19/05/2016
Սաղմոսերգուն երանի է տալիս նրան, ով հոգ է տանում աղքատին՝ նշելով, որ Տերը նեղության օրը կփրկի նրան (Սաղմոս 40:1): Իսկ Միքիա մարգարեն իր մարգարեության գրքում հետևյալ հարցումն է տալիս՝ Տերը քեզանից ի՞նչ է պահանջում և ի պատասխան նշում է՝ ողորմություն սիրել (Միքիա 6:8): Տիրոջ խոսքը լսելու, Նրա հետ հաղորդակցության մեջ լինելու և Նրա կամոք ապրելու մեծ ցանկությունն է, որ հավատավոր մարդկանց համախմբում է Աստծո տանը՝ որպես մի ամբողջություն և համայնք:
18/05/2016
Երբ ուսումնասիրում ենք համաշխարհային կրոնները, նկատում ենք, որ մարդու արժանապատվության և անհատականության առանձնակի ու բարձր գնահատմամբ աչքի է ընկնում քրիստոնեությունը: Որևէ կրոն չի առաջարկում մարդու անձի այնպիսի բարձր արժևորում և մոտեցում, որը տալիս է քրիստոնեական արժեհամակարգը: Այս առումով հետաքրքրական են Ռաֆայել վարդապետ Կարելինի մտքերը: Համադրելով նրա մոտեցումները փորձենք որոշակիորեն ներկայացնել տվյալ հարցի շուրջ աստվածաբանական
16/05/2016
Տիկին Սաթենիկ, ի՞նչ դերակատարում ունի կինը քաղաքական դաշտում, հոգեւոր ոլորտում եւ հասարակական կյանքում… Ըստ իս, կնոջ դերն ամբողջանում է մարդ հասկացության մեջ, այն չի տարբերվում, չի զատվում, կինն էլ, ինչպես որ տղամարդը, նույն մարդն է, նույն հասարակական էակը, սակայն կան առանձնահատկություններ, որոնց շնորհիվ կանայք տարբերվում են տղամարդկանցից: Կանաց և տղամարդկանց նմանությունների և տարբերությունների հարաբերակցությունը ես պատկերացնում
15/05/2016
Այս խորագիրն էր կրում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաների և «Զորավոր» երիտասարդաց միության անդամների համատեղ մասնակցությամբ ներկայացումը, որ տեղի ունեցավ մայիսի 15-ին՝ Հոգեգալստյան տոնի օրը, Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի դահլիճում: Ներկայացման սցենարի հեղինակը և բեմադրիչը կիրակնօրյա դպրոցի մանկավարժ և տիկնանց միության անդամ Սիրանուշ Գումրույան էր: Հանդիսատեսի՝ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու
15/05/2016
Ամեն տարի մայիսի երրորդ կիրակին աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում ընդունված է հիշել այն մարդկանց, որ մահացել են ՁԻԱՀ-ից: Առաջին անգամ ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օրը նշվել է 32 տարի առաջ Սան Ֆրանցիսկոյում, երբ գրանցված էր ՁԻԱՀ-ով պայմանավորված հիվանդություններից մահվան ընդամենը մի քանի հազար դեպք: Այդ օրն իրականացվող յուրաքանչյուր միջոցառում նպատակ ունի ողջ աշխարհով մեկ հասարակության և կառավարության ուշադրությունը
15/05/2016
«Սո՛ւրբ Հոգի, Քեզ Աստված ենք խոստովանում և երկրպագում, որ արարածների կենդանության պատճառ ես և աշխարհի խաղաղարար, որ աշակերտների տգիտությունը լցրիր մեծ գիտությամբ և անճառելի կերպով հրեղեն լեզուների բաժանվելով՝ երևացիր նրանց, աղաչում ենք, պահի՛ր և պահպանի՛ր մեզ»: Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր՝ Սուրբ Հարությունից հիսուն օր հետո, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում Հոգեգալստյան տոնն է, որով հիշատակում ենք առաքյալների
14/05/2016
Տիրոջ ողորմածությամբ 14-րդ դարից առ այսօր Հայոց ազգը հաղորդակից է լինում իր զորությամբ և հրաշագործությամբ հայտնի «Զորավոր» Ավետարանին, որ նախկինում «Վիշապկենց» է կոչվել: Այս դարերի ընթացքում Ավետարանը հանգրվանել է Երևանի Երկուերեսնի և Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցիներում, Արտազի Սբ. Թադեի վանքում, ապա՝ Սբ. Էջմիածնում, իսկ 1939 թ-ից՝ Մաշտոցյան Մատենադարանում: 73 տարվա դադարից հետո արդեն չորրորդ տարին է, որ հավատավոր հայորդին տարվա
11/05/2016
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, իրենց ավանդույթին հավատարիմ, մուտք գործեց մայիսյան ժամերգությունների շրջան: Յուրաքանչյուր սիրիահայի համար մայիս ամիսը սիրելի է և սպասելի՝ որպես մայիսյան ժամերգությունների մի ընթացք, որ նվիրված է Սբ. Մարիամ Աստվածածնին: Մայիս ամսվա յուրաքանչյուր չորեքշաբթի