26 Հոկտեմբեր, Բշ
05/04/2020
Թանկագի՛ն եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Այսօր մեր Մայր Եկեղեցին նշում է իր ամենագեղեցիկ տոներից մեկը՝ Ծաղկազարդը կամ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, որը նաև իմ ամենասիրելի տոներից է: Հայտնի հանգամանքների բերումով այսօր դուք ստիպված եք ձեր տներից հետևելու տոնական պատարագի ընթացքին և հիշելով նախորդ տարիների այս օրը լեփ-լեցուն եկեղեցին, մանկանց ուրախ ու անհոգ խաղը, ջինջ ու զրնգուն ծիծաղը եկեղեցու զարդարված բակում` հոգիս թախիծով
04/04/2020
Մարդասպանություն և զինվորական պարտականություն Բազում քրիստոնյաներ են սպանվել իրենց անխախտ հավատքի համար ոչ միայն քրիստոնեության վաղ շրջանում, այլև մեր ժամանակներում, երբ հատկապես համայնավարության տարիներին բազմաթիվ հոգևորականներ բանտարկվեցին և հերոսաբար նահատակվեցին` հավատարիմ մնալով քրիստոնեական իրենց հավատքին: Ընդունելի չէ մարդասպանությունը. այն խախտումն է աստվածային մի՛ սպանիր պատվիրանի: Աստվածաշնչի վրա հիմնված եկեղեցական
03/04/2020
«Քրիստոսը Գեթսեմանի այգում» նկարը (№ 7651 ձեռագիր) այլ կերպ կոչվում է «Հիսուսի աղոթքը Ձիթենյաց լեռան մոտ»: XIII դարի մանրանկար է և թեև նկարված է Մատթեոսի ավետարանում (Մատթեոս 26:36-46), բայց ավելի շուտ ներկայացնում է Ղուկասի ավետարանի դրվագը (Ղուկաս 22:39-46): Այս նկարը համապատասխանում է սույն թեմայով մանրանկարների այն խմբին, որ Արևմուտքում տիրապետում էր X դարի ընթացքում, բայց գլխավորապես պատկանում է միջին բյուզանդական շրջանին, պատկերում
02/04/2020
- Հա՛յր, երբ պատրաստվում եմ խցումս հսկում կատարել և ինչ-որ խոչընդոտ է առաջանում, պատճառը ո՞րն է: - Եթե Աստված թույլ է տալիս, որ խոչընդոտ առաջանա, ուրեմն մի լավ բան դուրս կգա դրանից: - Իսկ եթե դա մշտապես է տեղի ունենո՞ւմ: - Նշանակում է՝ հպարտություն կա: - Հա՛յր, չեմ հասկանում, թե ինչ է նշանակում հպարտություն կա: - Կախված է նրանից, թե ինչին ես առաջնահերթություն տալիս: Եթե առաջին տեղում գործերն ես դնում, իսկ հետո աղոթքը, նշանակում է, որ փորձությանն
31/03/2020
Աստվածային մեծագույն սիրո արդյունք է աշխարհի և մարդու արարումը: Արարչագործության պսակը համարվող մեր նախածնողները՝ Ադամն ու Եվան, խախտելով աստվածային պատվիրանը, ընտրեցին մահը և ոչ թե կյանքը՝ հեռանալով Աստծուց, նրանք ցանկացան առանց Նրա ապրել: Ինչպես ի սկզբանե, այնպես էլ այդ պահին աստվածային անփոփոխ սերը գործեց՝ մարդուն նոր կյանքի հնարավորություն տալով. խաչի վրա մահը հաղթվեց Կյանքի կողմից: Մեծագույն գաղտնիքը, որ Աստված բացահայտեց մարդկանց,
30/03/2020
Աստիճանների օրհներգություններ Կյուրոսի միջոցով վերադարձի հրաման ստացան, սակայն շատերը չէին ցանկանում վերադառնալ [գերությունից], և երեք անգամվա ընթացքում եկան, նաև սա առաջիններին է վերագրվում, որոնք Աստծուց հայցում են ուրիշներին էլ վերադառնալու ցանկություն տալ՝ ասելով. 1. Ի դարձուցանել Տեառն զգերութիւն Սիովնի, և եղաք մեք մխիթարեալք: Երբ Տերը Սիոնը վերադարձրեց, մենք մխիթարվեցինք: Ինչն այլ թարգմանիչները գրել են՝ «մխիթարվելու
29/03/2020
Սիրասո՛ւն զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայտնի հանգամանքների բերումով արդեն երկրորդ կիրակին է, որ Սուրբ և Անմահ Պատարագը մատուցում ենք դռնփակ, սակայն կրկին ու կրկին փա՜ռք Բարեխնամ Տիրոջը, որ տեխնիկական միջոցները ձեզ թույլ են տալիս թեկուզ հեռակա կերպով, սակայն մասնակիցը լինելու Տիրոջ անարյուն ողջակեզին: Քառասնորդական պահքի շրջանը շարունակվում է, սիրելինե՛ր, և ըստ Եկեղեցու սահմանած կարգի՝ այսօրվա կիրակին կոչվում է Գալստյան
28/03/2020
Մարտի 28-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակության օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանին, կատարվեց Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի և ժողովրդի համար: Այս առիթով դուրս էր բերվել Մայր Աթոռում պահվող Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից՝ մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը,