10/07/2019
Աստծու մասին հիշողությունը հենց այն առաքինությունն էր, որը Հովսեփին հետ պահեց մեղքից, երբ նա դեռ տակավին երիտասարդ էր ու միայնակ, հայտնվեց Եգիպտոսում՝ մի երկրում, որը հայտնի էր իր անբարո և կռապաշտ ընթացքով (Ծննդ. 39:1-20): Իսկ ի՞նչ է Աստծու մասին հիշողությունը: Այն է, ինչի մասին սուրբ Գրիգոր Աստվածաբանն ասել է. «Աստծուն հիշելն ավելի կարևոր է, քան շնչելը»: Քանի որ մինչ ողջ ենք, չենք դադարում շնչելուց, նույն կերպ էլ պետք է մշտապես պահպանեք
09/07/2019
Մարգարեների պատկերագրությունը կարևոր տեղ է զբաղեցրել հայ միջնադարյան մանրանկարչության մեջ: Մարգարեները պատկերված են գլխավորաբար Աստվածաշունչ ձեռագրերում՝ տվյալ մարգարեությանը կից: Վաղ քրիստոնեական արվեստում Դանիել մարգարեի մասին եղած պատմությունը ամենատարածված թեմաներից է: Կոթողների օրինակով մեզ հասած աստվածաշնչյան թեմաներից Դանիելի պատկերները գրեթե երեք անգամ գերազանցում են մյուս հինկտակարանային թեմաները: Դանիելի գրքում
08/07/2019
Դավթի խոստովանության սաղմոսը: Նույն բնույթն ունի. ուսուցանում է, թե ինչպիսի աղոթքով պետք է կանգնել Աստծու առաջ, և նոր [ուխտի] խորհուրդն ունի: 1. Աղաղակեցէ՛ք առ Տէր, ամենայն երկիր. ծառայեցէ՛ք Տեառն ուրախութեամբ: Աղաղակեցե՛ք Տիրոջ առջև, երկրի բոլոր բնակիչներ, ծառայեցե՛ք Տիրոջն ուրախությամբ: Միայն Հիսուսի՛ն ծառայեք, քանզի նախատելի կուռքերից ազատվեցիք: Ուրախությամբ ծառայելը ցույց է տալիս ազատությունը և որդու կարգավիճակը: 2. Մտէ՛ք առաջի
06/07/2019
Սուրբ Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիները անցկացրեց առանձնության մեջ՝ ճգնելով Սեպուհ լեռան Մանյա անունով մի քարայրում: Քարայրը Մանյա էր կոչվում, քանի որ այստեղ ժամանակին Սբ. Հռիփսիմյանց կույսերից Մանեն էր բնակվում: Երբ նրա քահանայապետության երեսուն տարին լրացավ «բարի պատերազմը պատերազմած, հավատը պահած, ընթացքը ավարտած և անթառամ պսակին հասած» Տիրոջ հրամանով ելավ Սեպուհ լեռան կատարը և առանձնացավ լռության մեջ: Սբ. Գրիգորը,
05/07/2019
Աստծո հանդեպ ճշմարիտ և կենդանի հավատ ունեցողն անհնար է, որ չձգտի այն տարածել ու փոխանցել ուրիշներին: Ճշմարիտ հավատը չի կարող այլ կերպ արտահայտվել, քան գործով, քանի որ Ս. Եփրեմ Ասորու վկայությամբ՝ «Հավատը բոլոր բարի գործերի մայրն է, քանի որ «առանց հավատի անհնար է Աստծո բարեհաճությունը շահել» (Եբր. 11:6) և պատվիրանապահ լինել»: Մարդը կարող է բարի օրինակ ծառայել ոչ այնքան խոսքով, որքան գործով, հետևյալ առածը ևս հաստատում է բարի գործի
04/07/2019
1. Մի՛ բազում վարդապետք լինե՛լ, եղբա՛րք իմ, գիտասջի՛ք, զի մե՛ծ դատաստան ընդունելոց եմք: 2. Քանզի բազո՛ւմ ինչ յանցանեմք ամենեքեան, եթէ ոք բանիւ ո՛չ յանցանիցէ՝ նա՛ է մարդ կատարեալ, որ կարօղն է սանձահարե՛լ զամենայն մարմին իւր: 3. Տե՛ս՝ զի ձիոց սանձս ի բերան դնեմք՝ առ անսալո՛յ նոցա մեզ, և զամենայն մարմինս նոցա նուաճիմք: 4. Ահաւասիկ և նաւք՝ ո՞րպիսի ինչ են, և ի սաստիկ հողմոց վարին. և փո՛քր թևովն շրջին՝ յո՛ր կոյս և միտք ուղղչին կամիցին: Եղբայրնե՛ր
03/07/2019
Աստվածային մեծագույն սիրո հանդեպ անհնար է անտարբեր գտնվել, այսինքն՝ մարդն իր ազատ կամքով կա՛մ ընտրում է այդ սերը, կա՛մ՝ մերժում այն: Մեր Տերն ասում է. «Ով որ Ինձ հետ չէ, հակառակ է Ինձ, և ով Ինձ հետ չի հավաքում, ցրում է» (Ղուկաս 11:23): Յուրաքանչյուր անձ իր կյանքով է որոշում իր հարաբերությունը Քրիստոսի հետ. ընդունո՞ւմ է Նրան, թե՞ մերժում, քանի որ չկա այլ տարբերակ: Աստվածային սիրո առջև հնարավոր չէ երկար ժամանակ չեզոք մնալ, վաղ թե ուշ մարդը հայտնվում
02/07/2019
«Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել» (Մտթ. 5:11-12): Զարմանալի բան ենք տեսնում այստեղ. Ավետարանում Քրիստոս փոխում է մեր մտածելակերպը, երբ տրամաբանությունը հուշում է, որ եթե քեզ մեղադրում են, զրպարտում ու հալածում, ապա դու դժբախտ ես: Երբ քեզ այդքան սարսափելի