26 Հոկտեմբեր, Բշ
13/04/2020
Հայտնի է, որ երբ խաչյալ Աստված՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս, դժոխք իջավ, դժոխքը երկնքից էլ առավել մեծ պայծառությամբ վայելչացավ, քանի որ Աստծուն փառաբանող երկնային զորքերի ձայնը լսելի եղավ դժոխքում։ Այն ձայնը, որ փառք էր տալիս Աստծուն բարձունքներում, հասավ նաև դժոխքում եղող մարդկանց հոգիներին՝ ասելով. «Ծա՛փ զարկեք, բոլոր հեթանոսնե՛րդ, և օրհնաբանե՛ք ձեզ փրկելու Եկածին։ Ուրախացի՛ր, Ադա՛մ, և ցնծա՛, Եվա՛, քանի որ բավական է, ինչքան լաց եղաք։ Ձեր
12/04/2020
«ԱՆԿԱՐԵԼԻՆ ԵՂԱՒ ԿԱՐԵԼԻ. ԱՆԵՐԵՒԱԿԱՅԵԼԻՆ ՄԱՐՄԻՆ ԶԳԵՑԱՒ, ՅԻՍՈՒՍ ՅԱՐԵԱ՜Ւ» Արարատյան Հայրապետական թեմի հավատացյալ և հավատարիմ հայորդիք, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապրիլի 12֊ին տոնում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը՝ Սուրբ Խորանից ավետելով ամենքին. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: «Հարեա՜ւ»… Այս մեկ բառի մեջ խտացված է քրիստոնեական հավատքի էությունն ու զորեղությունը, Քրիստոսի եկեղեցու
12/04/2020
«Դու ես Քրիստոս․ կեանք եւ յարութիւն ազգի մարդկան» (Շարական) Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Քրիստոսի Հրաշափառ Հարությունը մեր Սուրբ Եկեղեցու երանաշնորհ հայրերը սքանչելի օրհներգությամբ են փառաբանել գեղեցկահյուս աղոթքներում ու շարականներում՝ բերելով մեր ժողովրդին կյանքի անսպառ հույսի և փրկության ավետիսը. «Դու ես, Քրիստոս, մարդկային ազգի կյանքն ու հարությունը»։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր երկրային կյանքի ընթացքում բազում անգամներ
11/04/2020
Սիրելի՛ բարեպաշտ քրիստոնյաներ, Շնորհավորում եմ ամենքիս ամենափառավոր, ամենասիրելի և ամենաօրհնյալ տոնի կապակցությամբ, որ այսօր նշում է Հայաստան Աշխարհն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ ազդարարելով կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ: «Քրիստոս հարյավ ի մեռելոց»,- նվիրական ուրախությամբ փրկչական լուրն է իր զավակներին ավետում Մայր Եկեղեցին, որի սրբազան թրթիռները գարնանային ջինջ օդում տարածվելով՝ թռչում-հասնում են իրենց հասցեատերերին՝
10/04/2020
Մեծ պահքի շրջանն ավարտվում է մեծ և փրկարար խորհուրդ ունեցող Ավագ շաբաթով, որ քրիստոնյաներին առաջնորդում է դեպի զատկական ուրախություն: Քրիստոսի հարությունը շրջադարձային կերպով վերափոխեց աշխարհը և դարձավ քրիստոնեական կյանքի հենասյունը: Քրիստոսի հարությունից ի վեր մարդու առջև բացվեց իրական երջանկության նոր աշխարհ, որին հաղորդ է դառնում յուրաքանչյուր քրիստոնյա՝ աստվածահաճո կյանքով ապրելով: Իսկ աստվածահաճո կյանքն անհնար է առանց սիրո
07/04/2020
Անգի՛ն մայրեր, հեզաշո՛ւք քույրեր, Որդիական երախտագիտությամբ և եղբայրական սիրով շնորհավորում եմ ձեզ Ամենասուրբ Աստվածածնի ավետման տոնի կապակցությամբ, որը մեր երկրում նշվում է նաև որպես Մայրության և գեղեցկության տոն: Երիցս երանելի եք դուք, որ երկնային շքեղաշուք Հարսի ու բարեխնամ Մոր աղախինները կոչվելու մեծ պատիվն ու շնորհն ունեք: Եվ երիցս երանելի ենք մենք, որ ձեզ նման անձնվեր, քնքուշ ու հոգատար հոգիներ ունենք Տիրոջից մեզ պարգևված: Գիտեմ,
06/04/2020
Ամենասրբուհի կույս Մարիամը, որ օրհնյալ է բոլոր կանանց մեջ, լույս աշխարհ է եկել Հովակիմին և Աննային տրված ավետիսի համաձայն՝ սերելով Իսրայելի որդիներ Ղևիի և Հուդայի, այսինքն՝ քահանայական և թագավորական տոհմերից։ Նրա ծնողները, ըստ իրենց կատարած ուխտի, երեքամյա Մարիամին տանում են Տաճար։ Այնտեղ Զաքարիա քահանան, սուրբ մանկանն իր գիրկն առնելով, նրան կոչում է Մարիամ անունով, որը նշանակում է «լուսավորյալ»։ Արդարև, Մարիամը ճշմարտապես լուսավորվեց
05/04/2020
Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Երուսաղեմ Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը: Առավոտյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանի առջև, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը: Այս առիթով, աշխարհը և հայրենի մեր երկիրը պատուհասած համավարակի պայմաններում, ի մխիթարություն