27 Հոկտեմբեր, Գշ
08/02/2018
«Սկզբից ի վեր հայությունն ու իր քրիստոնեությունը ձուլված են ի մի բնություն: Այս երկուսի ճակատագիրը նույնացած է» (Գարեգին Նժդեհ): Սիրելի՛ բարեպաշտ հայորդիներ, Մարդկության պատմության ակունքներում, երբ նախաստեղծ մարդը զանցն առավ իր Արարչի պատվիրանն ու մեղքի դառը բաժակն ըմպելով՝ կորցրեց հավիտենությունն ու գործի դրեց ժամանակի մեխանիզմը, դրան զուգահեռաբար սկսեց պտտվել նաև պատմության անիվը՝ իր անտեսանելի ներկայությամբ ականատես
07/02/2018
Աստվածային անսահման սիրո արտահայտությունն է աշխարհի և մարդու արարումը: Արարչագործության պսակը հանդիսացող մարդը, սիրելով Աստծուն և իր մերձավորին, վայելում է սիրո երանությունը, որով նա ապրում է և շնչում: Բարսեղ վարդապետ Մաշկևորցին ասում է, որ ոչ մի բան չի կարող մեզ Աստծո շնորհին արժանացնել, բացի սիրուց, երբ Նրան և միմյանց սիրենք: Այս բոլորի համար վարձք պիտի ստանանք, ինչպես որ ասված է. «Աղոթիր և վարձքդ առ, բարին խնդրիր և վարձքդ ստացիր»: Փետրվարի
06/02/2018
Փետրվարի 6-ին Ս. Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանաների շնորհաբաշխման արարողություն: Արարողությանը ներկա էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները և Մայր Աթոռի կառույցներում և թեմերում սպասավորող 236 եկեղեցականներ: Միասնական Տերունական աղոթքից հետո
06/02/2018
Փետրվարի 6-ին Ս. Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս.Պատարագ: Տոնի առիթով Մայր Աթոռում էին համախմբվել թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և տարբեր թեմերում ու կառույցներում սպասավորող 236 քահանաներ: Պատարագիչն էր ՀՀ Զինված Ուժերի Հոգևոր Առաջնորդության սպասավոր, գնդերեց Արժանապատիվ Տ. Սիմեոն քահանա Մովսիսյանը: Ս.
06/02/2018
Փետրվարի 6-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ադյան Կարինեին (43 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 եվրո) որ տրամադրել էին Ավստրիայում բնակվող տէր և տիկին Օհանէս Նալպանտեանը և Մարօ Աւետիսեանը: Կարինեն, իր ամուսինը և երկու դուստրերը բնակվում են Վարշավյան 2 բն.6 հասցեում: Ընտանիքի մայրը նշեց, որ իր կրտսեր դուստրը՝ Պարոնյան Մարիամը (8 տ.), մանկական ուղեղային կաթված է ստացել և հենաշարժողական խնդիր ունի:
06/02/2018
Թող Տերը զորացնի Ձեզ Ձեր աստվածապարգև կոչման մեջ «Մահ իմացեալ՝ մահ է, մահ ոչ իմացեալ՝ անմահութիւն է: Որ զմահ ոչ գիտէ՝ երկնչի ի մահուանէ, իսկ որ գիտէ զմահ՝ ոչ երկնչի ի մահուանէ» Եղիշե պատմագրի շուրթերից հնչած բարոյական արիության այս դասը, հերոսական այս ոգին հայ ազգին ներշնչեցին այն քաջարի հոգևոր հայրերը, ովքեր Սուրբ Ղևոնդ քահանայի անունով կոչվեցին Սուրբ Ղևոնդյանք: Հայ հոգևորականության ըմբոստ ոգին և քրիստոնեությունը պաշտպանելու
05/02/2018
Փետրվարի 5-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Խաչատրյան Թամարային (44 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 եվրո), որ տրամադրել էին Ավստրիայում բնակվող տէր և տիկին Օհանէս Նալպանտեանը և Մարօ Աւետիսեանը: Թամարան իր ամուսնու՝ Սարգսյան Ադամի (48 տ.), դստեր և տղայի հետ վարձակալությամբ բնակվում է Դավթաշեն 1-ին փ. 1/7 հասցեում: «Ամուսինս շաքարային դիաբետ ունի, երկու ամիս առաջ երկրորդ ինֆարկտը տարավ և անկողնային
05/02/2018
Սաղմոս Դավթի: Նույն միտքն է արտահայտում, ինչ նախորդ սաղմոսում: Սա Իսրայելին՝ գերությունից և մեր բնությունն էլ սատանայից ազատագրելու մաղթանք է: 1. Դա՛տ արա ինձ Աստուած. և իրաւ արա ինձ ի դատաստանի իմում: Դատի՛ր ինձ, Աստվա՛ծ, և դատաստանիս ժամին արդարացրո՛ւ ինձ: Քանզի դու գիտես մեր բնության կրքերը, որովհետև դու ես ստեղծել մեր բնությունը: Արդարացրո՛ւ ինձ. որովհետև մեղանչեցի թշնամու դրդմամբ: Եվ գերին էլ ասում է, թե արդեն յոթանասուն տարի է և