06/03/2017
Երբ այգեպանը նկատում է ծառերի վրա չորացած ճյուղերը, դրանք կտրում է, որպեսզի ծառերն ավելի առողջ ու ծաղկուն, բերքառատ դառնան: Նա չի կտրում ծառերը, այլ միայն չոր ճյուղերը: Երբ բարեխիղճ բժիշկը տեսնում է հիվանդ մարդուն, ձգտում է ամեն ինչ անել, որպեսզի հիվանդն առողջանա: Նա ոչ թե դատում, դատապարտում է հիվանդին, այլ ձեռնամուխ է լինում օգնել, բժշկել: Երբ մարդ տեսնում է որևէ մեկի սխալը, մեղքը, անհրաժեշտ է այդպիսի մոտեցում ցուցաբերել, բայց կարող ենք արձանագրել,
04/03/2017
Մաքսիմիանոսի և Մաքսենտոսի թագավորության ժամանակ մեծ հալածանք կար քրիստոնյաների դեմ` [ստիպելով] կա՛մ դառնալ կռապաշտության. կա՛մ մատնվել տանջանքի ու մահվան: Այդ ժամանակ բռնվեց Թեոդորոսը և տարան, հարկադրում էին հրաժարվել Քրիստոսից: Իսկ նա, Սուրբ Հոգով լցված, կանգնեց զորքի մեջ ու ասաց. «Ես քրիստոնյա եմ և պիղծերին զոհ մատուցել պարտավորված չեմ»: Բրինկաս դատավոր սենեկապետն ասաց. «Դու բեր բոլոր զինվորներիդ և զոհ մատուցիր աստվածներին,
03/03/2017
Մարտի 3-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, սոցիալական ծրագրի շրջանակներում, օգնության ձեռք մեկնեց Մարտիրոսյան բազմազավակ կարիքավոր ընտանիքին: Եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հովհաննիսյան Դիանային (40տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Կարիքավոր ընտանիքը բնակվում է Էջմիածին քաղաքի
01/03/2017
«Պահեցողության այս մեծ շրջանի մեջ մուտք գործելով՝ մի յուրատեսակ ուխտ ենք կապում ինքներս մեզ հետ՝ ոչ միայն մարմնի, այլ առավել հոգու պահեցողության մեջ մտնելու համար: Մեր կյանքի կարևորագույն այս հերթական շրջանը հորդորում է անխախտ մնալ մեր միջի մեղավոր մարդուն մեռցնելու և փոխարենը Կյանքի ջրի աղբյուրին՝ Հիսուս Քրիստոսին, ապրեցնելու մեր որոշման մեջ: Աղոթքների, պահեցողության, ապաշխարության և բարի գործերի միջոցով սրբելու, մաքրելու մեր հոգիները
01/03/2017
Փետրվարի 27-ից Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում ազդարարվեց Մեծ պահքի սկիզբը: Ամեն տարի քառասնորդական պահքի երրորդ օրը Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում Առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է Մայր Մաշտոցից վերցված «Մեղաւորներին ապաշխարութեան կանչելու կանոն»-ը: «Ժամանակը հասել է, և մոտեցել է Աստծո արքայությունը. ապաշխարեցեք և հավատացեք Ավետարանին»,- քարոզում էր մեր Փրկիչ Տերը (Մրկ. 1:15): Եվ Քրիստոսահիմն եկեղեցին էլ անդադար
26/02/2017
Փետրվարի 26-ին Արարատյան Հայրապետական թեմը մեծ շուքով նշեց բուն բարեկենդանը: Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց թեմի երիտասարդների մասնակցությամբ մեկնարկեց տոնական շքերթը: Երթը գլխավորում էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և թեմի երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը: Ազգագրական երգերի
26/02/2017
Այս տարի, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի համաձայն, փետրվարի 26-ին է նշվում Բուն բարեկենդանը: Հայոց հնագույն տոնն իր ողջ ուրախությամբ թափանցել էր նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոց՝ հերթական դասը վերածելով ուրախ տոնախմբության: Երգն ու պարը, խաղերն ու հյուրասիրությունը հաջորդում էին միմյանց: Թե՛ մանկավարժ Սիրանուշ Գումրույանը և թե՛ երեխաները մեծ ջանասիրությամբ պատրաստվել էին տոնին: Փոքրիկները՝ տոնին բնորոշ
24/02/2017
Փետրվարի 24-ին, իրենց դասղեկի՝ Նարինե Մնոյանի, հայոց լեզվի և գրականության մանկավարժի՝ Սվետլանա Տիգրանյանի և ծնողների ուղեկցությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի էին այցելել Մուշեղ Մխոյանի անվան թիվ 68 հիմնական դպրոցի 7-րդ «Բ» դասարանի աշակերտները: Խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ դպրոցականները Տերունական աղոթքն ասացին: Ապա հոգեշահ զրույց ծավալվեց, որի ընթացքում դպրոցականներն իրենց հուզող հարցերն ուղղեցին