14/12/2015
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ «Զորավոր» երիտասարդաց միության անդամները «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում մասնակցում են բազմաբնույթ հանդիպումների: Դեկտեմբերի 12-ի հերթական հանդիպման հյուրը «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության սոց. աշխատող Ալվինա Մուրադյանն էր: Բանախոսության թեման էր «Սոցիալական
13/12/2015
Սիրելի հավատացյալ զավակներ, Բնաբանիս այս խոսքերը խնդրանք է, որ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս սովորեցրեց մեզ, դիմելով մեր երկնավոր Հորը: Աստվածային արարչագործությունը զուգորդվում է սիրով եւ բարությամբ ու այս շնորհները իրենց անսպառ էությամբ մշտապես առկա են մարդու կյանքում: Այսուհանդերձ մարդը երբեմն կամա թե ակամա, գիտությամբ թե անգիտությամբ հեռանում է Աստծո բարիքներից ու սիրուց: Աստված Սեր է, Աստծո Սերը կյանք դարձավ Քրիստոսի
10/12/2015
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ իրականացնում են սոցիալական մի շարք ծրագրեր: Այդ ծրագրերի շրջանակներում համայնքն այսօր իր ուշադրության և հոգածության ներքո ունի Կենտրոն վարչական շրջանում ապրող մի քանի բազմազավակ և անապահով ընտանիքների: Համայնքի առանձին անդամներ ևս արձագանքում են այս
09/12/2015
Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցն այսօր զարդարվել է ևս մեկ լուսապայծառ տոնով: Հայկական բոլոր եկեղեցիներն այսօր նշում են Սուրբ Աննայի հղությունը Սուրբ Աստվածածնով: Եկեղեցու Սուրբ հայրերն ասում են, որ սա տոն է համայն մարդկության համար, քանի որ Սուրբ Աստվածածնի աշխարհ գալը նորացրեց ողջ մարդկային ցեղն ու նախամայր Եվայի տխրությունն ուրախության վերափոխեց: Երբ բանսարկուն գայթակղեց նախամարդկանց
06/12/2015
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Այսօրվա ընթերցվածքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատմած առակներից է՝ «Մեծ խնջույքի առակը» կամ «Հարսանիքի հրավիրվածների առակը», որ հանդիպում է միայն Ղուկասի (14:16-24) և Մատթեոսի (22:1-10) ավետարաններում: Առակը այն մասին է, որ մի թագավոր մեծ խնջույք է կազմակերպում և երբ իր ծառաներին ուղարկում է` հրավիրվածներին կանչելու, նրանք զանազան պատճառաբանություններով հրաժարվում են արքայի հրավերից, ոմանք
03/12/2015
Հարցազրույց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր Աշոտ դպիր Արևշատյանի հետ Աշոտ դպիր, ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար ամեն անգամ Սբ. Խորան բարձրանալը և Տիրոջը սպասավորելը: Սբ. Խորան բարձրանալը և Տիրոջը սպասավորելն աներևակայելի և երկյուղալի մի իրավիճակ է ինձ համար արդեն 15 տարի: Հավատքով գիտենք, որ Սբ. Պատարագին Քրիստոս է պատարագվում մեր հոգու փրկության համար, բնականաբար, ահով և երկյուղով ենք բարձրանում Սբ. Խորան: Ըստ Սբ. Հովհան Ոսկեբերանի
02/12/2015
Ես նույնիսկ մի օր չեմ հիշում, երբ աստվածային մխիթարություն չեմ զգացել: Երբեմն ընդմիջումներ լինում են և այդ ժամանակ ես ինձ վատ եմ զգում: Այսպես եմ ի վիճակի լինում հասկանալ, թե ինչ վատ է ապրում մարդկանց մեծամասնությունը: Նրանք հեռացել են Աստծուց և այդ պատճառով էլ զրկվել աստվածային մխիթարությունից: Որքան մարդն ավելի է Աստծուց հեռանում, այնքան դժվար է դառնում նրա համար: Իսկ եթե Աստված ունենաս, ապա կարելի է այլևս ոչինչ չունենալ և ոչինչ չցանկանալ:
01/12/2015
ԱՀԹ «Ցերեկային Կենտրոն»-ի և Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը դեկտեմբերի 1-ին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տնօրինության և բուժանձնակազմի նախաձեռնությամբ բացված մատուռի օրհնության կարգ կատարեց: Արարողությանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ,