26 Հոկտեմբեր, Բշ
28/03/2020
Պատմագիրների երկերում բազում ու զանազան պատմություններ և հրաշազան խոսքեր կան մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի մասին։ Մեզ են փոխանցվել նաև սխրալի ու սքանչելապատում ավանդություններ, որոնցից մեկը, մեր սուրբ հոր ու մեր հոգիների լուսավորչի բուսածին հղացման մասին ավանդությունը, մի երջանիկ պատմագիր գրի է առել իր շարադրանքում։ Անակը, Պարսից աշխարհից Հայաստան գալով, օթևանում է սուրբ Թադեոս առաքյալի դամբարանին մերձ գտնվող մի վայրում։ Եվ, համաձայն
27/03/2020
- Հա՛յր, թեպետ Աստծու հետ հաղորդակցվելու կարիք եմ զգում, սակայն չեմ կարողանում աղոթել: - Եթե Աստծու հետ հաղորդակցվելու կարիք ես զգում, ապա չեմ հասկանում, թե ինչու չես կարողանում աղոթել: Հավանաբար փորձություն է: Այն միշտ փորձում է մարդուն խանգարել աղոթել: - Աղոթքի ժամանակ զանազան գործերի մասին մտքեր են հայտնվում, Հա՛յր: - Ասա՛. «Դրա մասին հետո կմտածեմ…»,- և շարունակիր աղոթել: - Հա՛յր, ցավալին այն է, որ այդ բոլոր մտքերն անլուրջ բաների
24/03/2020
Մահից հետո մարդու հոգին մուտք է գործում հանդերձյալ կյանք, որը բոլորի՝ արդար և մեղավոր հոգիների համար նույնը չէ: Մահից հետո մարդու հոգու վիճակը կախված է նրանից, թե ինչպես է նա իր երկրային կյանքը ապրել: Երկրային կյանքը՝ սերմանելու, իսկ հանդերձյալը կյանքը հունձքի ժամանակն է: Ինչ սերմանում է մարդը, այն էլ կհնձի: «Ով որ սերմանում է իր մարմնի անդաստանում, մահ կհնձի իր մարմնից, իսկ ով սերմանում է Սուրբ Հոգու անդաստանում, հավիտենական կյանք կքաղի
23/03/2020
20. Գիտասցէ՛, զի որ դարձուսցէ՛ զմեղաւորն ի մոլորութեան ճանապարհէն իւրմեէ, փրկեսցէ զոգին իւր ի մահուանէ, և ծածկեսցէ զբազմութիւն մեղաց: Թող իմանա, որ ով մեղավորին իր մոլորության ճանապարհից հետ է բերում, կփրկի նրա հոգին մահվանից և կծածկի մեղքերի ամբողջ բազմությունը: Թող իմանա, ասում է, այսինքն՝ տեղյակ լինի և մտապահի այդպիսին, և իր սրտում համոզված լինի, որ իզուր չի աշխատում մոլորյալ մարդուն չար ճանապարհից հետ դարձնելու համար, այլ մեծ երանության
22/03/2020
«Պետք է մշտապես աղոթել - չձանձրանալ» (Ղուկ. ԺԲ 1): Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս երկրավոր Իր կյանքի ընթացքում, Իր առաքելությունն իրականացնելու համար հաճախ էր դիմում առակների օգնությանը։ Մարդկանց բացատրելու համար աստվածային ճշմարտություննները դիմում էր խոսելու առակավոր ոճին և ձևին։ Ահա այդպիսի առակներից մեկն է այսօր մեր Մուրբ Եկեղեցին Մուրբ Ավետարանի պատումներից ներկայացնում մեր ուշադրությանը, որը անվանադրված է Անիրավ դատավորի
21/03/2020
- Հա՛յր, աղոթելիս ինչո՞ւ է հաճախ քունս տանում: - Սառն ես ապրում: Թուլացել ես և այժմ պետք է հավաքվես: Մի՞թե կարող ես հանգիստ քնել, երբ հուզված ես և անհանգստանում ես որևէ բանի մասին: Ի նշան երախտագիտության մարդը կարող է գիշերը չքնել և աղոթել իր բարերարի համար: Իսկ այնուհետև նա պետք է մտածի. «Ինձ բարիք գործած մարդու համար գիշերը չքնեցի, իսկ մի՞թե Աստծու համար, Ով հանուն ինձ խաչվեց, արթուն չեմ մնա»: - Հա՛յր, իսկ քնկոտությունը կարո՞ղ է ֆիզիկական
20/03/2020
Ի փառս Աստծո բարին գործողը չի մտահոգվում իր ապրուստի համար, քանի որ քաջատեղյակ է Տիրոջ նախախնամության մասին. «Տերը սովամահ չի անում արդարին» (Առակ. 10:3): Ս. Հովհան Ոսկեբերանն ասել է, որ հարկավոր է հուսալ ոչ թե հարստության, այլ առաքինության վրա, քանի որ երկրի վրա կուտակած գանձերը, Տիրոջ խոսքի համաձայն, ցեցն ու ժանգն են ոչնչացնելու և գողերն են պատը ծակելու և գողանալու (Մատթ. 6:19): «Գանձերը չեն օգնի անօրեններին, մինչդեռ արդարությունը փրկում
19/03/2020
Մարտի 19-ից ամեն օր՝ հավարտ Առավոտյան ժամերգության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության կողմից մեր սուրբ հայրերի գրվածքներից կընթերցվեն հիվանդաց բժշկության աղոթքներ: Մարտի 19-ի առավոտյան Մայր Աթոռի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մի քանի միաբաններ Ս. Գրիգոր Նարեկացու աղոթամատյանից քաղված աղոթքներ բարձրացրեցին առ Աստված՝ հիվանդների շուտափույթ