01/07/2019
Սաղմոս Դավթի: Ունի հրեաների ելքի և Փրկչի հայտնության, առաջին և երկրորդ գալստյան խորհուրդը: 1. Տէր թագաւորեաց, բարկացան ժողովուրդք, որ նստիս ի քրովբէս, սասանեցաւ երկիր: Տերը թագավորեց, ժողովուրդները բարկացան: Ո՛վ քերովբեների վրա նստողդ, երկիրը սասանվեց: Թագավորեց ասելով ցույց է տալիս ժամանակը, որ ըստ մարմնի թագավորեց: Ժողովուրդները բարկացան՝ նախապես հրեաները, և ասացին. չենք ցանկանում, որ դու թագավորես, այլ՝ կայսրը: Ո՛վ քերովբեների
29/06/2019
Հունիսի 29-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և եկեղեցու սպասավոր Վաչագան սրկ. Դոխոլյանի ուղեկցությամբ, ուխտագնացության մեկնեց Տավուշի թեմի սրբավայրեր: Ուխտավորների աղոթքի ուղին հարստացավ Արևագալի ժամերգության աղոթքներով ու շարականներով, ապա բարեշնորհ սարկավագն ուխտավորների հետ զրուցեց հոգևոր օրենքների մասին՝ թվարկելով դրանցից մի քանիսը, օրինակ՝ երբ
29/06/2019
«Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մտթ. 5:10): Արդարության մասին խոսելիս Քրիստոս նկատի չունի աշխարհիկ արդարությունը: Օրինակ՝ ահաբեկիչները գնացին ու սկսեցին Ամերիկան ռմբակոծել, ըստ աշխարհիկ արդարության՝ Ամերիկան էլ պետք է ահաբեկիչներին ռմբակոծի ի պատասխան: Եվ ասում են, որ դա է արդարությունը՝ դու ինձ խփեցիր, ես էլ քեզ կխփեմ: Քանի որ դու ինձ հետ անարդարացիորեն ես վարվել, ես էլ իրավունք
28/06/2019
Նա, ով իրականում ճշմարտապես հավատում է Աստծուն՝ մարդկության Նախախնամողին, ապա կատարելապես համոզված է, որ իր կյանքն սկիզբ է առել Աստծուց, որ ինքն ապրում է Տիրոջ ամենախնամ կամքի ներքո և որ իր կյանքի յուրաքանչյուր պահը Աստծո կողմից իրեն շնորհված անգնահատելի պարգև է: Այդպիսի մեկն անդադար փառաբանում է Պարգևատուին՝ շնորհված պարգևների համար, փորձում է զգոն լինել և ի չարս չգործածել շնորհվածը, որ տրվել է իրեն՝ ի բարին գործածելու նպատակով: Գոհունակ
27/06/2019
Ճշմարտության վերաբերյալ ըմբռնումները բազմաթիվ են: Ընդհանուր առմամբ, ընդունված է այն կարծիքը, որ ճշմարտությունը գիտելիքի համապատասխանությունն է իրականությանը, այսինքն՝ ճշմարիտ է այն, ինչը նույնական է իրողության հետ: Եթե ուշադրություն ենք դարձնում, ճշմարտություն հասկացության ընկալումը աշխարհիկ մարդը հարմարեցնում է իր պատկերացումներին և գիտելիքներին, որտեղից էլ է բխում է, թե ինչն է ճշմարիտ և սխալ, արդար և անարդար, թեև այս դիտանկյունից՝
26/06/2019
Յուրաքանչյուր խելացի ճամփորդ ճամփորդության ընթացքում ուշադրություն է դարձնում, թե արդյոք ճիշտ ուղով է ընթանում: Այդպես էլ յուրաքանչյուր անձ՝ որպես ճամփորդ, կարիք ունի կանգ առնելու և քննելու, թե արդյոք ճիշտ ուղով է ընթանում: Դեպի հավիտենություն բոլորը չէ, որ նույն ճանապարհով են ընթանում: Սովորաբար մարդիկ դեպի հավիտենություն երկու ճանապարհով են ընթանում. ճանապարհներից մեկը տանում է դեպի հավիտենական երանություն, մյուսը՝ հավիտենական տանջանք:
25/06/2019
Եկեղեցական համայնքային կյանքին ներգրավված յուրաքանչյուր անձ դառնում է եկեղեցու մեծ ընտանիքի անդամը, իսկ եկեղեցական ընտանեկան կյանքը դառնում է յուրաքանչյուրի կյանքի անբաժանելի մասը: Մեծ ընտանիքից ներս յուրաքանչյուրը ջանում է գործել սիրո, համերաշխության և միասնակության ոգով, որն ամրապնդելու ուղիներից մեկն աղոթքի ճանապարհն է՝ ուխտագնացությունը: Հունիսի 25-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքի ծառայողներն ու աշխատակիցները,
25/06/2019
Քրիստոնյայի կյանքի գերագույն նպատակը Երկնքի Արքայությանն արժանանալն է, ինչին հասնելու համար նա, Տիրոջ խոսքի համաձայն, պետք է անցնի նեղ դռնով և դժվարին ճանապարհով. «Մտե՛ք նեղ դռնով, քանի որ կորստյան տանող դուռը լայն է և ճանապարհը՝ ընդարձակ, և շատ են նրանք, որ մտնում են դրանով: Մինչդեռ դեպի կյանք տանող դուռը նեղ է, և ճանապարհը՝ դժվարին, և քչերն են միայն, որ գտնում են այն» (Մատթ. 7:13-15): Ո՞րն է նեղ դուռը և դժվարին ճանապարհը, ինչպե՞ս այն գտնել