27 Հոկտեմբեր, Գշ
19/08/2018
Որքան մարդ արարածն սկսում է ճանաչել Ամենաբարձրյալ Աստուծո գործերն ու ճանապարհները, զորությունն ու սրբությունը, այնքան ավելի մեծ համոզվածությամբ սկսում է կրկնել. «Սուրբ, սուրբ, սուրբ ես Տէր զօրութեանց, լի են երկինք եւ երկիր փառօք Քո» (Եսայի Զ 3): Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր, Աստվածորդու և հայ ժողովրդի հանդիպման սրբազան այս վայրում՝ բովանդակ հայության միության նշանակ Մայր Տաճարի կամարների ներքո, քիչ առաջ հանկարծական սարսուռ
18/08/2018
Հայ ուխտավորը դարեր ի վեր՝ աղոթքը, շարականն ու սաղմոսը շուրթերին, դեպի սրբավայր է ընթացել՝ իր հայացքը դեպի երկինք ուղղելով. «Աչքերս դեպի քեզ բարձրացրի, Տե՛ր, Դու, որ բնակվում ես երկնքում: Իմ աղոթքը թող հասնի Քեզ, Տե՛ր, և Քո խոսքով փրկի՛ր ինձ: Քո ձեռքն իմ պահապանը թող լինի, քանզի քո պատվիրաններն ընտրեցի» (Սաղմ.122:1; 118:170,173): Հայ ուխտավորն իր ուղին իմաստավորել է ուխտի ճանապարհով, իր հզոր հավատքի խոսուն վկաններով՝ երկնքին մերձ Հայոց լեռները
18/08/2018
Այժմ ես ինչպե՞ս եմ նստած՝ համարյա ինչպես ցուցափեղկի վրա՝ լավ փարաջա եմ հագել, դուք էլ եք լավ հագուստով, բոլորս ժպտում ենք ու քաղաքավարի ենք: Այստեղ՝ սրահում, մենք բարի ենք, սակայն արդյո՞ք այստեղ է կյանքը: Այստեղ մենք մեզ լավ ենք դրսևորում, բոլորս շատ սիրալիր ենք: Բայց հարցը երեխան է, ով քեզ այժմ սիրալիր է տեսնում, որպեսզի տանն էլ իսկական մարդ տեսնի քեզ, որտեղ դու կընկնես, ոտքի կկանգնես, ներողություն կխնդրես և կրկին ջանք կթափես: Որպեսզի քո
17/08/2018
Այս թեման ոչ միայն երեխաներին է վերաբերում, այլ նաև մեծահասակներին՝ ընդդիմանալու (դիմադրության, հակազդելու) թեմային մեր կյանքում: Գոյություն ունի այնպիսի երևույթ, ինչպիսին ռեակտիվության կամ հակազդելու հատկությունն է: Գոյություն ունեն ռեակտիվ մարդիկ՝ մեծ ու փոքր, և ես իմ ոչ մեծ փորձով այն եզրակացությանն եմ հանգել, որ ռեակտիվ մարդն իր հոգու խորքում բարի է: Ռեակտիվ կամ հակազդական մարդիկ ամենազգայուն մարդիկ են: Ով ըմբոստանում է կյանքում
16/08/2018
Գիտենք, որ այս երկրավոր կյանքը կատարյալ չէ և լի է նեղություններով, թեև մարդու հոգում ձգտման առագաստանավը ջանում է դեպի դրախտավայր սլանալ, որն իսկության մեջ դրոշմված չէ այս երկրային իրականության մեջ, այլ` երկնային, թեև մեր շրջապատում կարող ենք տեսնել, թե մեր մերձավորներն ինչպես են չարչարվում, որպեսզի իրենց երկրավոր կյանքը դարձնեն դրախտային իրականություն, սակայն այդ ամենն ապարդյուն է: Սուրբ հայրերն ասում են, թե մի ջանացեք երկիրը դրախտ դարձնել,
15/08/2018
Եկեղեցին տարբեր մարդկանց կողմից դիտվում է տարբեր տեսանկյուններով: Ոմանք եկեղեցին դիտում են որպես միայն ճարտարապետական կոթող: Սակայն եկեղեցական շինությունն առաջին հերթին պետք է ընդունել աղոթավայր լինելու, Աստծո պաշտամունքի վայր լինելու իր նշանակությամբ: Եկեղեցական մեր տոնացույցում Սուրբ էջմիածնի տոնին նախորդում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի` Խոր Վիրապից ելնելու հիշատակությունը: Այս հաջորդականությունը ճիշտ է նաև պատմականորեն: Խոր Վիրապից
14/08/2018
Այսուհետև՝ օրհնությամբ սաղմոս Դավթի: Նույն բնույթն ու խորհուրդն ունի. Գերու մասին է և [մեր] բնության: 1. Լո՛ւր, Աստուած աղօթից իմոց. և նայեա՛, Տէր, յաղօթս իմ: Լսի՛ր, Աստվա՛ծ, աղոթքն իմ, և ո՛ւշ դարձրու, Տեր, աղոթքիս: Մարդեղության ականջներով և աչքերով: 2. Ի ծագաց երկրէ կարդացի առ քեզ, մինչ ի վաստակել սրտի իմոյ: Երկրի ծայրերից ես քեզ կանչեցի, երբ սիրտս տվայտում էր: Հեռավոր Բաբելոնում կարծում էին, թե Երուսաղեմը մոտ է Աստծուն: Նաև երբ բոլոր արարածներին
13/08/2018
«Կա ծնվելու ժամանակը և կա մեռնելու ժամանակը» (Ժող. 3:2) Սիրելի հավատացյալներ, անցյալ շաբաթ պահքի հնգօրյա շրջան էր, կիրակի օրը` Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, իսկ այսօր` մեռելոց: Ուրախ տոնից հետո մեռելոցը մեզ կարծես հիշեցնում է, որ այս կյանքում ուրախություն ու տխրություն այսպես լինում են կողք-կողքի, իսկ այն, որ Եկեղեցին կարգել է ամեն անգամ պահեցողությամբ պատրաստվել եկեղեցական մեծ տոնակատարության, մեզ հիշեցնում է, որ այսպես պահեցողությամբ,