25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
26/01/2016
- Հա՛յր, իսկ սատանան գիտի՞, թե ինչ կա մեր սրտերում: - Ա՛յդ էր պակաս: Մնում էր միայն մարդկանց սրտերն էլ տեսներ: Սրտերը միայն Աստված է տեսնում: Եվ միայն Աստծո մարդկանց է երբեմն բացահայտվում, թե ինչ կա մեր սրտերում՝ մեր իսկ օգտի համար: Սատանան միայն այն խորամանկությունն ու չարությունը գիտի, որն ինքն է դնում նրանց մեջ, ովքեր ծառայում են իրեն: Մեր բարի մտադրությունները նա չգիտի: Միայն, երբեմն, փորձից ելնելով է կռահում դրանց մասին, այն էլ հիմնականում
24/01/2016
«Զի հաց յԱստուծոյ է, որ իջանեն յերկնից և կեանս տայ աշխարհի»: «Որովհետև Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից և կյանք է տալիս աշխարհին» (Հովհ. 6:33): Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ, Այսօր մեր խորհրդածության առիթն է լինելու Տիրոջ հոգատարությունն ու խնամքը առ մարդիկ: Տերը սիրում է մեզ, և նրա սիրո ու հոգատարության դրսևորման ապացույցը, վկան, արտահայտությունը Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի զոհաբերումն ու ընծայաբերումն են: «Աստված
20/01/2016
Հարցազրույց հոգեբան, քրիստոնեական հասարակական բարեգործական «Հին Աշխարհ» հիմնադրամի վերականգնողական ծրագրի հիմնադիր և ղեկավար, Ռուս Ուղղափառ համալսարանի դասախոս Ե. Ն. Պրոցենկոյի հետ Պրն. Պրոցենկո՝ որպես «Հին Աշխարհ» հիմնադրամի վերականգնողական ծրագրի ղեկավար, 23 տարի աշխատում եք ալկոհոլից և թմրադեղից կախվածություն ունեցող անձանց հետ: Պատմեք, խնդրեմ ինչպե՞ս սկսեցիք Ձեր գործունեությունն այս ասպարեզում: 1974 թ-ին ավարտելով
19/01/2016
Հունվարի 19-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցի էին այցելել Շենգավիթ վարչական շրջանի պատանեկան ստեղծագործական կենտրոնի մի քանի դասարանների սաներ և մանկավարժներ: Կենտրոնի սաներին օրհնեց եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը և Սբ. Ծննդյան տոնի վերաբերյալ նրանց հետ զրույց ունեցավ: Ներկայացնելով Սբ. Ծննդյան պատմությունը՝ Տեր Հայրը նշեց, որ տոնը հոգևոր ներքին ուրախություն է պարգևում յուրաքանչյուրիս: «Աստծո սերը մշտապես ներկա
19/01/2016
- Հա՛յր, մտածում եմ, որ սատանան մեծ ուժի է տիրապետում, հատկապես մեր օրերում: - Սատանան ոչ թե ուժի է տիրապետում, այլ՝ չարության ու ատելության: Աստծո սերն է ամենակարող: Սատանան իրեն ամենակարող է ձևացնում, բայց դա նրա ուժերից վեր է: Թվում է, թե նա ուժեղ է, բայց իրականում լիովին անզոր է: Նրա կործանարար ծրագրերից շատերն ի չիք են դառնում՝ դեռևս չսկսված: Մի՞թե շատ լավ ու բարի հայրը թույլ կտար, որ ինչ-որ թափթփուկ ծեծեր իր երեխաներին: - Իսկ ես վախենում
18/01/2016
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական ծրագրերի շրջանակներում՝ թիրախ-խումբ ընտրելով մանկատան սաներին, ծերերին, զինվորներին և անապահով ընտանիքներին: Այս անգամ համայնքի երիտասարդ հավատացյալի կողմից շաքարավազ, ալյուր և մակարոնեղեն (ընդհանուր 900 կգ) բաշխվեց
17/01/2016
Հունվարի 17-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի հայրական օրհնությամբ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության և կիրակնօրյա դպրոցի սաների մասնակցությամբ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում բեմադրվեց «Սուրբ Ծննդյան գիշեր» ներկայացումը: «Զորավոր» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ ներկայացումը սկսվեց
14/01/2016
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը հունվարի 14-ին ԱՀԹ առաջնորդարանում նշեց հին տոմարով Նոր տարին և Սբ. Ծնունդը՝ իրենց բնորոշ սովորությամբ ու հյուրասիրությամբ: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ տոնախմբությունը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Սրբազան Հայրը Ամանորի և Սբ. Ծննդյան տոների առթիվ, շնորհավորելով սիրիահայերին, մաղթեց, որ յուրաքանչյուրը մանուկ Հիսուսից արժանանա