25/04/2015
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների առիթով ապրիլի 20-ին առաջին անգամ Հայաստան էր ժամանել Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Նորին Սրբություն Թևադրոս Բ-ը: Նա իրեն ուղեկից հոգևորականների և Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի հետ ապրիլի 25-ին այցելեց Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ Ղպտի եկեղեցու առաջնորդը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց: Իսկ
25/04/2015
Ապրիլի 25-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ, տեղի ունեցավ Երևանի Նուբարաշեն համայնքի նորակառույց Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման արարողությունը: Ս. Նահատակաց եկեղեցու շինարարությունն սկսվել էր 2012 թվականին: Եկեղեցու բարերարն է Գագիկ Ծառուկյանը, նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը: Եկեղեցու առջև Ամենայն Հայոց Հայրապետին դիմավորեցին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական
25/04/2015
Ռազմական գործողությունների թատերաբեմում զինվորական հոգևորականության գործունեության մասին երկու Գլխավոր հրամանատարներից էլ ես բախտ եմ ունեցել լսել փայլուն կարծիքներ: 1916 թվականի վերջին մի անգամ Կայսրն ասաց ինձ. - Ճակատից ինձ մոտ եկող բոլոր զինվորական հրամանատարներից ես լսում եմ լավագույն կարծիքներ բանակի շարքերում զինվորական հոգևորականների աշխատանքի մասին: 1915 թ. իր շտաբի անդամների ներկայությամբ ավելի վճռականորեն է արտահայտվել Մեծն
24/04/2015
Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության, Բարեկամ պետությունների պատվարժան Նախագահներ և պետական այրեր, Քույր Եկեղեցիների հոգևոր Պետեր և բարեջան եկեղեցականներ, Միջազգային և միջեկեղեցական կազմակերպությունների մեծարգո ներկայացուցիչներ, Մեծապատիվ հյուրեր և սիրելի բարեպաշտ ժողովուրդ. Նվիրական և պատմական օր է այսօր: 100-րդ տարելիցն է Հայոց Ցեղասպանության: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վերստին համախմբվել ենք ոգեկոչելու մեր սուրբ
23/04/2015
Ապրիլի 23-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Ս. Տրդատի բաց խորանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: Սրբադասման արարողությանը ներկա էր հայոց պետական ավագանին` գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի: Արարողությանը ներկա էին նաև Հայաստանյայց Առաքելական
23/04/2015
«Իսկ եթէ նախատիցի՛ք ևս վասն անուանն Քրիստոսի, երանելի՛ էք, զի …Աստուծոյ Հոգին ի վերայ ձեր հանգուցեալ է» (Ա Պետ. Դ 14)։ Սիրելի բարեպաշտ հավատացյալ եղբայրներ և քույրեր, Աստվածաշնչյան Արարատի հայացքի ներքո, Քրիստոսակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի այս նվիրական սրբավայրում այսօր միասնական աղոթքով փառք ենք վերառաքում Ամենազոր Աստծուն իր բոլոր պարգևների համար: Փառաբանում ենք Երկնավորին, որ զորություն տվեց մեր ազգին՝
23/04/2015
Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիների Հովուապետերի` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի, Ալեքսանդրիայի Պապ եւ Համայն Աֆրիկայի Պատրիարք Նորին Սրբութիւն Թաւադրոս Բ-ի, Ասորի Ուղղափառ Եկեղեցու եւ Համայն Արեւելքի Պատրիարք Նորին Սրբութիւն Մօրան Մօր Եփրեմ Բ-ի եւ Մալանկարայ Ուղղափառ Եկեղեցու պետ եւ Մալանկարայի Մետրօպոլիտ
22/04/2015
Ապրիլի 22-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ օծվեցին Նուբարաշեն համայնքի նորակառույց եկեղեցու գմբեթների խաչերը, զանգը, մկրտության ավազանը, ավանդատները, եկեղեցու դռները և սրբապատկերները: Սրբազան հորն ուղեկցում էին Նուբարաշեն համայնքի հոգևոր հովիվ Տ. Նիկողոս քահանա Հովհաննիսյանը, ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեցեցու խորհրդակատար քահանաներ Տ. Շահե քահանա Հայրապետյանն ու Տ. Պարթև քահանա Մուրադյանը,