20 Հունիս, Շբ
23/06/2018
Ուխտագնացությունն ուխտավորին առաջնորդում է աղոթքի և փառաբանության: Պողոս առաքյալի հորդորի համաձայն՝ Տիրոջը հետևող յուրաքանչյուր անձ խաղաղ և հանդարտ կյանք վարելու, կատարյալ աստվածապաշտության և սրբության հասնելու համար պետք է աղոթք մատուցի բոլոր մարդկանց, մանավանդ՝ թագավորների և բոլոր իշխանավորների համար, քանի որ այդ է բարին և ընդունելին մեր Փրկչի՝ Աստծո առաջ (Ա Տիմոթ. 2:1-3): Աղոթքի այս ուղին ուներ իր առջև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու
23/06/2018
Քաջազոր ու բարեհաղթ Սուրբ Տրդատ Գ հայոց մեծ արքային է պատկանում Հայոց երկրի առաջին քրիստոնյա թագավորը լինելու և իր երկիրը պետականորեն քրիստոնյա հռչակելու պատիվը: Ծնվել է 250-ական թթ-ին, որդին է Խոսրով Ա Արշակունի հայոց արքայի: Տրդատն ու նրա քույր Խոսրովիդուխտը մանուկ էին, երբ նրանց հայրը սպանվում է Սբ. Գրիգոր Լուսավորչի հոր՝ Անակի կողմից: Արտավազդ Մանդակունի հայոց նախարարը, մտահոգվելով արքայորդու կյանքի համար, մանուկ Տրդատին փախցնում է
22/06/2018
Պապ թագավորը որոշ տարաձայնություններ է ունեցել Ներսես Մեծ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Կարծիք կա, որ տարաձայնությունների պատճառներից մեկն էլ աղքատանոցների և անկելանոցների առկայությունն էր, որովհետև ըստ թագավորի` բազում մարդիկ ընկնում էին անհոգության մեջ և ծուլության մատնվում: Այսօր շատ մարդիկ Եկեղեցին հաճախ շփոթում են սոցապնախարարության հետ: Ոմանք ասում են. «Ինչու՞ Եկեղեցին ինձ նյութապես չի օգնում»: Պետք է բոլորս էլ իմանանք,
20/06/2018
Հունիսի 20-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Ավետիսյան ընտանիքին, ուր մեծանում է Դաունի համախտանիշ ունեցող արև աղջնակը՝ ութամյա Էլիզան: Տեր Գրիգորի հետ ընտանիքին էին այցելել Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը և Դաունի համախտանիշ ունեցող 23-ամյա Արթուրի մայրը՝ տիկին Աղավնին: Արև Էլիզան մեծ ոգևորությամբ դիմավորեց հյուրերին՝ ուրախությամբ
18/06/2018
Այսուհետև՝ իմաստության օրհնությունը, սաղմոս Դավթի Պատմում է իր փախուստն Աբիսողոմից և հրեաների մոլեգնությունը մեր Տիրոջ հանդեպ: 1. Ունկն դիր, Աստուած, աղօթից իմոց. և մի՛ անտես առներ զխնդրուածս իմ: Ակա՛նջ դիր, Աստված, իմ աղոթքին, և խնդրանքներս մի՛ անտեսիր: Ադամի և Երուսաղեմի մեղքերի համար՝ Տիրոջ և Եզեկիայի կողմից ասված: 2. Նայեա՛ առ իս և լո՛ւր ինձ, զի տրտմեցայ ես ի ձանձրանալ իմում, և խռովեցայ: Նայի՛ր ինձ ու լսի՛ր ինձ, քանզի անձկությամբ
17/06/2018
Հունիսի 17-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Դամբարանները՝ հայ ժողովրդի հավատալիքային պատկերացումների արտահայտչաձևեր» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջնադարյան Հայաստանի հնագիտության բաժնի կրտսեր գիտաշխատող Ավետիս Գրիգորյանը: Բանախոսությունը, երիտասարդաց միության պատասխանատու
17/06/2018
«Այն ժամանակ օրենսգետներից և փարիսեցիներից ոմանք նրան պատասխան տվեցին ու ասացին. «Վարդապե՛տ, քեզնից մի նշան ենք կամենում տեսնել»: Նա պատասխան տվեց նրանց ու ասաց. «Չար և շնացող ազգը նշան է փնտրում. այլ նշան չի տրվի նրան, բայց միայն՝ Հովնան մարգարեի նշանը» (Մտթ. 12:38, 39) Քրիստոսակիր Հայ Եկեղեցու սիրելի զավակներ, Օրվա ավետարանական ընթերցվածքը, որ քիչ առաջ լսեցինք, օրենսգետներին ու փարիսեցիներին ուղղված Տեր Հիսուս Քրիստոսի
16/06/2018
«Ձեզ հանձնում եմ Աստծուն և Նրա շնորհի խոսքին, Նրան, որ կարող է բարձրացնել և ձեզ ժառանգություն տալ բոլոր սրբերի հետ (Գործք 20:32)»: Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այս ավետարանական խոսքերը վերաբերում են ոչ միայն Սուրբ Պողոս առաքյալին, այլ նաև մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետին, որն իր կենդանության օրոք ջանք չխնայեց մեր ժողովրդի դարձի և փրկության համար, և որի նշխարների գտնվելը տոնում ենք այսօր: Սուրբ