19/04/2020
Քրիստոս հարյավ ի մեռելոց, սիրելի՛ հավատացյալներ, մեզ և ձեզ մեծ ավետիս: Երբ Փրկչի հարության ապրեցնող լույսը՝ անստվեր ու անխամրելի, դիպչում է մարդու աստվածապատկեր հոգուն, խորհրդավոր ու զարմանահրաշ մի իրադարձություն է կատարվում: Ֆիլմերում հաճախ ցայտուն կերպով ցուցադրվում է, թե մռայլ, խավար ու չարագույժ սենյակն ինչպես է վերափոխվում, երբ հանկարծ բացվում է դուռն ու ներս թողնում պայծառ արեգակի կենսատու լույսը: Անդեմ, անգույն, վանող սենյակն
18/04/2020
«Թովմասի անհավատությունը» տեսարանում պատկերի կոմպոզիցիոն առանցքում Հիսուս Քրիստոսն է և Թովմաս առաքյալը: Գեղանկարչական տպավորություն է թողնում Ագուլիսի Ս. Թովմա եկեղեցու արևմտյան շքամուտքում գտնվող «Թովմասի անհավատությունը» հարթաքանդակը: Դա, ըստ էության, հարթաքանդակի ու որմնանկարի համատեղման գեղեցիկ օրինակ է, ամենայն հավանականությամբ՝ եկեղեցին նկարազարդող վարպետի (Նաղաշ Հովնաթան) մտահղացման արդյունքը: Կենտրոնում, խաչափայտը
17/04/2020
- Հա՛յր, ինչպե՞ս մխիթարվեմ, երբ թախիծ է պատում ինձ: - Փրկությունն աղոթքի մեջ փնտրիր: Նույնիսկ, եթե ուղղակի գլուխդ դիպցնես սրբապատկերին, թեթևություն կզգաս: Թող խուցդ փոքրիկ եկեղեցու նմանվի, որում քո սիրած սրբապատկերներն են, և կտեսնես, որ այնտեղ միշտ մխիթարություն կգտնես: - Հա՛յր, աղոթելիս երբեմն սրբապատկերները համբուրում եմ: Դա ճի՞շտ է: - Ճիշտ է: Իրականում հենց այդպես է պետք սրբապատկերներն ակնածանքով համբուրել: Որպեսզի սիրտդ Քրիստոսի,
16/04/2020
Հրաժարում աշխարհից Ձեռնադրության ժամանակ սարկավագները կամ քահանաները խորանի վրա ծնկած, դեմքով դեպի ժողովուրդը, ձեռքերը ափերն ի դուրս վեր բարձրացնելով` հրաժարվում են աշխարհից և նվիրվում Աստծուն ծառայության: Աշխարհից հրաժարումը չի նշանակում, թե պետք է կապերը խզեն աշխարհի հետ: Հովհաննես առաքյալի «Մի՛ սիրեք աշխարհը, և ինչ որ աշխարհի մեջ կա» (Ա Հովհ. 2.15) հորդորի կողքին նրա Ավետարանում կա նաև հետևյալ հոգեպարար վկայությունը. «Աստված
15/04/2020
Երանելի սուրբ Սարգիս վարդապետի` Պետրոս առաքյալի կաթողիկե առաջին թղթի մեկնությունը Գովասանական առաջաբան Աստվածային բոլոր խոսքերն արդյունավետ և շահավետ գործեր են, և քաջերի ու առաքինիների միջոցով աշխարհին ցույց են տալիս բարձրահնչյուն ձայնով՝ պարզ և վայելուչ՝ սկիզբը, մեջտեղը և ավարտը, արտաքնապես՝ լուսաձև, պարզ տեսքով: Ինչպես որ այժմ մեծն Պետրոսը, մեր մտքերում արեգակնաբար ծավալում է լուսափայլ խոսքերը, [որպես] բարեծնունդ, կենարար բխման
13/04/2020
Հայտնի է, որ երբ խաչյալ Աստված՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս, դժոխք իջավ, դժոխքը երկնքից էլ առավել մեծ պայծառությամբ վայելչացավ, քանի որ Աստծուն փառաբանող երկնային զորքերի ձայնը լսելի եղավ դժոխքում։ Այն ձայնը, որ փառք էր տալիս Աստծուն բարձունքներում, հասավ նաև դժոխքում եղող մարդկանց հոգիներին՝ ասելով. «Ծա՛փ զարկեք, բոլոր հեթանոսնե՛րդ, և օրհնաբանե՛ք ձեզ փրկելու Եկածին։ Ուրախացի՛ր, Ադա՛մ, և ցնծա՛, Եվա՛, քանի որ բավական է, ինչքան լաց եղաք։ Ձեր
12/04/2020
«ԱՆԿԱՐԵԼԻՆ ԵՂԱՒ ԿԱՐԵԼԻ. ԱՆԵՐԵՒԱԿԱՅԵԼԻՆ ՄԱՐՄԻՆ ԶԳԵՑԱՒ, ՅԻՍՈՒՍ ՅԱՐԵԱ՜Ւ» Արարատյան Հայրապետական թեմի հավատացյալ և հավատարիմ հայորդիք, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապրիլի 12֊ին տոնում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը՝ Սուրբ Խորանից ավետելով ամենքին. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: «Հարեա՜ւ»… Այս մեկ բառի մեջ խտացված է քրիստոնեական հավատքի էությունն ու զորեղությունը, Քրիստոսի եկեղեցու
12/04/2020
«Դու ես Քրիստոս․ կեանք եւ յարութիւն ազգի մարդկան» (Շարական) Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Քրիստոսի Հրաշափառ Հարությունը մեր Սուրբ Եկեղեցու երանաշնորհ հայրերը սքանչելի օրհներգությամբ են փառաբանել գեղեցկահյուս աղոթքներում ու շարականներում՝ բերելով մեր ժողովրդին կյանքի անսպառ հույսի և փրկության ավետիսը. «Դու ես, Քրիստոս, մարդկային ազգի կյանքն ու հարությունը»։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր երկրային կյանքի ընթացքում բազում անգամներ