25/02/2020
16. Խոստովա՛ն եղերուք միմեանց զմեղս, և աղօ՛թս արարէք ի վերայ միմեանց, որպէս զի բժշկեսջիք: Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցե՛ք և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք: Երբ խոսեց մարմնավոր ցավերը երեցների խնդրվածքների միջոցով բժշկելու մասին, միաժամանակ հայտնեց նաև այդ մեղքերի թողության միջոցով հոգու փրկության մասին: Ապա ուղղվելու համար մեկ այլ ճանապարհ էլ է ցույց տալիս՝ մեղքերի խոստովանություն, որ մայրն է բոլոր բարիքների, և նավահանգիստ
24/02/2020
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան, որը աղոթքի, խոկման ու ներհայեցողության առանձնակի ժամանակամիջոց է։ Այս օրերին մեր ներաշխարհը պայծառանում ու զորանում է սուրբգրային ընթերցումներով, հոգեշահ պատգամներով, որ փոխանցում են Մեծ Պահքի կիրակիների խորհուրդները։ Քրիստոնյաներիս համար Մեծ Պահքը յուրահատուկ հոգևոր ճամփորդություն է, որպեսզի մեր կենցաղավարությանը անդրադարձով, մարդկային մեր էության քննությամբ, հոգեպես
23/02/2020
«…. աղաչեա մայր Աստուծոյ Մարիամ, զմիածին քո զՈրդին զի շնորհեսցէ ըստ աւազակին. Ժառանգել վերըստին մեզ ըզդրախտին վայելչութիւն»: «…. Մա՜յր Աստծո` Մարիա՛մ, աղաչի՛ր քո Միածին Որդուն, որպեսզի, ինչպես ավազակին, նույնպես և մեզ շնորհի ժառանգել Դրախտի վայելչությունը» (Շարակնոց)։ Այսօր եկեղեցում գեղեցիկ տոն է, սիրելինե՛ր, Բուն Բարեկենդան: Քրիստոնեական ուրախության տոն, հիշատակն այն կատարյալ երանության, որում արարվեց
22/02/2020
Թեոդոս Մեծը՝ որդին Գրատիանոսի, որպես կայսր թագավորում է տասնհինգ տարի: Նրա գահակալության չորրորդ տարում է, որ տեղի է ունենում Կոստանդնուպոլսի ժողովը հարյուր հիսուն եպիսկոպոսների մասնակցությամբ: Ժողովի գումարման պատճառը հոգեմարտության մասին ուսմունքն էր, որի հեղինակը՝ Մարկիոնը, ասում էր, թե իբր Սուրբ Հոգին առավել նվազ ու ցածր է, քան Հայրը և Որդին: Ինքը՝ Մարկիոնը, վախճանվում է դեռ մինչև Ժողովի գումարվելը: Իսկ ահա ժողովի գումարման այդ
21/02/2020
Աստիճանների օրհներգություններ Բարեպաշտների խոստովանությունն ու խնդրանքն է, որոնք ցանկանում էին ետ դառնալ Բաբելոնից՝ ասելով. 1. Առ քեզ, Տէ՛ր, համբարձի զաչս իմ, որ բնակեալդ ես յերկինս: Աչքերս դեպի քեզ բարձրացրի, Տե՛ր, դու, որ բնակվում ես երկնքում: Մտքի և հոգու ամեն ցնորքներով, ասում է, դեգերելով և մարդուց հույսս կտրելով, քեզ եմ միայն նայում, որ թեև ավերված է մեր կառուցած տաճարը, սակայն դու քո սեփական [տաճարում] ես բնակվում, ոչ թե որ այդտեղ
20/02/2020
«Իմ հայրենեաց հոգի՛ Վարդան, Հոգիս հոգւոյդ լինի ղուրբան»: Սիրելիներ, Ահավասիկ, այսպիսի բառերով մեր ժողովուրդն իր հիացմունքն ու իր զգացմունքներն է արտահայտել Սուրբ Վարդան զորավարի և 1036 նահատակների հանդեպ: Հայոց պատմությունը հարուստ է անթիվ-անհամար պատերազմներով և ճակատամարտերով, սակայն Ավարայրի ճակատամարտն իր ուրույն տեղն ունի ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ Հայ Եկեղեցու պատմության մեջ՝ այն պարզ պատճառով, որ սոսկ հերթական
19/02/2020
Աստվածային սերն անսահման է և անփոփոխ: Աստծո պատկերով և նմանությամբ արարված մարդը պետք է հատի եսասիրության սահմանը, որպեսզի կարողանա տեսնել իր շուրջը գտնվողներին: Աստվածային սերն օգնում է մարդուն ուշադիր լինել և նկատել դիմացինին ու նրա կարիքը: Շատ հաճախ մարդիկ, միայն իրենց մասին մտածելով, իրենց են համարում կյանքի կենտրոնը: Երբ օրենքի ուսուցիչներից մեկը Քրիստոսին հարցրեց՝ ո՞վ է իմ ընկերը, Տերն ի պատասխան պատմեց «Բարի սամարացու»
18/02/2020
Փետրվարի 18-ին Ս. Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերից ու կառույցներից Ս. Էջմիածնում համախմբված 237 եկեղեցականներ Արմավիրի թեմի Ս. Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին), մասնակցեցին Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Ս. Պատարագի