27 Հոկտեմբեր, Գշ
21/04/2019
Հիսուս Քրիստոսի հարության հրաշափառ և անքննելի խորհրդավոր իրողության պատմությանը մանրամասնորեն անդրադառնում են բոլոր չորս ավետարանները, սակայն նրանցից ոչ մեկն ուղղակիորեն չի նշում, թե ինչպես և երբ տեղի ունեցավ հարությունը: Ավետարաններում նկարագրված չէ Հիսուս Քրիստոսի հարության տեսանելի կերպը, քանի որ այն վեր է մարդկային զգայական ընկալումից, սակայն ուշ շրջանի լատինական պատկերագրության մեջ ընդունված էր պատկերել Հիսուսի գերեզմանից
20/04/2019
Ապրիլի 20-ին՝ Ավագ շաբաթ օրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու խորաններից ազդարարվեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Ճրագալույցի Ս. Պատարագը մատուցեց խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Տոնական Ս. Պատարագին ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Հընթացս Ս. Պատարագի Տեր Հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորանքն՝ ուղղված ԱՀԹ առաջնորդական փոխանորդ
20/04/2019
Ի Քրիստոս եղբայրնե՛ր և քույրե՛ր, Անասելի ուրախությամբ, աննկարագրելի երանությամբ և անպատմելի խնդությամբ ցնծում են այսօր Երկինքն ու Երկիրը, Հաղթանակած և Զինվորյալ Եկեղեցիները, հոգեղեններն ու մարմնավորները՝ օրհնաբանելով և փառաբանելով Ամենակալ Աստծուն, քանզի տոներից ամենամեծը, լուսավորն ու հաղթականն է այսօր, և ես մեծագույն սիրով և ուրախությամբ շնորհավորում եմ ամենքիդ՝ Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ՝ ավետելով՝
20/04/2019
Տնօրինական պատկերաշարում «Ավերումն դժոխոց» դրվագը Քրիստոսի փրկագործման առաքելության լրումն է հայտնանշում: Քրիստոս խաչելությամբ բացեց դրախտի դռները, որ փակվել էին Ադամին վտարելու պատճառով, գերեզման դրվելով, իջավ դժոխք և ավերեց այն, ու դուրս հանեց այնտեղ բանտված արդարների հոգիները, կատարվեց Եսայի մարգարեի կանխասացությունը, թե՝ խավարում նստած ժողովուրդը տեսավ մեծ Լույսը (Եսայի 9:2): Եթե մինչ այդ, ինչպես վկայում են Քրիստոսի կատարած
19/04/2019
Քրիստոսի թաղման մասին խոսվում է բոլոր չորս Ավետարաններում, որոնք մեկը մյուսին լրացնում են (Մատթ. 27:57-61; Մարկ. 15:46-47; Ղուկ. 23:53-55; Հովհ. 19:39-42): Իսկ մարգարեներից Երեմիան այսպես է մարգարեանում Քրիստոսի թաղման մասին. «Իմ կյանքը գբի մեջ խեղդեցին, քար դրին ինձ վրա» (Ողբք Երեմիայի 3:53)։ Սաղմոսերգու Դավիթն էլ սաղմոսերգում է. «Ես համարվեցի նրանցից, ովքեր մահվան փոսն են իջնում, եղա անօգնական մի մարդ, լքված՝ մեռյալների
18/04/2019
Խաչելությունից առաջ Հիսուս Քրիստոսի վերջին զատկական ընթրիքը կոչվում է Խորհրդավոր: Այն անվանվում է նաև Վերջին ընթրիք: Հրեական բաղարջակերաց տոնի օրը Հիսուս Քրիստոս Իր տասներկու առաքյալների հետ սեղան է նստում Վերնատանը: Չորս ավետարանները, միմյանց լրացնելով, պատմում են Խորհրդավոր ընթրիքի մասին (Մատթեոս 26:17-30; Մարկոս 14: 12-25; Ղուկաս 22:7-23; Հովհաննես 13:21-30): Այս մասին հիշատակում է նաև Պողոս առաքյալը (Ա Կորնթացիներ 11:17-34): Հրեական Զատիկը հիշատակումն
18/04/2019
Հովհաննես ավետարանիչը մանրամասն պատմում է ոտնլվայի խորհրդավոր իրողությունը, թե ինչպես Հիսուս, Խորհրդավոր ընթրիքի ժամանակ, վեր կենալով սեղանից, մի կողմ դրեց հանդերձները, մեջքին սրբիչ կապեց, վերցրեց ջրով լի կոնքը և սկսեց հերթով լվանալ առաքյալների ոտքերը: Ավետարանիչը հանդիսավոր առաջաբանով է բացում ոտնլվայի պատմությունը. «Զատկի տոնի նախօրյակին Հիսուսն իմանալով, որ հասել է ժամը, երբ Ինքն այս աշխարհից պիտի գնա Իր Հոր մոտ, սիրեց նրանց, ովքեր
18/04/2019
Ավագ Հինգշաբթի երեկոյան եկեղեցիներում կատարվում է Խավարման կարգ, որը Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է: Այս արարողությունը վերաբերում է Ավագ Ուրբաթի խորհրդին, սակայն կատարվում է Ավագ Հինգշաբթի երեկոյան, քանի որ, ըստ եկեղեցական օրացույցի, հաջորդ օրը սկսվում է նախորդ օրվա երեկոյան ժամերգությունից հետո: Խավարման արարողության սկզբում վարագույրով ծածկված խորանի կենտրոնում դրվում են տասներկու մեծ մոմեր և մեկ մեծ մոմ կենտրոնում: