27 Հոկտեմբեր, Գշ
03/04/2019
Ապրիլի 3-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Նալբանդյան Կարինեին (41տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Կարինեն միայնակ է խնամում իր չորսամյա որդուն՝ Արսենին (4տ.), ով Դաունի համախտանիշ ունի: Երեխայի ծնունդից հետո ամուսինը լքել է ընտանիքը, և Կարինեն իր որդու հետ տեղափոխվել է իր մայրիկի
03/04/2019
Հիսուսի հրաշափառ ծննդյան ավետման մասին պատմվում է Ղուկասի ավետարանում, որը ավետմանը նվիրված միջնադարյան մանրանկարների գլխավոր սկզբնաղբյուրն է: Ավետման տեսարանը ներկայացնում է Հիսուսի մարդեղության՝ երկրային առաքելության սկզբնավորումը: Մանրանկարիչների համար սկզբնաղբյուր են ծառայել նաև պարականոն երկերը, որոնք են՝ Հակոբ Տեառնեղբոր ավետարանը, Հիսուսի մանկության ավետարանը և այլն: Ղուկաս ավետարանիչն ասում է, որ հրեշտակի խոսքերից
01/04/2019
Ապրիլի 1-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ներսիսյան Սիրանուշին (40 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Ներսիսյան ընտանիքը բնակվում է Մասիսի շրջանի գ. Դարբնիկի փակ. 2 հասցեում: Ընտանիքի երկու զավակներից կրտսերը՝ Շավարշը (7 տ.), Դաունի համախտանիշ ունի: «Շավարշը սովորում է առաջին դասարանում,
01/04/2019
Եման Եզրայելացու իմաստությունը Ոմանք Եթան Եզրայելացու են ասում, այլ կարծում եմ, որ սա նման է նախորդ սաղմոսին: Եզրայելը քահանաների գյուղ էր, երգիչներն այնտեղից էին Երուսաղեմ գալիս և նվագում տաճարի մեջ, որտեղից էր նաև Նեեման, որ ցնծություն է թարգմանվում կամ միաբանություն, հայտնի է, որ ցնծում էր Աստծու պարգևներով՝ միտքը նրա վրա կենտրոնացնելով, քանզի Աստված Դավթին և սրան շնորհեց երգել Միածին Բանի մարդեղության մասին: Նաև Երուսաղեմի կործանման
31/03/2019
«Որդի Մարդոյ եկեալ՝ գտանիցէ՞ արդեօք հաւատս յերկրի»: «Արդյոք երբ մարդու Որդին գա, երկրի վրա հավատք կգտնի՞» (Ղուկ. ԺԸ 8): Ահա, սիրելի՛ հավատացյալներ, այս հարցն է հնչում այսօրվա Ս. Պատարագի Սուրբգրային ընթերցվածի վերջում, քանի որ Ս. Պատարագի ընթացքում այսօր ընթերցվում է Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը: Մեր հայրերն այս կիրակին Մեծի Պահոց կիրակիների շարքում անվանել են Դատավորի կիրակի: Քրիստոս այստեղ խոսում է մի այրի կնոջ մասին:
31/03/2019
Մեծ պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի՝ «Անիրավ դատավորի և այրի կնոջ առակ»-ի հիման վրա (Ղուկաս 18:1-8): Ղուկաս ավետարանիչը առակի սկզբում իսկ հայտարարում է, թե ինչ նպատակով է ասված այն, այսինքն՝ հայտնելու համար. «…թե պետք է միշտ աղոթել առանց վհատվելու» (Ղուկաս 18:1): Ըստ առակի՝ քաղաքներից մեկում ապրում էր մի անիրավ դատավոր, ով ո՛չ Աստծուց էր վախենում և ո՛չ էլ մարդկանցից ամաչում. իր անխիղճ վերաբերմունքով ոտնակոխ էր անում
30/03/2019
Մեծ Պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի կիրակի անիրավ դատավորի մասին առակի անունից (Ղուկ. 18.1-5): Մի այրի կին այնքան է խնդրում անիրավ դատավորին իր դատը տեսնել, որ դատավորը, իրեն խնդրանքներով ձանձրացնող կնոջից ազատվելու համար, նրա խնդրանքը կատարում է: Քրիստոս ասում է, որ եթե նույնիսկ անիրավ դատավորն այսպես վարվեց, ապա առավել ևս Աստված իսկույն արդարություն կանի Իրեն գիշեր-ցերեկ աղաղակող ծառաներին (Ղուկ. 18.6-7): Քրիստոս այս առակով հորդորում
29/03/2019
Յուրաքանչյուր քրիստոնյա վայելում է Աստծո կողմից իրեն շնորհված պարգևներն ու կարողությունները: Յուրաքանչյուր անձ՝ որպես Աստծո մշակ և տնտես, Աստծո տվածը պետք է Աստծուն վերադարձնի, այսինքն՝ Պետրոս առաքյալի խոսքով. «Յուրաքանչյուրը՝ որպես Աստծո բազմատեսակ պարգևների իսկական տնտես, թող իր ստացած շնորհը մատակարարի ուրիշներին: Խոսելո՞ւ շնորհ ունի. թող մատակարարի Աստծո պատգամները: Ծառայելո՞ւ շնորհ ունի. թող ծառայի, ինչքան Աստված կարողություն