27/04/2020
Աստիճանների օրհներգություններ Այս սաղմոսում ցույց է տալիս, թե որքան բարի է հույսի հետ միասին նաև Աստծուց երկյուղելը, ինչպես որ ասում է. 1. Երանի՛ ամենեցուն, ոյք երկնչին ի Տեառնէ, և գնան ի ճանապարհս նորա: Երանի՜ բոլոր նրանց, ովքեր վախենում են Տիրոջից և ընթանում նրա ճանապարհներով: Երանի չի տալիս Աբրահամի զավակներին և ոչ էլ Իսրայելի սերմին, այլ, ինչպես Պետրոսն է ասում՝ «Ճշմարտությամբ վերահասու եմ եղել» (Գործք 10:34), քանզի ամեն ազգ,
26/04/2020
Սիրելինե՛ր, Այսօր, երբ բնությունը Քրիստոսի հարության կենդանի ու ակնառու մարմնավորումն է` ձմեռային անկենդանությունից հետո վերստին կենդանանալով ու խամրած գույները զմրուխտով փոխարինելով, երբ բուսական աշխարհի երակներում կրկին կյանք առած ավիշի կենդանարար շրջապտույտի ձայն անգամ կարող ես լսել զարթոնքի շունչն առած բնության գրկում, մեր Մայր եկեղեցին նշում է Կանաչ կիրակին: Առաքելահիմն մեր սուրբ եկեղեցին այս կիրակին նշում է նաև Աշխարհամատրան
25/04/2020
- Հա՛յր, տերողորմյայի նշանակությունը ո՞րն է: - Տերողորմյան ժառանգություն է, օրհնություն, որ մեզ են ավանդել սուրբ հայրերը: Հենց միայն դրա համար դրանք մեծ նշանակություն ունեն: Պատահում է, որ պապը թոռանն ինչ-որ չնչին բան է ժառանգություն թողնում, սակայն դա նրա համար թալիսմանի պես մի բան է: Էլ ի՞նչ ասես տերողորմյայի մասին, որ մեր սուրբ հայերից ենք ժառանգել: Առաջ, երբ դեռ ժամացույց չկար, վանականներն աղոթքի ժամը տերողորմյայով էին հաշվում, բայց
24/04/2020
«Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթեոս 10:28): Հարուցյալ Քրիստոսի զորությամբ մեր ազգը դուրս եկավ մահասփյուռ ջարդերից: Հայի ոգին նոր կյանքով ապրելու բաղձանքով կրկի՛ն վերհառնեց: Այդ ի՞նչ հավատ է, որ հային հայ է պահում: Ի՞նչ ոգի է, որ առավել անկոտրուն ու զորեղ է դառնում: Այդ ի՞նչ չխամրող հիշողություն է, որ հարյուրհինգ տարի անց հիշեցնո՛ւմ է և պահանջում: Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը
24/04/2020
Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս, Այսօր ազգովի վերստին մեր խոնարհումն ենք բերում Հայոց Ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հավատի և hայրենիքի: Ցեղասպանության տարիներին մեր ժողովուրդը տեսավ մեկ և կես միլիոն իր զավակների սպանդը, իր ազգային-հոգևոր արժեքների, մեր սրբավայրերի, վանքերի ու եկեղեցիների, մեր գյուղերի ու քաղաքների ավերումը, կորցրեց իր պատմական հայրենիքի մեծագույն մասը։ Մեր
24/04/2020
«Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն»։ «Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից» (Մատթեոս 6։13)։ Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ հանուն հավատի և հայրենիքի նահատակված սրբերի հիշատակության օրն է։ Արդեն մի քանի տարի է, ինչ նրանք մեզ համար սոսկ զոհվածներ չեն, այլ սուրբեր, որոնք չհրաժարվեցին իրենց հավատից և իրենց հավատարմության ուխտը հաստատեցին իրենց Աստծուն՝
21/04/2020
Մարդկային դարավոր պատմությունը վկայում է բազում փորձություններ, որոնց բովով անցել են ինչպես անհատներ, այնպես էլ ազգեր: Ինչպես անհատի, այնպես էլ ազգերի կյանքում փորձությունը շրջադարձային նշանակություն է ունեցել: Եվ զարմանալին այն է, որ ցավի, տխրության և փորձության ետևում, ըստ Եկեղեցու հայրաբանության, թաքնված է Աստծո կամքը և օրհնությունը, մարդու կատարելագործումը, ինչն, իհարկե, մարդն անմիջապես չի կարող նկատել: Մեր հավատքի հայր Ս. Գրիգոր
20/04/2020
Աստիճանների օրհներգություններ Նրանք, ովքեր Երուսաղեմ վերադարձան ոչ անկեղծ սրտով և Աստծուն հուսալով, չկարողացան տաճարը կառուցել քառասուն տարում, մինչև որ եկավ Զորաբաբելը և վեց տարում ավարտեց, որովհետև Տերը նրա հետ էր, ինչպես որ ասում է. 1. Եթէ ոչ Տէր շինէ զտուն, ի նանիր վաստակին շինօղք նորա: Եթէ ոչ Տէր պահէ զքաղաք, ընդունայն տքնին պահապանք նորա: Եթե Տերը տունը չշինի, իզուր են չարչարվում այն շինողները, եթե Տերը քաղաքը չպահպանի, իզուր են