27 Հոկտեմբեր, Գշ
07/04/2019
Շնորհաշա՛տ մայրեր, առաքինի՛ քույրեր և դուստրեր, Մոտ երեք հազար տարի առաջ Սողոմոն Իմաստուն արքան աստվածապարգև մարգարեությամբ այս սքանչելի տողերով գովերգեց Անաղարտ Կույսին. «Ո՞վ է սա, որ ելնում է ինչպես առավոտ, և գեղեցիկ է, ինչպես լուսին, ընտիր, ինչպես արեգակ՝ զարմանալի հորինված» (Երգ երգոց 6:9): Եվ այսօր, երբ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիների զանգերն առանձնահատուկ հանդիսավորությամբ և խնդությամբ են ղողանջում՝ ազդարարելով Սուրբ Աստվածածնի
07/04/2019
«Խնդա՛ և ուրա՛խ լեր դուստր Սիոնի. զի ահա ես եկից և բնակեցայց ի միջի քում՝ ասէ տեր»: «Խնդա՛ և ուրախացի՛ր, դուստր Սիոնի, քանի որ ահա Ես կգամ և կբնակվեմ քո մեջ, – ասում է Տերը» (Զաքարիա 2:10): Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ. Այսօր Մեծ պահքի վեցերորդ կիրակին է, որ կոչվում է Գալստյան կիրակի: Հետաքրքիր զուգադիպությամբ այս տարի՝ այսօրը, նաև Ավետման տոնն է, երբ Գաբրիել հրեշտակը Տիրամորն ավետեց, որ նրա միջոցով ծնվելու է մարդկության Փրկիչը:
07/04/2019
Քառասնորդական պահքի վեցերորդ կիրակին նվիրված է Հիսուս Քրիստոսի գալստյանը: Այս կիրակիի ընթացքում եկեղեցին վերհիշում է նախ Փրկչի առաջին գալուստը, ապա անդրադառնում երկրորդ գալստյան խորհրդին: Այսօր հիշատակությունն է մեծագույն գալուստը Ամենամեծի, քանի որ այդ գալստյամբ Նա «փրկեաց զմեզ ի մահուանէ, փրկեաց զհոգիս ի տանջանաց դժոխոց» (Գրիգոր Տաթևացի): Քրիստոս Իր երկրորդ գալուստը անվանել է «վերջին օրը» (Հովհաննես 6:39), «դատաստանի
06/04/2019
«Եթէ ոք կամիցի զկնի իմ գալ՝ ուրասցի զանձն, և առցէ զխաչ իւր եւ եկեսցէ զկնի իմ»: «Եթե մեկը կամենում է հետևել Ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա Իմ հետևից» (Մատթեոս 16:24): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է հայոց առաջին հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի «մուտն ի վիրապի» տոնը: Հայոց Տրդատ թագավորը Սուրբ Գրիգորին նետում է վիրապը, քանի որ տեղեկացել էր,
05/04/2019
Լուսավոր հավատքն չի կարող արտահայտվել այլ կերպ, քան կյանքով ու գործով: Լուսավոր ու գործուն հավատք ունեցողը գործում է ի փառս Աստծո և հօգուտ մերձավորի՝ դառնալով այն լույսը, որի մասին Տերն ասաց. «Թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5:16): Լուսավոր հավատք ունեցողը մեծ պատասխանատվությամբ է մոտենում այն առաքելությանը, որին կոչվել է ի վերուստ: Զորավոր Ս. Աստվածածին
04/04/2019
Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան կիրակի` մեզ հիշեցնելով Քրիստոսի գալուստը աշխարհ: Քրիստոս եկավ և մարդկությանը բարձրացրեց հոգևոր-բարոյական ավելի բարձր հարթակի: Նախքան դա մարդկությունն ավելի շատ գնում էր կրքերի հետևից: Եվ Քրիստոս Իր ուսուցմամբ ոչ միայն ցույց տվեց ճիշտ ճանապարհը, այլև մարդկությանը շնորհներ տվեց` Իր ավանդած պատվիրանները կատարելու համար: Քրիստոսի գալստյան մասին մարգարեությունները եղել են Մովսես մարգարեից
04/04/2019
Երկրորդ գալստյան պատկերներում Քրիստոս Իր ամենազոր առաքելությամբ հայտնվում է մարդկանց: Երբ անցել են երկրային փորձություններն ու չարչարանքները՝ մատնություն, անարգանք, խաչելություն, թաղում ու հարություն, Նա Իր համբարձումից հետո Հոր կամքով հայտնվում է որպես մահվան դեմ հաղթանակած Փրկիչ: «Երկրորդ գալստյան» թեմայի հետ կապված մեջ են բերվում Աստծո արքայության վայելմանը արժանի արդար մարդկանց ուղղված Քրիստոսի խոսքերը՝ «Եկե՛ք, Իմ Հո՛ր
03/04/2019
Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի՝ Մեծ պահքն արդեն կիսվել է, և քրիստոնյան շարունակում է ապաշխարության ճանապարհի մյուս կեսն անցել՝ ընթանալով դեպի Սուրբ Հարություն: Պահեցողության այս ճանապարհին Տիրոջով զորանալու մեծ փափագն էր, որ ապրիլի 3-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքի աղոթքի ուղին հարթեց դեպի Արտաշատի տարածարաշրջանի Մրգավան գյուղի Ս. Հակոբ եկեղեցի: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք.