդհատ խոսում էր սիրուց։ «Մեր
13/01/2022
Յայսմ գիտասցեն ամենեքեան՝ եթէ Իմ աշակերտք էք, եթէ սիրիցէք զմիմեանս։ Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք Իմ աշակերտներն եք (Հովհաննես 13։35)։ Սիրելի՛ հավատավոր ժողովուրդ հայոց. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անվանակոչությունը։ Իր ծննդյան ութերորդ օրը Մարիամն ու Հովսեփը Նրան թլփատեցին ու կոչեցին Հիսուս, որ նշանակում է Օծյալ։ Հիսուս Քրիստոս մեր Փրկիչն է, Աստվածը,
05/01/2022
Ս. Ծննդյան ճրագալույցի օրը՝ հունվարի 5-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի տղամարդիկ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ոտքով ուխտագնացության մեկնեցին Ս. Էջմիածին, որ երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի խոսքով՝ «Հայկեան Բեթղեհեմ»-ն է: Տարեսկզբյան ուխտագնացությամբ ուխտավորները նպատակ ունեին գոհաբանական աղոթք մատուցել Տիրոջը, որ արժանացրեց իրենց ևս մեկ տարի Իր անսահման սիրո, ողորմածության