24 Ապրիլ, Ուր, Հինանց Ի օր
19/10/2015
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց հոգևոր միությունն արդեն մի քանի օր է, ինչ մեծ նախանձախնդրությամբ պատրաստվում էր հերթական այցի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն: Հոկտեմբերի 18-ին Սբ. Պատարագին մասնակցելուց հետո երիտասարդները միության հոգևոր պատասխանատու Տեր Զգոն քահանա Աբրահամյանի գլխավորությամբ ճանապարհվեցին դեպի մանկատուն: Երիտասարդներն որդեգրել են ծառայասիրության ուղին: Իրենց շնորհված պարգևներն աստվածատուր
16/10/2015
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում ենք ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված` «Հայոց Ցեղասպանություն 100. ճանաչումից հատուցում» միջազգային գիտաժողովի կազմակերպումը և Հայրապետական Մեր օրհնությունը հղում գիտաժողովի բոլոր մասնակիցներին: 1915 թվականը հազարամյակների մեր պատմության ամենաողբերգական էջն է, որը հայրենազրկումի, մարդկային
15/10/2015
Ուխտավորի ուղին քրիստոնյայի համար հնարավորություն է հոգեպես հարստանալու, վերանորոգվելու, վեր բարձրանալու առօրյա կյանքից և հոգսերից՝ մոտենալով այն սրբություններին, որ շաղախված են բազմադարյան աղոթքով: Մյուս ուղիներից տարբերվող այս ուղին անցնում է խոկման, աղոթքի և շարականների երգեցողությամբ: Եվ հենց այս ուղին՝ աղոթքի ճանապարհը, միասին անցնելու մեծ ցանկությամբ էլ հոկտեմբերի 11-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը՝ այս անգամ
14/10/2015
Ամեն տարի Խաչի 5-րդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը, որն այս տարի հոկտեմբերի 13-ին էր, բազում հավատացյալներ ուխտի են մեկնում Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի: Այդ օրը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Քրիստոսի 72 աշակերտներից Սուրբ Անանիայի հիշատակությունը: Իսկ թե ինչո՞ւ է այս օրն ուխտավորն իր քայլերն ուղղում հենց այս եկեղեցի, պարզ է դառնում, երբ ծանոթանում ենք եկեղեցու պատմությանը. եկեղեցուն կից մատուռ-դամբարանում է ամփոփված
10/10/2015
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց հոգևոր միությունը «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում առիթ է ունենում մասնակիցը լինելու տարաբնույթ բանախոսությունների և քննարկումների՝ հոգևորականների և մշակութային գործիչների բանախոսությամբ: Հոկտեմբերի 10-ին՝ Սբ. Թարգմանչաց տոնին, եկեղեցու կից սրահում հերթական հանդիպման հյուրը «Շողակն»
07/10/2015
Մենք պետք է հասկանանք, որ մարդն իրականում չի մահանում: Մահն ուղղակի մի կյանքից դեպի մյուսը տեղափոխումն է: Դա ոչ երկար ժամանակով բաժանում է: Օրինակ՝ եթե մարդը մի տարով արտասահման է մեկնում, ապա նրա հարազատները տրտմում են, որովհետև բաժանվում են մեկ տարով, կամ, եթե նա տասը տարով է մեկնում՝ նրանք տխրում են այդ տասը տարվա բաժանման պատճառով: Այս կերպ էլ մարդիկ պետք է նայեն մահվան հետևանքով իրենց սիրելիներից բաժանումին: Օրինակ՝ եթե տարեց մարդկանց
05/10/2015
Հոկտեմբերի 1-3-ը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդները եռօրյա հոգևոր-ճամբար էին կազմակերպել Հաղպատավանքում: Թեմի երիտասարդաց միությունների ատենապետերից ու անդամներից 20-ը ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի օգնությամբ Հաղպատավանքում մեկտեղվել էին ԱՀԹ երիտասարդական գալիք ծրագրերի մշակման և հստակեցման համար: Ճամբարականները քննարկեցին
05/10/2015
Աստվածային ծագում ունեցող Սրբալույս Մյուռոնը՝ Սբ. Թադեոս առաքյալի կողմից Հայոց աշխարհ բերված և Հայոց հայրապետների ձեռամբ դարեդար օրհնված, վերածվել է ազգային դրոշմի՝ Հայոց Մյուռոնի: Ամեն մի մյուռոնօրհնեք յուրաքանչյուր հայորդու համար հոգևոր ուրախություն է և սփոփանք, նաև հիշեցում, որ իր ազգն Մյուռոնով սրբված Սուրբ Հոգու մխիթարիչ էջքով շարունակ նորոգվում է և հզորանում: Օրեր առաջ՝ սեպտեմբերի 27-ին, հերթական անգամ հայը մասնակցեց Սրբալույս