11/04/2020
Սիրելի՛ բարեպաշտ քրիստոնյաներ, Շնորհավորում եմ ամենքիս ամենափառավոր, ամենասիրելի և ամենաօրհնյալ տոնի կապակցությամբ, որ այսօր նշում է Հայաստան Աշխարհն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ ազդարարելով կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ: «Քրիստոս հարյավ ի մեռելոց»,- նվիրական ուրախությամբ փրկչական լուրն է իր զավակներին ավետում Մայր Եկեղեցին, որի սրբազան թրթիռները գարնանային ջինջ օդում տարածվելով՝ թռչում-հասնում են իրենց հասցեատերերին՝
10/04/2020
Մեծ պահքի շրջանն ավարտվում է մեծ և փրկարար խորհուրդ ունեցող Ավագ շաբաթով, որ քրիստոնյաներին առաջնորդում է դեպի զատկական ուրախություն: Քրիստոսի հարությունը շրջադարձային կերպով վերափոխեց աշխարհը և դարձավ քրիստոնեական կյանքի հենասյունը: Քրիստոսի հարությունից ի վեր մարդու առջև բացվեց իրական երջանկության նոր աշխարհ, որին հաղորդ է դառնում յուրաքանչյուր քրիստոնյա՝ աստվածահաճո կյանքով ապրելով: Իսկ աստվածահաճո կյանքն անհնար է առանց սիրո
07/04/2020
Անգի՛ն մայրեր, հեզաշո՛ւք քույրեր, Որդիական երախտագիտությամբ և եղբայրական սիրով շնորհավորում եմ ձեզ Ամենասուրբ Աստվածածնի ավետման տոնի կապակցությամբ, որը մեր երկրում նշվում է նաև որպես Մայրության և գեղեցկության տոն: Երիցս երանելի եք դուք, որ երկնային շքեղաշուք Հարսի ու բարեխնամ Մոր աղախինները կոչվելու մեծ պատիվն ու շնորհն ունեք: Եվ երիցս երանելի ենք մենք, որ ձեզ նման անձնվեր, քնքուշ ու հոգատար հոգիներ ունենք Տիրոջից մեզ պարգևված: Գիտեմ,
06/04/2020
Ամենասրբուհի կույս Մարիամը, որ օրհնյալ է բոլոր կանանց մեջ, լույս աշխարհ է եկել Հովակիմին և Աննային տրված ավետիսի համաձայն՝ սերելով Իսրայելի որդիներ Ղևիի և Հուդայի, այսինքն՝ քահանայական և թագավորական տոհմերից։ Նրա ծնողները, ըստ իրենց կատարած ուխտի, երեքամյա Մարիամին տանում են Տաճար։ Այնտեղ Զաքարիա քահանան, սուրբ մանկանն իր գիրկն առնելով, նրան կոչում է Մարիամ անունով, որը նշանակում է «լուսավորյալ»։ Արդարև, Մարիամը ճշմարտապես լուսավորվեց
05/04/2020
Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Երուսաղեմ Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը: Առավոտյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանի առջև, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը: Այս առիթով, աշխարհը և հայրենի մեր երկիրը պատուհասած համավարակի պայմաններում, ի մխիթարություն
05/04/2020
Թանկագի՛ն եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Այսօր մեր Մայր Եկեղեցին նշում է իր ամենագեղեցիկ տոներից մեկը՝ Ծաղկազարդը կամ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, որը նաև իմ ամենասիրելի տոներից է: Հայտնի հանգամանքների բերումով այսօր դուք ստիպված եք ձեր տներից հետևելու տոնական պատարագի ընթացքին և հիշելով նախորդ տարիների այս օրը լեփ-լեցուն եկեղեցին, մանկանց ուրախ ու անհոգ խաղը, ջինջ ու զրնգուն ծիծաղը եկեղեցու զարդարված բակում` հոգիս թախիծով
04/04/2020
Մարդասպանություն և զինվորական պարտականություն Բազում քրիստոնյաներ են սպանվել իրենց անխախտ հավատքի համար ոչ միայն քրիստոնեության վաղ շրջանում, այլև մեր ժամանակներում, երբ հատկապես համայնավարության տարիներին բազմաթիվ հոգևորականներ բանտարկվեցին և հերոսաբար նահատակվեցին` հավատարիմ մնալով քրիստոնեական իրենց հավատքին: Ընդունելի չէ մարդասպանությունը. այն խախտումն է աստվածային մի՛ սպանիր պատվիրանի: Աստվածաշնչի վրա հիմնված եկեղեցական
03/04/2020
«Քրիստոսը Գեթսեմանի այգում» նկարը (№ 7651 ձեռագիր) այլ կերպ կոչվում է «Հիսուսի աղոթքը Ձիթենյաց լեռան մոտ»: XIII դարի մանրանկար է և թեև նկարված է Մատթեոսի ավետարանում (Մատթեոս 26:36-46), բայց ավելի շուտ ներկայացնում է Ղուկասի ավետարանի դրվագը (Ղուկաս 22:39-46): Այս նկարը համապատասխանում է սույն թեմայով մանրանկարների այն խմբին, որ Արևմուտքում տիրապետում էր X դարի ընթացքում, բայց գլխավորապես պատկանում է միջին բյուզանդական շրջանին, պատկերում