29 Օգոստոս, Շբ
21/01/2018
Հունվարի 21-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում բեմադրվեց «Տոնը քեզ հետ է» Ս. Ծննդյան երաժշտական պիեսը, որ կազմակերպել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միությունը: Ներկայացումը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Առաջին իսկ պահից երեխաների
21/01/2018
«Հիշի՛ր քո Արարչին քո երիտասարդության օրերին» (Ժողովող 12:1): Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ. Հաջորդ շաբաթ օրը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը: Արդեն մի քանի տարի վեհափառ հայրապետի տնօրինությամբ այն հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Որքան կարևոր է Աստծուն հավատալ և երկրպագել երիտասարդ ժամանակ. Ժողովողն ասում է. «Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, թող սիրտդ քեզ զվարճացնի
20/01/2018
Հունվարի 20-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մանուկյան Սիրանուշին (56 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սիրանուշն իր ամուսնու, երկու որդիների և քրոջ հետ բնակվում է Գավառ քաղաքի Զորավոր Անդրանիկի 74 հասցեում: «Դեկտեմբերի 30-ին քրոջս՝ Տատյանայի (65 տ.) առողջական վիճակն անսպասելի վատացավ: Աղիների հետ կապված բարդ վիրահատությունից հետո նրա
19/01/2018
Հունվարի 19-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Ջիկերսիսյան էլիզավետային (48 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Արևիկ Չալիկյանը: «Ես, ամուսինս և երկու որդիներս արդեն երեք տարի է, ինչ վարձակալությամբ բնակվում ենք Էրեբունի Ռոստովյան 34 հասցեում: Ամուսինս մասնագիտությամբ ավտոմեխանիկ է, բայց ձմռանը, աշխատանք չլինելու պատճառով,
19/01/2018
- Հա՛յր, անպարկեշտ վարվեցողությունը որտեղի՞ց է գալիս: - Փարիզից*… Անպարկեշտ վարվեցողությունն անամոթություն է: Այն հեռու է վանում Աստծո երկյուղն այն ծխի պես, որ մեղուներին ենք տալիս, որպեսզի փեթակից դուրս թռչեն: - Հա՜յր, իսկ անպարկեշտ վարվեցողությունից ինչպե՞ս կարելի է խուսափել: - Քեզ բոլորից ցածր համարիր: Մեծ խոնարհություն է անհրաժեշտ: Դու՝ որպես կրտսեր, հարգանք և ակնածանք ունեցիր բոլոր քույրերի հանդեպ: Խոնարհությամբ ասա միտքդ, այլ
18/01/2018
Քրիստոնյայի կյանքի ուղին կատարելագործվում է ողորմածությամբ: Այս առաքինությամբ է քրիստոնյան սնվում և ապրում: Ինչպես նշում է Ս. Եփրեմ Ասորին՝ հիանալի է պահքը և աղոթքը, բայց նրանք ամրացվում են ողորմածությամբ, քանի որ ասված է՝ ողորմություն եմ ցանկանում և ոչ թե զոհաբերում (Օսէէ 6:6): Ի՞նչ է մաքրությունը, այս հարցին Ս. Իսահակ Ասորին պատասխանում է և ասում՝ մաքուր է այն սիրտը, որ լի է բոլորի հանդեպ ողորմածությամբ: Հունվարի 18-ին, Զորավոր Ս. Աստվածածին
17/01/2018
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, մշտական իր աջակցությունն է ցուցաբերում նաև սիրիահայ համայնքի կարիքավոր ընտանիքներին: Հերթական անգամ՝ հունվարի 17-ին, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սիրիահայ համայնքից Պետիքաշյան Աստղիկին (52 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ
17/01/2018
Ի կատարած. սաղմոս Դավթի Սա վեհագույն վարդապետություն է, և զղջումն աստվածային է, որ երանի է տալիս նրանց, ովքեր մտածում են աղքատի մասին: Քանզի Դավիթն էլ աղքատների հետ էր շրջում և կերակրում նրանց և երբ գնաց Հեբուսը պաշարելու, նրա հետ էին կույրերն ու աղքատները և նրանք սկսեցին նախատել Դավթին, թե դրանց հետ ես մեզ վրա եկել, մենք շատ ենք այստեղ: Եվ խնայեց նրանց ու աղքատների վրա տնտես նշանակեց նրանց, ովքեր շրջում էին իր հետ՝ ղևտացիներից Լավոնի որդին,