27 Հոկտեմբեր, Գշ
12/08/2018
Սիրելի հավատացյալ ժողովուրդ, Այսօր Եկեղեցին, մենք բոլորս միասին տոնում ենք Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Հայ եկեղեցական օրացույցի մեջ բազմաթիվ տոներ կան, սակայն դրանցից հինգը կոչվում են Տաղավար տոներ, որովհետև համարվում են ամենամեծ տոները: Եվ ահա այդ հինգ Տաղավար տոներից չորրորդը նվիրված է Ս. Աստվածածնին, Աստվածածնի Վերափոխմանը: Մեր եկեղեցական օրացույցի մեջ կան նաև բազմաթիվ այլ տոներ, որոնք նվիրված են Ս. Աստվածածնին, ինչպես, օրինակ,
11/08/2018
Քրիստոս Հարությունից հետո քառասուն օրերի ընթացքում երևաց Իր աշակերտներին, իսկ Համբարձման ժամանակ աշակերտների հետ եկավ Ձեթենյաց լեռը: Ու երբ կամենում էր համբարձվել, Աստվածածին մայրը կանգնեց իր Միածնի առաջ և ասաց. «Ով Տեր իմ և Աստված իմ, Արարիչ իմ և Որդի իմ: Ահա Դու ելնում ես դեպ Քո հայրենի փառքը, իսկ ինձ թողնում ես այս կյանքում տարակուսած: Դու գիտես հրեաների ապերախտությունը, որ Քեզ` բարերարիդ, չարը հատուցեցին, իսկ ինձ ի՞նչ կանեն»: Եվ
08/08/2018
Օգոստոսի 8-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Գյումրու «Երեխաների տուն» մանկատուն: Այցի ընթացքում կազմակերպվեց մանկատան Դաունի համախտանիշ ունեցող քսանյոթ երեխաների բուժհետազոտություն: Երեխաները Գյումրու
06/08/2018
Այսուհետև անցած ժամանակների մասին ուսանելու համար. այն ժամանակ, երբ նա հրի մատնեց Միջագետքն ու Սոբողի Ասորեստանը, իսկ ետ դառնալիս Հովաբն Աղի ձորում կոտորեց տասներկու հազար մարդ: Արձանագիր սաղմոս Դավթի: Այս պատմությունը Երրորդ Թագավորությունն է պարունակում: Ըստ Բարսեղի՝ այնտեղ հայտնապես այսպես չէ, սակայն բնույթը նույնն է, այսինքն՝ խորհրդանշում է հրեաների գերությունը Բաբելոն: Նաև մեր բնության Դրախտից վտարվելու մասին է: Ինչպես նաև, երբ
04/08/2018
Ի՜նչ ոգի կար առաջ մենաստաններում: Հիշում եմ, թե մարդիկ ինչպես էին խաղող բերում Սուրբ լեռ՝ նոր տոմարով Սուրբ Խաչի տոնից հետո: Սակայն բարկասները երբեմն Աթոսի ափն էին հասնում հենց այն օրը, երբ մենք հին տոմարով էինք տոնում Սուրբ Խաչը: Եթե այդպես էր պատահում, ապա վանականները երբեք չէին գնում տոնի օրը խաղող դատարկելու: Նրանք այն ետ էին ուղարկում կամ էլ խաղողով բեռնված բարկասը թողնում էին նավամատույցում: Եթե ձեթ կամ փայտ էին բերում որևէ տոնական
03/08/2018
«Երանի՜ նրանց, որոնք հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է Երկնքի արքայությունը» (Մատթեոս 5:10): Ինչպես մյուս, այնպես էլ այս երանին բոլոր ժամանակների համար մնում է այժմեական: Բնականաբար, ամեն հալածվող չէ, որ երանելի է, քանզի գողերին ու մարդասպաններին նույնպես հալածում են, բայց նրանք երանելի չեն: Երանելի են արդարության համար հալածվողները: Ի՞նչ արդարության մասին է խոսքը: Շատ անգամ մարդիկ իրենց ցանկացածն են արդարություն համարում:
02/08/2018
Ցավոք, այսօր մենք ազատութունը ոչ թե բարու, սրբության հասնելու համար ենք օգտագործում, այլ՝ աշխարհի ունայնության: Առաջ ողջ շաբաթն աշխատանքային էր, իսկ կիրակին հանգստյան օր էր: Այժմ շաբաթը նույնպես հանգստյան օր են դարձրել: Սակայն, արդյո՞ք այժմ մարդիկ ավելի հոգևոր կյանքով են ապրում, թե՞ ավելի շատ են մեղք գործում: Եթե մարդիկ իրենց ժամանակը հոգևոր վարժանքի համար գործածեին, ապա ամեն ինչ այլ կերպ կլիներ՝ նրանք մտահավաք կլինեին: Սակայն մենք՝ նզովյալ
01/08/2018
Եկեղեցին, եկեղեցականները Աստծուն ծառայելուց և ժողովրդի հոգևոր կարիքներին սպասավորելուց բացի նաև հանդես են գալիս որպես միջնորդ հավատացյալի և Աստծո միջև, ինչպես, օրինակ, մեղքերի թողությամբ, մկրտության միջոցով Երկնքի Արքայության և հավիտենական կյանքի ժառանգորդ լինելու շնորհի փոխանցմամբ, եկեղեցական խորհրդակատարություններով հավատացյալին Աստծո շնորհներին հաղորդակից լինելու գործում: «Օրհնյալ լինի նա Տիրոջից, որ իր գութը չպակասեցրեց