20/12/2016
Դեկտեմբերի 18-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ծխական խորհուրդը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, տարեվերջյան ժողովով ամփոփեց տարվա իր գործունեությունը: Այն սկսվեց Տերունական աղոթքով: Տեր Գրիգորն ուրախությամբ արձանագրեց, որ այս տարի, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, համայնքային կյանքից ներս իրագործվող գործունեության՝ թե՛ քարոզչության, թե՛ սոցիալական ծրագրերի, թե՛ եկեղեցու
19/12/2016
«Արարքներդ բումերանգի պես վերադառնում են քեզ մոտ»,-ասել է Ուինսթոն Չերչիլը: Ամեն ինչ վերադառնում է. բարին բարության դիմաց, չարը՝ չարության: Մարդը միշտ ստանում է այնքան, որքան տվել է: Բաշխված ավել ուժը, ժամանակը և սերը վերադառնում են և վերադառնում կյանքի անսպասելի պահին: «Հարուստ է ոչ թե նա, ով շատ է ձեռք բերել, այլ նա, ով շատ է բաշխել» (Ս. Հովհան Ոսկեբերան): Դեկտեմբերի 19-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր
18/12/2016
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը՝ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, շարունակում է իրագործել սոցիալական ծրագրերի իր շարքը: Դեկտեմբերի 18-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, Տեր Գրիգորը Կարապետյան Թոռնիկին (43 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան
17/12/2016
«Բոլորդ էլ Աստծո որդիներ եղաք՝ հավատալով Հիսուս Քրիստոսին: Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր Որդու Հոգին, որով Աստծուն կոչում ենք «Աբբա», այսինքն՝ «Հայր»: Ուստի դուք այլևս ծառա չեք, այլ որդի, և քանի որ որդի եք, ապա ժառանգելու եք Աստծու խոստումը» (Գաղատացիներ 3:26, 4:6-7): Ս. Պողոս առաքյալի խոսքի համաձայն՝ մեծ պատիվ է Աստծո որդի լինելը, Նրան Հայր անվանելը՝ անվերջ վայելելով Նրա անսպառ օրհնությունն ու ողորմությունը: Ինչպես երեխան
16/12/2016
Սերը արարչագործության պսակի՝ մարդու, իրական նկարագիրն է: Ամեն ինչ կորցնում է իր ուժը, եթե հիմքում չկա առաքինություններից գլխավորը՝ սերը: Սիրո շուրջ միավորված մարդիկ համարվում են քրիստոնեական հավատի իրական պտուղը: Այդ պտղի վառ օրինակը տեսնում ենք դեռևս առաջին քրիստոնեական համայնքում՝ հավատացյալների ամբողջ բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էր (Գործք Առաքելոց 4:32): Աստծուն դառնալով՝ շատ հոգիներ սիրո պարգևի շնորհիվ դառնում են մեկ հոգի, և
15/12/2016
Դեկտեմբերի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մկրտչյան Աննային (42 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի թեմի Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարի «Բարի սամարացիներ» խմբի անդամները: Աննան և իր երկու տղաները բնակվում են Էրեբունու շրջանի Դավիթաշեն 6-րդ փողոցի 68/69 հասցեում: Մեկ ու կես տարի առաջ մահացել է նրա ամուսինը, ծանր
14/12/2016
Քրիստոնյան նպատակակետ ունի, հանուն որի նա ապրում է և գործում: Ս. Պողոս առաքյալն ասում է. «Ուշադիր վազում եմ դեպի նպատակակետ, որպեսզի իբրև մրցանակ ստանամ հավիտենական կյանքը, որին Աստված հրավիրում է մեզ Հիսուս Քրիստոսով» (Փիլիպպեցիներ 3:14): Հանուն այդ նպատակակետի քրիստոնյան փորձում է ապրել ներկայով՝ արժևորելով իր կյանքի յուրաքանչյուր մի պահը: Կարճ է երկրային կյանքը, և Քրիստոսի հետևորդը չի կարող ետ վերադարձնել կամ հետաձգել աստվածապարգև
14/12/2016
Չգիտեմ, հայտնի՞ է քեզ արդյոք, որ անգլերեն kiss բառը համբուրել է նշանակում: Այն հունարեն κυνέω (inf. κύσσαι) բայից է առաջացել, որը նույն նշանակությունն ունի: Իսկ προσκυνω նշանակում է առաջ գնալ ու համբուրել, այդ պատճառով էլ ասում ենք, որ երկրպագում ենք սրբապատկերներին, այսինքն մի քայլ առաջ ենք գնում, խոնարհվում ու համբուրում ենք սրբապատկերը: Հիմա ես քեզ մեկ այլ տեղ կտանեմ՝ Խաչի մոտ: Ասում ենք, որ երկրպագում