27 Հոկտեմբեր, Գշ
18/04/2019
Երուսաղեմում՝ Վերնատանը, Վերջին ընթրիքի ընթացքում Քրիստոս վեր կացավ սեղանից, մի կողմ դրեց զգեստները և մի սրբիչ վերցնելով՝ մեջքին կապեց: Այնուհետև, վերցնելով ջրով լի կոնքը, սկսեց Իր աշակերտների ոտքերը լվանալ և սրբել մեջքին կապած սրբիչով (Հովհաննես 13:4-6): Ապա հորդորեց նրանց նույն կերպ վարվել. «Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ
14/04/2019
Ապրիլի 14-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Երբ Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ, Նրան դիմավորող ժողովրդի մեջ առավել ուրախություն ապրեցին երեխաները: Ի հիշատակ այս իրադարձության՝ տարիներ շարունակ Ծաղկազարդի տոնը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Ավետարանում հաճախակի են հիշատակվում երեխաները: Սովորաբար
14/04/2019
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրասո՛ւն զավակներ, Մայր եկեղեցին այսօր մեծ հանդիսությամբ տոնում է Ծաղկազարդը՝ Տեր Հիսուս Քրիստոսի փառավոր մուտքը Երուսաղեմ տոնը, որի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ: Տոնի ուրախությունը կրկնապատկվում է, իսկ պայծառությունն՝ ավելի ջինջ դառնում այսօր եկեղեցիներում ներկա մանուկների բազմությամբ, որոնց համար այս տոնը օրհնության օր է հայտարարվել Վեհափառ Հոր բարձր կարգադրությամբ: «Պատվի՛ր քո հորն
12/04/2019
Ապրիլի 12-ին Երևանի Լ. Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոցի 3² դասարանի աշակերտները, իրենց դասվար Սիլինե Մարտիրոսյանի նախաձեռնությամբ, Սուրբ Հարության տոնին ընդառաջ, այցելեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Այցը, ինչպես նշեց դասվարը, ճանաչողական նպատակ ուներ, որպեսզի աշակերտները եկեղեցում քահանայի բացատրությամբ ծանոթանան առաջիկա տոների պատմությանը, Տեր Հոր օրհնությունը ստանան, նաև՝ հոգևոր սնունդ, որ, ուսուցչի համոզմամբ, վեր է ամեն
12/04/2019
Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Հայ եկեղեցու ամենախորհրդավոր արարողություններից մեկը՝ դռնբացեքը: Ծաղկազարդը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Այն նաև խորհրդանշում է մեր Տիրոջ մուտքը Վերին Երուսաղեմ: Այս իմաստով Քրիստոսի մուտքը Երուսաղեմ կոչվում է նաև Գալուստ: Այդ պատճառով էլ Ծաղկազարդի երեկոյան կատարվում է դռնբացեքի արարողությունը, որը Քրիստոսի Գալստյան օրինակն է ցույց տալիս: Դռնբացեքի արարողության միջոցով վերապրում ենք
10/04/2019
Ամեն մարդ՝ որպես աստվածաստեղծ արարած, կոչված է իր միջավայրում սեր, ուրախություն և բարություն սերմանելու: Այս կոչումն այն ուղենիշն է, որով քրիստոնյան ընթանում է դեպի Տերը և Նրա ամենակարող զորությամբ զորանալով՝ ամեն օր ուրախություն ապրում՝ նշելով բարու հաղթանակը: Բարին գործելու և սերմանելու նախանձախնդրությունն է շատերին համախմբել այն սոցիալական ծրագրերի շուրջ, որ իրագործում են Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին և «Արև-երեխաներ» ՀԿ-ն: Ապրիլի
08/04/2019
Աստծու մարդու՝ Մովսեսի աղոթքը: Մովսեսի գրքում այսպիսի բան չկա, այլ միայն այսքանը. «Մովսեսը Տիրոջ համար զոհասեղան շինեց և դրա անունը դրեց՝ «Տերն իմ ապավենն է»» (Ելք 17:15): Այլ հայտնի է, որ Դավիթը երգեց սա ի դեմս Մովսեսի, քանզի արարչությունն է հիշատակում, և մեր բնության սկզբնական և պատվավոր վիճակը՝ Մովսեսի արարչապատումի նման, որ ունի կրքեր և բնական կարիքներ, նաև գերությունից վերադարձը և քրիստոնեության ծագումը: 1. Տէր, ապաւէն եղեր
07/04/2019
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Աստվածամորը նվիրված յոթ տոներից Ավետումն Ս. Մարիամ Աստվածածնի տոնը նշում է ապրիլի 7-ին: Ողջ քրիստոնյա աշխարհի համար կարևորագույն մի տոն. ավետվեց աշխարհի Փրկչի ծննդյան ավետիսը: Մարիամը, Աստվածամայր դառնալով, երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի խոսքով, իր անձի մեջ խտացրեց մայրության բարձրագույն արտահայտությունը՝ իր կերպարում վեհագույն ձևով դրսևորելով կնոջ դերը: Աստծու Որդին մարդեղացավ, ծնվեց Ս. Կույս Մարիամ