29 Օգոստոս, Շբ
16/01/2018
Եկեղեցու միության մասին Ս. Պողոս առաքյալն ասել է. «Եթե մարմնի մի անդամ ցավ զգա, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները, իսկ եթե մեկ անդամ պատվվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները» (Ա Կորնթ. 12:26-27): Նույնն է և Քրիստոսի մարմինը կազմող եկեղեցու պարագայում: Այդ մարմնի որևէ անդամի ցավին արձագանքում և կարեկցում են մյուսները՝ որպես մեկ մարմնի անդամներ: «Հիշեցե՛ք չարչարանքների մեջ եղողներին՝ դուք ձեզ նրանց տեղը դնելով (Եբր. 13:3): Աստված
15/01/2018
Սիրո առաքյալ Հովհաննեսը Սիրո Աղբյուրից ստացավ սիրելու շնորհը, նա և իր ողջ կյանքը շաղախեց աստվածային սիրով: Ճշմարիտ սիրո պատգամը գործնականի վերածելով՝ պատգամում էր. «Որդյակնե՛ր, մեր սերը թող չլինի միայն խոսքով ու լեզվով, այլ գործով արտահայտված ճշմարիտ սեր: Ահա այսպե՛ս կիմանանք, որ հետևող ենք ճշմարտությանը: Այսպես նաև մեր սրտերը վստահություն կունենան կանգնելու Աստծո առջև» (Ա Հովհ. 3:18-20): Երբ առաքյալը ծերացել էր և չէր կարողանում քայլել,
14/01/2018
Հունվարի 14-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքի երիտասարդ անդամները՝ «Զորավոր» երիտասարդաց միությունը, եկեղեցու կից սրահում, Կաղանդչեքի երեկո էին կազմակերպել՝ ուրախ տրամադրություն փոխանցելով ընտանիքի մյուս անդամներին: Կաղանդչեքի տոնական երեկոյին ներկա էին եկեղեցու հոգևոր դասը, համայնքի անդամներ և հյուրեր: Միջոցառումը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: «Զորավոր» երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան
14/01/2018
Աստծուց հեռու գտնվող մարդու հոգին զրկվում է Կենարար Լույսից և դառնում մեղքերի՝ հպարտության, ատելության, եսակենտրոնության և անողորմության բնակարան: Քրիստոս, երանի տալով ողորմածներին, օգնում է մարդուն բացահայտելու դեպի Կենաց Լույսը և Աղբյուրը տանող ուղին: Ըստ եկեղեցու հայրերի՝ «չիք այլ առաքինութիւն, որ զմարդն Աստծոյ նման առնէ, քան զողորմութիւնն»: Եռամեծ վարդապետ Ս. Գրիգոր Տաթևացին նշում է, որ ողորմածն իր չափով նմանվում է Աստծուն,
14/01/2018
Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր, Երեկ կրկին սրբալույս խնդությունն էր թևածում Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում, քանի որ մենք՝ Աստծո որդեգիր զավակներս, նշում էինք Աստծո Միածնի՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անվանակոչության լուսապսակ տոնը: Հուսով եմ ամենքդ էլ զգացիք այդ սքանչելի տոնի պարգևած բերկրությունը երեկ և շարունակում եք կրել դրանից ստացած քաղցրությունն այսօր ձեր հոգիներում: Թող Աստծո սուրբ անունը պահպանի ձեզ չարի բոլոր
13/01/2018
Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «ողորմութիւն ի սիրո ծնանի»: Նախ սիրելիների նկատմամբ տածած մարմնավոր սիրուց, ապա առ ընկեր, առ Աստված, առ Աստծո պատվիրաններ ուղղված սիրո հոգուց: Իսկ Ս. Ներսես Շնորհալի հայրապետն ասում է. «Եվ քանի որ ողորմությունը սիրուց է բխում և սիրո պտուղ տալիս, Քրիստոս երանության է արժանացնում նրան, ով պտղաբերում է առաքինություններից ամենամեծը՝ սերը»: Ողորմությունը բարեգործություն է, որով հոգին, առաջին հերթին, ինքն
13/01/2018
Սիրելի բարեպաշտ հայորդիք, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին անցյալ կիրակի մեծ շուքով տոնեց Քրիստոսի հրաշափառ Սուրբ Ծնունդը, որով սկիզբ դրվեցին տարվա հոգևոր տոներն ու ուրախությունները բոլոր հավատացյալների համար: Այսօր, Սուրբ Ծննդյան ութերորդ օրը, Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է: Համաձայն Գաբրիել հրեշտակապետի պատգամի, որը տեղի էր ունեցել Ավետման օրը, Հովսեփն ու Մարիամը նորածին մանկանը` խաղաղության իշխանին, տանում են տաճար,
12/01/2018
Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետը՝ եկեղեցու ամենանշանավոր ու շնորհալի հայրերից մեկը, նշում է, որ բոլոր մարդիկ իրենց բնությամբ հակված են ողորմությանը և չկա մեր բնության մեջ այնքան բարի հատկանիշ, որքան ողորմածությունը: Ոչինչ չի կարող համեմատվել այս բարիքի հետ, ոչինչ այնպես չի արտահայտում մարդկային էությունը, որքան ողորմածությունն ու մարդասիրությունը: Հունվարի 12-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի