22 Դեկտեմբեր, Բշ
20/11/2016
«Շատերն ասացին՝ «Ո՞վ ցույց կտա մեզ Տիրոջ բարությունը»։ Քո երեսի լույսը ծագեց մեր վրա, և ուրախություն տվիր մեր սրտերին» (Սղմ. 4:7, 8) Իմ սիրելի ունկնդիրներ. ձե՛զ եմ հարցնում. Դուք ձեզ իրապես երջանի՞կ եք զգում, կյանքը ձեզ համար օրհնություն է եղել, թե՞ բեռ: Երբ նայում եք անցյալին, երախտագիտության զգացումո՞վ եք լցվում, թե՞ անեծքով և լուտանքով: Երբ մտաբերում եք ապագան, լցվում եք ուրախությամբ և հույսով, թե՞ ոչ: Վերջապես, երջանի՞կ եք: Այսպիսի
18/11/2016
Հավատի ճանապարհին աստվածային սիրով շաղկապված սրտերի համար հոգու պահանջ է բարին արարելը, անկեղծ եղբայրասիրությամբ ապրելը: Հոգու այդ կոչին և պահանջին ընդառաջ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը նոյեմբերի 18-ին, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց 1-ին խմբի զինհաշմանդամ Դավիթ Սարգսյանին (20 տ.): Անցյալ տարի՝ օգոստոսի 15-ին, Դավիթը զինծառայության ընթացքում դժբախտ պատահարի արդյունքում ստացել է ողնուղեղի սալջարդ,
16/11/2016
Ողորմած Աստված թե՛ Հին և թե՛ Նոր կտակարաններում հորդորում է ողորմած լինել թե՛ խոսքով և թե՛ գործով: Ահա, թե ինչ է ասում Ս. Հովհան Ոսկեբերանը ողորմած լինելու մասին. «Ողորմած մարդը շատ ավելի մեծ օգուտ է բերում իրեն, քան աղքատին, նա ստանում է ավելին, քան տալիս է»: Ս. Պողոս առաքյալը կողոսացիներին ուղղված նամակում հորդորում է հրաժարվել հին մեղսալից կյանքից՝ ընդունելով նոր և նորոգված կյանքը՝ ըստ Արարչի պատկերի: Եվ նոր մարդուն՝ որպես Աստծո
15/11/2016
Հայ եկեղեցում ծիսաարարողակարգի կարևոր և պարտադիր բաղադրամասն է վարագույրը, որի գործածումը երկար պատմություն ունի՝ հասնելով հնագույն և վավերական աղբյուրին՝ Աստվածաշնչին: Սինա լեռան վրա Աստված Մովսես մարգարեին պատվիրում է, թե ինչից պատրաստի վարագույրը և որտեղ ամրացնի այն (Ելք 26:30-37): Էդուարդ Աղայանը «Արդի հայերենի բացատրական բառարան»-ում հետևյալ կերպ է բացատրում վարագույր բառը. առհասարակ՝ որևէ բան ծածկող շերտ, ծածկույթ, որևէ բան
07/11/2016
Այսօր մարդիկ գեղեցկության են ձգտում և գայթակղվում են դրանով: Դա ձեռնտու է եվրոպացիներին (1), նրանք անդադար պտտում են իրենց պտուտակահանները՝ ինչ-որ նոր բան պատրաստելով՝ ավելի գեղեցիկ ու իբրև թե ավելի պրակտիկ, որպեսզի նույնիսկ ձեռքերդ շարժելու կարիք չլինի: Նախկինում, հին գործիքներով աշխատելիս, մարդիկ իրենք էլ էին ամրանում: Իսկ այժմյան մեխանիզմներով ու սարքավորումներով աշխատելուց հետո պետք է ֆիզիոթերապիայի ու մերսման օգնությանը դիմես: Զարմանալ
06/11/2016
Շաբաթվա յոթ օրերից Տերունի օրը՝ կիրակին, քրիստոնյան նվիրաբերում է Տիրոջը՝ սրբացնելով այն Սբ. Պատարագի մասնակցությամբ և բարի գործերով: Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամները, սպասավոր Վաչագան սրկ. Դոխոլյանի գլխավորությամբ, հերթական Տերունական օրը՝ նոյեմբերի 6-ը, սրբացրին ուխտագնացությամբ, որ նվիրել էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օծման և գահակալության տարեդարձին: «Մեր ուխտի աղոթքն է, որ Տերն Ամենայն Հայոց
04/11/2016
Վեհափա՛ռ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը գահակալության տարեդարձի առթիվ: Աստծո կամոք Դուք ստանձնել եք աշխարհասփյուռ հայությանն առաջնորդելու դժվարին և պատասխանատու առաքելությունը, և Ձեր քաջեռանդ ու կորովի հովվապետությամբ Հայ Առաքելական մեր Սուրբ եկեղեցին առաջնորդվում է դպրության ու մշակույթի, եկեղեցաշինության ու հայրենասիրության վերարժևորման առաքելահաստատ տեսլականով:
04/11/2016
Նոյեմբերի 4-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրի շրջանակում, Ալեքսանյան ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր By Lili ապրանքանիշի հիմնադիր տնօրեն Լիլիթ Շահումյանը: Կարիքավոր ընտանիքի անդամ 66-ամյա Ծաղիկ Ալեքսանյանն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին: Տիկին Ծաղիկն իր տղայի և չորս թոռների հետ միասին ապրում է Արարատյան 1-ին զանգվածի