25/12/2016
Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ. Այսօր տարեվերջյան պատարագ ենք մատուցում. այսօր՝ այս սուրբ և անմահ պատարագի ընթացքում, քննության առնելով ամփոփում ենք մեր մտքերը, խոսքերն ու գործերը, մեր հարաբերություններն Աստծո և մարդկանց հետ: Մենք գիտենք, որ ում ինչ արել և ասել ենք՝ թե՛ լավ, թե՛ վատ, թե՛ բարի և թե՛ չար, նունիսկ ոչինչ չենք արել, այն է՝ անտարբեր ենք եղել մեր նմանների հոգսերի ու կարիքների նկատմամբ, իրենց պատասխանն ու վարձքն են ստանալու Տիրոջ
24/12/2016
Դեկտեմբերի 24-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ը նշեց Ամանորը: Կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Տերունական աղոթքով սկսեց ամանորյա միջոցառումը: Տեր Հայրը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի անունից ամանորյա և Սուրբ Ծննդյան շնորհավորանքներ և օրհնություն փոխանցեց երեխաներին, նրանց ծնողներին և աշխատակիցներին: «Սրտագին
23/12/2016
Դեկտեմբերի 23-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, աջակից եղավ Սարգսյան բազմազավակ ընտանիքին: Հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը ընտանիքի զավակին՝ 2.5-ամյա Էմանուելին, և նրա մորը՝ Մարիամ Ղազարյանին (36 տ.), տեղափոխեց Սուրբ Աստվածածին բժշկական կենտրոն, որպեսզի երեխան անցնի ԷԷԳ (էլեկտրոէնցեֆալոգրաֆիա) հետազոտությունը: Վեց անչափահաս զավակների մայրը նշեց,
21/12/2016
Դեկտեմբերի 21-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Mantalun ռեստորանում նշեց Ամանորը՝ իրենց բնորոշ սովորությամբ, խաղերով և հետաքրքիր անակնկալներով: Ամանորյա տոնախմբությունը սկսվեց Տերունական աղոթքով: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի
21/12/2016
«Ժամանակը Աստծո կողմից մարդուն տրված մի ողորմություն է՝ ի փրկություն նրա հոգու»,- այս են վկայում եկեղեցու հայրերը: Այդ իսկ պատճառով Ս. Պողոս առաքյալը հորդորում է՝ չձանձրանանք բարիք գործելուց, որովհետև, եթե հարատևենք, արդյունքն անպայման կքաղենք իր ժամանակին: Հետևաբար, քանի դեռ ժամանակը մեր ձեռքին է, բարիք անենք բոլորին, մանավանդ հավատի ճանապարհի մեր հարազատներին (Գաղատացիներ 6:9-10): Փրկարար հորդորի համաձայն՝ ոչ ոք չգիտի մեկ րոպե
21/12/2016
Հայր Սոֆրոնին շատ լավ է ասել, որ երբ տառապանք ես զգում, սովորաբար փակվում ես քո մեջ՝ մենակ մնալով տառապանքներիդ ու խնդիրներիդ հետ: Բայց այլ ուղի էլ կա՝ կարող ես ուրիշների մասին մտածել, այն մասին, որ հենց այդ պահին միլիոնավոր մարդիկ Երկրի վրա՝ չգիտեմ որտեղ, միգուցե հարևան բնակարանում, վերևի հարկում, դիմացի տանը, հարևան շրջանում, ուրիշ քաղաքում, ուրիշ երկրում, ուրիշ մայրցամաքում, ամբողջ աշխարհում, ողջ մոլորակով մեկ նույնպիսի մեծության փորձության
20/12/2016
Աստվածհաճության իրական ուղին սերն է, խոնարհությունը և արդարությունը: Սիրել չի նշանակում չարիք չգործել, այլ բարին գործել կարողության չափով: Սերը չի կարող չծառայել, այն մշտապես արարում է և հարստացնում կյանքը՝ տալով նրան այլ արժեք: Սիրո համագործակցության արդյունքում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Ս. Ծննդյան տոնին ընդառաջ աջակից եղավ ևս մեկ կարիքավոր ընտանիքի:
20/12/2016
Հայ ժողովուրդը մահացած մարմնի նկատմամբ վերաբերմունքի ի՞նչ փուլեր է անցել մինչև թաղման կարգը որդեգրելը: Պեղումները ցույց են տալիս, որ հայ ժողովրդի մոտ ավելի շատ տարածված է եղել հողի մեջ թաղումը, իսկ դիակիզումն ամենայն հավանականությամբ չի գործածվել, քանի որ այդ պարագայում պիտի լինեին համապատասխան մոխրային կուտակումներ, որպիսիք չեն հայտնաբերվել: Հրեաների մոտ, ի տարբերություն հայերի, կիրառվել է և՛ թաղումը հողի մեջ, ինչպես նաև թաղումը քարանձավում`