15/06/2018
Եկեղեցական օրացույցում տոները և պահոց օրերը հաջորդում են իրար ողջ տարվա ընթացքում: Տարվա ուղիղ կեսը պահքի օրեր են, որ քրիստոնյային ուղղորդում են օրհնաբեր ապաշխարությամբ վարելու աստվածապարգև կյանքը: Ս. Հովհան Ոսկեբերանի խոսքերով ինչպես թռչունը չի կարող թռչել առանց թևերի, այնպես էլ հնարավոր չէ պահք պահել առանց այս երկու թևերի՝ աղոթքի և ողորմածության. «Նայի՛ր Կոռնելիոս հարյուրապետին, ինչպես էր նա պահքի հետ միասին այս թևերը կրում: Այդ
14/06/2018
- Հա՛յր, երբ ինչ-որ բարդ խնդիրներ են առաջանում Եկեղեցում, ինչպե՞ս պետք է դրանց ճիշտ վերաբերվել: - Պետք է ծայրահեղություններից խուսափել: Ծայրահեղությունների օգնությամբ խնդիրները չեն լուծվում: Հնում նպարավաճառը գոգաթիակով վերցնում էր շաքարավազը, ձավարը և այլն և քիչ-քիչ ավելացնում կշեռքի վրա: Այդ կերպ նա ճշգրտության էր հասնում, և կշեռքը հավասարակշռության էր գալիս: Այսինքն, նա միանգամից, կտրուկ չէր լցնում ամբողջը կշեռքի վրա կամ վերցնում
13/06/2018
Հունիսի 13-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ավետիսյան Արմենին (40 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր ֆրանսիայում բնակվող Քրիստինե Բաղդասարյանը: Արմենն իր կնոջ և դստեր հետ բնակվում է Գյումրի քաղաքի Անի թաղամասի 7 փ. 4/18 հասցեում: Տան միակ զավակը՝ Ավետիսյան Քնարիկը (8 տ.), լույս աշխարհ է եկել մանկական ուղեղային կաթվածով (ԴՑՊ): Ընտանիքի հայրը նշեց, որ Քնարիկը տեսողության և տեղաշարժման
12/06/2018
Սույն թվականի հունիսի 12-ին տեղի ունեցավ Միաբանական արտահերթ ժողով, որին մասնակցում էին նաև Մայր Աթոռում պաշտոնավարող քահանա հայրերը: Ժողովը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Խոր ցավով և վրդովմունքով անդրադարձանք հունիսի 10-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Պատարագի ժամանակ բողոքի ակցիա կազմակերպած եկեղեցական ու աշխարհական անձանց անթույլատրելի գործողություններին: Հայտնի գործող անձանց կողմից ոտնձգություն
12/06/2018
Բացարձակ սուտ է մամուլում շրջանառվող անհասցե ու ստահոդ այն «տեղեկությունը», թե իբր Նավասարդ Սրբազանը կանգնած է Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ բողոքի ալիքի թիկունքում: Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ինչպես միշտ, այս օրերին ևս կանգնած է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի կողքին՝ հանուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու միասնականության: Մասնակիցը լինելով
12/06/2018
Քրիստոնեության պարծանք և հավատքի սյուն՝ առաջին հավատացյալ ինքնակալը, աստվածասեր և բարեպաշտ հռոմեացիների կայսրը՝ Կոստանդիանոս Մեծը ծնվել է 275թ-ին, այժմյան Հարավսլավիայի Նիշ քաղաքում: Որդին է Հեղինե անունով կնոջ և Կոստանդիոս հայտնի զորավարի, ով հետո դարձավ կեսար և իշխում էր Գալիլիայում և Անգլիայում: Կոստանդիանոսը պաշտոնապես ազատում է եկեղեցին ավելի քան 250 տարիներ տևող հալածանքներից: Եվ ոչ միայն ազատում է եկեղեցին հալածանքից, այլ նաև
11/06/2018
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ընդլայնելով սոցիալական ծրագրերի իր շրջանակը, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի, նաև սփյուռքում բնակվող մեր հավատավոր հայրենակիցների հետ համագործակցաբար աջակցում է Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին: Համագործակցության արդյունքում
09/06/2018
Հայ եկեղեցու հայրապետների մեջ սքանչելի, մարգարեական հոգով լցված և առաքելական վաստակով պայծառացած Ներսես Մեծը թոռն է Սբ. Հուսիկ կաթողիկոսի և ծոռը Սբ. Գրիգոր Լուսավորչի: Նա Լուսավորչի սերունդից միակ հայրապետն է, որ ծնվել է Հայաստանում, 329 թ-ին: Երիտասարդ տարիքում ամուսնանում է Մամիկոնյան տնից Սանդուխտ օրիորդի հետ և ունենում մեկ արու զավակ՝ հետագայի Սբ. Սահակ Պարթև կաթողիկոսին: Սանդուխտն իր զավակի ծնունդից հետո, երկար չի ապրում, վախճանվում