07/04/2015
Սիրելի մայրեր և քույրեր, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի ավետման սքանչելի տոնը, որը սկիզբն է համարվում քրիստոնեական մյուս տոների: «Ողջույն քեզ, ով շնորհընկալ»,- այս խոսքերով ողջունեց Գաբրիել հրեշտակապետն ու աստվածային ավետումը բերեց Աստծո ընտրյալ, մաքրամաքուր, սուրբ Անոթին, գեղեցկագույն Ծաղկին, կանանց մեջ Ամենաերանելիին, Սուրբ Կույս Աստվածամայր Մարիամին: Այս առիթով էլ այսօր Հայաստան Աշխարհում նշվում
07/04/2015
Ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս. Ավետման տոնը` ևս մեկ անգամ անդրադառնալով աստվածաշնչյան գեղեցիկ պատմությանը, երբ Գալիլիայի Նազարեթ քաղաքում Գաբրիել հրեշտակապետը Ս. Մարիամին ավետեց Փրկչի մայրը դառնալու լուրը: Ավետման խորհրդի մասին մեզ հետ զրուցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը: -Հայ´ր Սուրբ, ի՞նչ կարևորություն ունի Ավետումը մեզ համար, ի՞նչ էր ավետում Գաբրիել հրեշտակապետը
05/04/2015
Ապրիլի 5-ին Հայ Եկեղեցին նշեց մերՏեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը: Այդ առթիվ բոլոր եկեղեցիներում մատուցվեց տոնական ս. պատարագ: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ հավարտ ս. պատարագի թեմի մի շարք եկեղեցիներում իրականացվեցին տոնական միջոցառումներ: ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու բակում հավարտ ս. պատարագի ելույթ ունեցավ «Վարք հայոց» ազգագրական երգի պարի խումբը: Նրանց ելույթը բակում
05/04/2015
Այդ օրը երկինքն ու երկիրը ողողվեց Լույսով…. Քրիստոս յարեաւ: Այդ օրը՝ միաշաբթին՝ կիրակին, դարձավ սուրբ օր, Տերունի օր. Կյանքը հաղթեց մահվանը: Եկեղեցին իր ծնունդից ի վեր այդ անսպառ Լույսը բաշխում է հաղթական ավետիսով՝ Քրիստոս յարեաւ: Սուրբ զատկական առավոտ շատերն են իրենց քայլերն ուղղում դեպի եկեղեցի. բոլորի հոգիները ձգտում են դեպի այդ Լույսը: Լուսավոր օրով բոլորի հոգիները լցվում են լուսավոր ուրախությամբ: Եվ զարմանալի չէ այս ուրախությունը,
05/04/2015
Համաշխարհային պատմության մեջ նշանավոր և աշխարհացունց իրադարձություն է Քրիստոսի Հարությունը: Այդ օրը ողջ մարդկությունը, ինչպես նաև մեզանից յուրաքանչյուրը, ստացավ փրկության հույսը. Հարություն առավ Քրիստոս: Մեր հավատքը իմաստավորվում է Քրիստոսի Հարությամբ: Քրիստոնեական միջավայրում թե՛ ծնողի և թե՛ մանկավարժի համար անչափ կարևոր է, որ երեխայի հավատքը փոքրուց իմաստավորվի և աճի Քրիստոսի հրաշափառ Հարությամբ: Այս կարևոր նպատակին է հետամուտ
05/04/2015
«…ԻՍԿ ՈՐԴԻՆԵՐԸ ՍԻՈՆԻ ԵՐԳՈՒՄ ԷԻՆ՝ ԱՅՍ ԱՍԵԼՈՎ. ՓԱ՜ՌՔ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՄԵՆԱԶՈՐ ՀԱՐՈՒԹՅԱՆ»: Սբ. Գ. Նարեկացի Հարության տոնն է այսօր: Հայոց Սուրբ Եկեղեցիների գմբեթների ներքո քաղցրաբարբառ հնչյուններով թևածում է հուսաբեր ավետիսը. «Քրիստոս յարեա՜ւ ի մեռելոց»: Հրաշափառ իրողությամբ պայծառացած Եկեղեցին իր խնկաբույր օրհներգն է հնչեցնում ի լուր ամենքի. «Օրհնեա՜լ է յարութիւնն Քրիստոսի»: Եվ երկինք ու երկիր միաձայն գովերգում
05/04/2015
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Այսօր հրեշտակք յերկնից իջեալ տան զաւետիս մարդկան. յարեաւ խաչեալն եւ յարոյց զձեզ ընդ ինքնեան» (Շարական): Սիրելի հավատավոր զավակներ Մեր ի Հայրենիս և ի Սփյուռս, Քրիստոսի հրաշափառ Հարության ուրախությունն է վերստին թևածում մեր հոգիներում: Բերկրում ենք յուղաբեր կանանց նման, ովքեր թափուր տեսան Փրկչի գերեզմանը և հրեշտակներից լսեցին Նրա Հարության ավետիսը: Ցնծում ենք վերնատանը
05/04/2015
Սիրելի հավատացյալներ, Ահա հասանք այս ուրախալի ու հաղթանակած օրվան, քրիստոնեության գլխավոր տոնին, երբ երախտագիտությամբ լեցուն սրտով Տիրոջը փառաբանելով` միմյանց ենք ավետում այս հրաշալի լուրը. Քրիստոս հարյավ ի մեռելոց: Մոտ երկու հազար տարի առաջ տեղի ունեցած այս սքանչելի ու հրաշափառ իրադարձությունը եկավ փոխելու մարդկության ողջ ընթացքը: Այս իրադարձությունը հաղթանակ ու ազատություն պարգևեց մեզ: Մարդկության Փրկիչը հարություն առավ մեռյալներից`