27 Հոկտեմբեր, Գշ
31/07/2018
«Երանի՜ նրանց, որոնք խաղաղության հաստատման համար են աշխատում, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն»,- ասում է Աստծո խոսքը (Մատթեոս 5:9): Լեռան Մեծ Քարոզիչը երանում է խաղաղարներին՝ նրանց խոստանալով Աստծո որդեգրությունը: «Աստված կգա քեզ մոտ,- գրում է Ս. Իսահակ Ասորին,- միայն այն դեպքում, երբ քո սրտում Նրա համար մաքուր տեղ կլինի: Երբ սիրտդ մաքրում ես ամեն ապականությունից, խաղաղություն ես ունենում, այդ դեպքում ուրիշներին էլ ես խաղաղեցնում,
30/07/2018
Ի կատարած. մի՛ ապականիր. արձանագիր, այն ժամանակ, երբ Սավուղը զորք ուղարկեց պաշարելու նրա տունը և սպանելու նրան, սակայն նրա կինը կարողացավ հնարամտությամբ փրկել Դավթին, իր անմեղությամբ Սուրբ Հոգու միջոցով տեսնում է նաև Տիրոջը՝ առանց մեղքի չարչարանքներ կրելը, և Սավուղի մոլեգնությամբ՝ հրեաներինը Քրիստոսի հանդեպ: 1. Փրկեա՛ զիս ի թշնամեաց իմոց, Աստուած, յայնցանէ որ յարուցեալ են ի վերա իմ, ապրեցո՛ զիս: Աստվա՛ծ, թշնամիներիցս փրկի՛ր ինձ, ազատի՛ր
29/07/2018
«…լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետև իրենց գործերը չար էին» (Հովհ. 3:19): Սիրելի՛ հավատացյալներ, Երբ ավետարանական այս տողերն էի ընտրում, որպես այսօրվա քարոզիս բնաբան, աչքիս առջև միևնույն տհաճ տեսարանն էր անընդհատ հառնում. գիշերը ծարավից արթնանում ես գյուղական տանը, գնում ես խոհանոց, վառում լույսն ու խավարասերներն այս ու այն կողմ են փախչում ոտքերիդ տակից… Չգիտեմ, մեկ այլ լեզվում այս
28/07/2018
Քրիստոս իրապես հարություն է տալիս մեզ, կյանքի կոչում՝ մեզ հոգևոր բարձունքի վրա բարձրացնելով Իր մեծ սիրով և Իր մեծ ուրախությամբ, որ Իր բոլոր տոների միջոցով սփռում է հավատարիմների հոգիների վրա: Միայն թե ինքներս մասնակցենք այդ տոներին և հոգևոր համն զգանք, որպեսզի դրանք հոգևոր տոնախմբության վերածվեն: Այդժամ մենք հոգևոր խնջույք ենք ունենում և հոգևոր կերպով արբում սրբերի բերած դրախտային գինուց, որ նրանք տալիս են մեզ: - Հա՛յր, իսկ մարդն ինչպե՞ս
27/07/2018
Հուլիսի 27-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց վիրավոր ազատամարտիկ Նելսոն Ղոջիկյանին (65 տ.), ով տասը օրից ավել է, ինչ ստացիոնար բուժում է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում: Արցախյան հերոսամարտի մասնակից ազատամարտիկը վիրավորվել է գլխից և ոտքից: Ազատամարտիկի որդին՝ Սերգեյ Ղոջիկյանը (38 տ.), նշեց, որ հայրը բուժում է ստացել նաև Մոսկվայում, ոտքն ամպուտացիա է արված, անկողնային
27/07/2018
Չարչարանաց տիպի գաղափարական բովանդակության հետ կապվում է «Աստվածածնի յոթ վերքի» պատկերագրությունը, որը ձևավորվել է կաթոլիկ արվեստի միջավայրում 13-14-րդ դարերում: Ըստ «Պատկերագրության ընդհանուր հանրագիտարանի» հեղինակների՝ Արևմուտքում տարածված պատկերագրական տարբերակներից մեկում Քրիստոսի մարմինը գոգին սգացող Աստվածածինը պատկերվում է խաչի տակ կանգնած կամ նստած: Իսկ ավելի ուշ շրջանում տարածվել են գոտկատեղից ներքևի հատվածով
25/07/2018
Լեռան Քարոզիչը Աստծուն տեսնելու անհրաժեշտ միջոց է նկատում սուրբ սիրտը: Քրիստոս պատգամում է լինել մաքուր ոչ միայն մարմնով, այլ նաև սրտով: «Երանի՜ նրանց, որոնք սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթեոս 5:8): Այս երանին հաջորդում է երանի ողորմածներին, որովհետև բավական չեն միայն բարի գործերը, անհրաժեշտ է ունենալ նաև մաքուր սիրտ: Ս. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ շատերը, ողորմած լինելով հանդերձ, միաժամանակ ապրում են կրքերի
24/07/2018
Եկեղեցին Երկնքի Արքայությունն է երկրի վրա: Եկեղեցին` իբրև շինություն, այն միակ վայրն է, որտեղ առավել արդյունավետ են լինում մարդկային աղոթքները, և դարձյալ` եկեղեցին այն միակ վայրն է, որտեղ մարդը կարողանում է հաղորդակցվել Աստծո հետ ոչ միայն հոգեպես, այլև նյութապես` Սուրբ Հաղորդության` Քրիստոսի Սուրբ Մարմնի և Արյան ճաշակմամբ: Եկեղեցուն բամբասողները, հայհոյողները իրենց վրա մեծ մեղք են բարդում, որով և մեծ պատիժ են ստանալու, եթե այստեղ չապաշխարեն