26 Հոկտեմբեր, Բշ
05/01/2022
Աստծու՝ Քրիստոս Հիսուսով որդեգրյալ զավակներ, Այսօր յուրաքանչյուր քրիստոնյայի սիրտ առանձնահատուկ ուրախությամբ, ջերմությամբ, հույսով ու սիրով է բաբախում, քանի որ լի է Սուրբծննդյան աստվածային լույսով, որ հրեշտակների թևերով իջնում է Երկնքից ու որպես բալասան լցվում մեր մեղավոր ու տկար հոգիները։ Այսօր մեղքի խավարն ու ցուրտը հալվում-նահանջում են մեր հոգուց, քանի որ անզոր են Քրիստոս Արեգակի առջև, որ ծագում է արդարության ու սրբության ձգտող
05/01/2022
Հունվարի 6-ին, ի հիշատակ Քրիստոսի մկրտության, եկեղեցիներում Պատարագից հետո կատարվում է ջրօրհնեքի արարողություն։ Օրհնված ջուրը բաժանում են հավատացյալներին. այն մարդկանց օրհնություն, սրբություն ու նաև ըստ հավատի` բժշկություն է պարգևում։ Օրհնված ջրի կամ սուրբ ջրի գաղափարը հայտնի էր դեռևս հնում հրեաներին, ինչպես տեղեկանում ենք Հին Կտակարանից։ Աստված Մովսեսի միջոցով պատվիրել էր հրեաներին, որ մի կարմիր երինջ հանեն բանակատեղիից դուրս, որը
04/01/2022
Ամանորն այն բացառիկ տոներից մեկն է, որն աշխարհում ամենուր նշում են: Քրիստոնյայի համար ամանորն ունի երկու նշանակություն: Առաջինը` արտաքին տոնական ավանդույթն է, երկրորդը՝ հոգևոր խորհուրդը: Այդուհանդերձ, մեր երկրում մարդկանց գերակշիռ մեծամասնությունը նշում է ամանորի արտաքին կողմը, այսինքն` ամանորի հասկացությունն ընկալվում է տոնական սեղաններ գցելու, տարատեսակ ուտեստներ պատրաստելու երևույթի հետ: Սակայն շատ ավելի կարևոր է անդրադառնալ ներքին
02/01/2022
Որդյակ, մի՛ անտեսիր, այլ պահիր Իմ խորհուրդներն ու իմաստությունը, որպեսզի ապրի քո հոգին, և դրանք քո պարանոցի վրա զարդ լինեն, բուժում լինեն մարմնիդ համար և ոսկորներիդ համար՝ դարման (Առակներ 3։21, 22)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Շնորհավորում եմ ձեր բոլորի Ամանորը։ Այս տոնական օրերին մշտապես հնչում են մաղթանքներ։ Մարդիկ ցանկանում են միմյանց առողջություն, երջանկություն, հաջողություն և խաղաղություն։ Սակայն հարկ
01/01/2022
Աստված ուզեց ցույց տալ նրանց, թե փառքի ի՜նչ ճոխություն կա այս խորհրդի մեջ հեթանոսների համար. և այդ խորհուրդը այս է. Քրիստոս՝ փառքի հույսը, ձեր մեջ (Կող․ 1։27): Մեր համայնքի սիրելի՛ հավատացյալներ, սիրելի՛ քույրեր ու եղբայրներ ի Քրիստոս, Շնորհավորում եմ ամենքիդ տարեմուտի կապակցությամբ և փառաբանում Ամենախնամ Աստծուն, որ ողջ, առողջ ու միասնական եմ տեսնում ձեզ այսօր այստեղ։ Փա՜ռք Երկնակալին, որ հնարավորություն և ցանկություն ունեք Նոր տարվա
31/12/2021
Քրիստոնեության վաղ շրջանում քրիստոնյաները Սուրբ Ծնունդի տոնից առաջ հիսունօրյա պահեցողության շրջան են անցել, որ կոչվել է Հիսնակ: Այն սկսվել է Սուրբծննդյան տոնին նախորդող հիսուներորդ օրվա մերձավոր երկուշաբթի օրը: Այժմ այս շրջանը բաժանված է երեք շաբաթապահքերի՝ երկշաբաթյա ընդմիջումներով միմյանցից առանձնացված: Շաբաթապահքերից առաջինն սկսվում է հիսնակի՝ Սուրբ Ծնունդին նախորդող հիսուներորդ օրվա մերձավոր երկուշաբթի օրը: Երկրորդ ու երրորդ
31/12/2021
Սիրելի՛ հայրենակիցներ, ի Քրիստոս Հիսուս քույրեր և եղբայրներ, Օրացույցի վերջին ամսաթիվը հուշում է մեզ, որ բոլորեցինք ևս մեկ տարի մեր երկրավոր կյանքից, և արդեն նոր տարին դիմավորելու ժամանակն է։ Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ անցնող տարին անհանգիստ, մարտահրավերներով ու փորձություններով լի էր ոչ միայն համայն աշխարհի, այլև մասնավորապես մեր անգին հայրենիքի համար։ Արցախի ճակատագիրը դեռ անհայտ է, մեր սահմաններն՝ անհանգիստ։ Դեռևս ամոքված չէ
30/12/2021
Մինչ քարոզիս անցնելը իմ խորին շնորհակալությունն եմ ցանկանում հայտնել ազգիս Վեհափառ Հայրապետին, Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանին հայրական այն հոգատարության և խնամքի համար, որի արդյունքը այս օրն է, նաև հոգևոր հորս՝ տ. Անուշավան եպս Ժամկոչյանին, Երուսաղեմի Սրբոց Յակոբյանց Վարժարան և ընծայարանի ողջ տեսչական, ուսուցչական և ուսանողական կազմին: Մանավանդ կցանկանայի երախտիքի, շնորհակալության խոսքեր ուղղել եկեղեցուս հոգևոր