17/07/2019
«Հրեշտակի հայտնությունը յուղաբեր կանանց» տեսարանը Հիսուսի հարության հետ կապված իրադարձության տեսարաններից է: Այն ներկայացված է ավետարանական տոների շարքին: Հաճախ այս տեսարանը ավելի հասկանալի դարձնելու համար մանրանկարիչները դրանք ուղեկցում են բացատրական մակագրություններով: Ավանդական պատկերագրական խմբագրությունը ներկայացնում է երեք կանանց՝ յուղի սրվակներ ձեռքին, որոնք եկել են Տիրոջ գերեզմանի մոտ: Բացված գերեզմանի վրա նստած
16/07/2019
- Հա՛յր, Ձեզ համար ի՞նչ է նշանակում աղոթքը: - Ազդանշան եմ ուղարկում և օգնություն խնդրում: Մշտապես օգնություն եմ խնդրում Քրիստոսից, Աստվածածնից, սրբերից՝ ինձ և այլոց համար: Եթե չխնդրեմ, չեմ էլ ստանա: Հիշում եմ, քաղաքացիական պատերազմի ժամանակ խռովարարները շրջապատեցին մեզ՝ հազար վեց հարյուր հոգի: Մերոնք ընդամենը հարյուր ութսունն էին: Մենք սարի ետևում էինք ամրացել: Եթե նրանք մեզ բռնեին, ապա բոլորիս կսպանեին: Ես փորձում էի ալեհավաքը տեղակայել՝
15/07/2019
Սաղմոս Դավթի: Ովսեան բարեսեր և աստվածասեր թագավոր էր, որի շնորհիվ գտավ երկրորդ օրենքը հաստատուն՝ Քեզկեա քահանայապետի միջոցով, որ մաքրեց Երուսաղեմը և Իսրայելի ամբողջ երկիրը կռապաշտությունից, և երգերն ու սաղմոսները՝ դիվային երգերի հետ խառնված, և նավակատիք արեց, ինչն էլ տեսնելով Սուրբ Հոգու շնորհիվ, Դավիթը երգեց: Ոմանք ասում են, թե ասված է ի դեմս Ասափի որդի Հովաք դպրի հիշատակի: 1. Յողորմութիւն և յիրաւունս օրհնեցից զքեզ, Տէր, սաղմոս ասացից, 2.
14/07/2019
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սբ. Աստվածածնի տուփի գյուտի տոնը նշում է Հոգեգալստյան հինգերորդ կիրակի օրը: Սբ. Աստվածամորը նվիրված այս տոնը սահմանվել է հետևյալ առիթով: Ավանդությունն ասում է, որ Սբ. Կույսը իր զգեստներից մեկը նվիրել էր իր հետ ապրող մի հրեուհու: Պատմվում է, թե Կ. Պոլսեցի երկու ազնվատոհմիկ հույն եղբայրներ՝ Գալբիասը և Կանտիտասը, որոշում են ուխտի գնալ Երուսաղեմ՝ Պաղեստինի սրբավայրերը: Երբ Նազարեթում էին, ուր Ավետումն էր եղել,
13/07/2019
Հուլիսի 13-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի հերթական աղոթքի ուղին ձգվեց դեպի Տավուշի թեմի Նոր Վարագավանք միջնադարյան վանական համալիր: Ուխտավորները մինչ ճանապարհ ընկնելը եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում միասնական աղոթքի կանգնեցին, այնուհետև եկեղեցու սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի առաջնորդությամբ՝ անցան աղոթքի ուղին, որն ուղեկցվեց Արևագալի ժամերգության աղոթքներով ու շարականներով և հոգեշահ զրույցով: Բարեշնորհ
13/07/2019
Օրհնություն տրտունջի փոխարեն Երբ մարդը դժվարության կամ թշվառության մեջ է, նրա վիճակն ավելի է վատացնում անընդհատ տրտնջալը: Հովհան Ոսկեբերանն այսպես է ասում. «Ինչպես շունն է սեղանի մոտ, երբ պատառ ես գցում, մնում է և սպասում, որ էլի տաս ու չի գնում, այդպես էլ սատանան է միշտ կանգնում մեր առաջ բաց բերանով: Եթե աստվածանարգ, հայհոյող ու տրտունջ պարունակող բառ գցես, դա բռնելով նորից կգա, բայց եթե միշտ գոհություն մատուցես Աստծուն, քաղցի կմատնես
12/07/2019
Մարդը՝ որպես արարչագործության պսակ, ձգտում է դեպի բնությունը, որը հիշեցնում է նրան երկնային կատարելությունը: Բնության մեջ ծաղիկները կոչված չեն միայն աչքն ուրախացնելու, այլ նրանք մարդուն աստվածահաճո կյանքի վերաբերյալ բազմաթիվ պատգամներ են փոխանցում: Մեր Տերը Լեռան քարոզում հորդորեց օրինակ վերցնել դաշտային ծաղիկներից. «Կամ հագուստի համար ինչո՞ւ եք մտահոգվում: Օրինա՛կ վերցրեք վայրի շուշաններից և տեսե՛ք, թե ինչպես են աճում, ո՛չ աշխատում
11/07/2019
5. Սոյնպէս և լեզուս՝ փոքր ինչ անդամ է՝ և զմեծամեծս բարբառի: Այսպես էլ լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում: Ըստ օրինակի էլ հանդիմանել է սկսում, քանզի այնտեղ ասաց, թե այն մեծ և հսկայական [նավը] մի փոքր թիի միջոցով այս ու այն կողմ է թեքվում ըստ նավավարի կամքի, իսկ այստեղ լեզուն, որ մարմնի փոքր անդամ է, սակայն թիի պես է, ասում է: Ուստի նա ոչ ձեռքի պես երկար է, ոչ ոսկորների պես կարծր, ոչ ոտքի պես հաստատուն է և ոչ էլ գլխի չափ մեծ, այլ