04/03/2015
Ինչպե՞ս աղոթել, որպեսզի մեր աղոթքը լսելի լինի: Ինչո՞ւ շատ հաճախ մեր աղոթքներին լուծում չի տրվում: Ի՞նչ բառերով պետք է աղոթել և ի՞նչ խնդրել Աստծուց: Այս և շատ այլ հարցերի պատասխաններ տալիս է Հովհան Ոսկեբերանը Աղոթքի մասին իր ճառում: Աղոթքի մասին Մեծ բարիք է աղոթքը, եթե լինում է երախտագիտության զգացումով, եթե մենք սովորում ենք երախտագիտություն հայտնել Աստծուն ոչ միայն ստանալիս (խնդրածը), այլև չստանալիս:Աստված և’ տալիս (խնդրածը) և չի’
01/03/2015
Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս, Այսօր արդեն երրորդ կիրակին է, որ փակ վարագույրով է կատարվում Սուրբ Պատարագը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին գտնվում է Մեծ Պահքի շրջանի մեջ: Իր հավատացյալների համար այն մի գթառատ մայր է, որ օրնիբուն իր աղոթքների, քարոզների և աստվածահաճո գործունեության միջոցով հոգ է տանում իր սիրելի զավակների փրկության` հավիտենական կյանքի ժառանգության մասին: Մեր Եկեղեցու հայրերը Մեծ Պահքի յուրաքանչյուր
28/02/2015
Փետրվարի 28-ին՝ ԱՀԹ Ս. Երրորդություն եկեղեցում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ տեղի ունեցավ թեմական ինտելեկտուալ մրցույթի ձմեռային փուլը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ծրագիրն իրականացվում է ավելի քան 8 տարի: Մրցութային հարցերը տարբեր բնագավառներից են և խրախուսում են երիտասարդների բազմակողմանի զարգացմանը: Այս խաղն առանձնանում էր նրանով, որ հարցերի շրջանակում ընդգրկվել
28/02/2015
Qahana.am կայքի շաբաթ օրվա հյուրը ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն է: Ըստ շարականագիրների՝ ազգային երաժշտությունը հիմք է հանդիսացել շարականների համար: Ձեր կարծիքն այս մասին: Իմ կարծիքը նույնն է, որովհետև մեր հոգևորականները շատ խելացի են եղել և իմացել են, որ շարականների հիմքում պետք է լինեն ժողովրդական մեղեդիներ, ժողովրդի ստեղծած մշակույթով պետք է մոտենալ նրա ստեղծմանը՝ դրանով այն ավելի հարազատ դարձնելով: Եվ այսօր մեր ժողովրդական
26/02/2015
Փետրվարի 26-ին Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը լեփ-լեցուն էր: Հանդիսատեսի շարքերում էին նաև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի «Ցերեկային կենտրոն»-ի երեխաները և ծնողները: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությամբ, Հայկական Կարմիր խաչ ընկերության և «Ցերեկային կենտրոն»-ի համագործակցության շրջանակներում երեխաները հնարավորություն ունեցան հայտնվելու
26/02/2015
Փետրվարի 24-26-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` ընդլայնված կազմով: Ժողովն սկսվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության և գնահատանքի խոսքով: Նորին Սրբությունը նկատեց, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրական տարվա առաջին ժողովն է գումարվել, որի օրակարգում ընդգրկված են տարելիցին առնչվող արարողությունների կազմակերպչական
25/02/2015
Փետրվարի 25-ին ծննդյան 150 ամյակի առթիվ հոգեհանգստյան կարգ կատարվեց Եռաբլուր զինվորական պանթեոնում հանգչող զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմին: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ արարողությանը մասնակցում էր Եռաբլուրի ս. Վարդանանց նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տիրայր ավագ քահանա Սահրադյանը: Արարողությունը նախագահում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի
24/02/2015
Փետրվարի 24-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցները հանդես եկան Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «Չորս» անունը կրող նախագծով, որը սոցցանցերում կտարածվի #4demand պիտակով: Նախագծի մեկնարկն ազդարարվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում: Ծրագրի շնորհանդեսը թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը սկսեց Տերունական աղոթքով, ապա ներկաներին փոխանցեց գերաշնորհ Տ. Նավասարդ