30/12/2022
Մարդը, ստեղծված լինելով Աստծու պատկերով, օժտված է ազատ կամքով: Բանական արարածի ազատ ընտրության և ազատ գործելու որոշումները ծնում են պատասխանատվության անհրաժեշտություն, որովհետև որտեղ ազատությունն է, այնտեղ նաև պատասխանատվությունն է: Ազատության կշիռը, արժևորումն ու գնահատականը չափվում է տվյալ անձի ազատ գործունեության պատասխանատվության չափով: Իսկ պատասխանատվության բացակայությունը ծնում է բարոյական անկում, աններդաշնակություն և
29/12/2022
Նրանով է, որ դուք էլ լսեցիք ճշմարտության խոսքը` ձեր փրկության Ավետարանը, որին հավատալով կնքվեցիք խոստացված Սուրբ Հոգով, որ մեր ժառանգության առհավատչյան է մինչև այն օրը, երբ կատարելապես կտիրանաք փրկությանը` ի գովություն Նրա փառքի (Եփես. Ա 13-14)։ Քանի դեռ մարդը չի ընդունել Մխիթարիչին, Սուրբ Գրքերի կարիքն ունի, որպեսզի բարու
28/12/2022
Այսօր Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ժողովրդի մոտ սովորություն կա տոնական ծառով՝ տոնածառով տունը զարդարել, որով և ազդարարվում է տոների սկիզբը: Մեզ մոտ ընդունված է եղևնի զարդարել: Տոնական այդ ծառը Դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի, իսկ եղևնու մշտադալարությունը խորհրդանշում է Աստծու անսպառ բարիքները և անհատնում շնորհները: Քրիստոնյա աշխարհում եղևնին կոչվում է նաև Ծննդյան ծառ, քանի որ խորհրդավորապես կապվում է Կենդանի Կենաց
27/12/2022
- Հա՛յր, սուրբծննդյան գիշերային հսկումից հետո չե՞նք պառկում քնելու: - Սուրբ Ծնունդ և քնե՜լ: Մայրս ասում էր. «Այդ գիշեր միայն հրեաներն են քնում»: Այն գիշեր, երբ Քրիստոս ծնվեց, առաջնորդներն էին պինդ քնած, իսկ հովիվներն արթուն էին (հմմտ. Ղուկ. 2:8): Հսկում էին ոչխարներին ու սրինգ նվագում: Հասկացա՞ր: Հովիվները, որ արթուն էին, տեսան Քրիստոսին: - Հա՛յր, իսկ ի՞նչ տեսք ուներ քարանձավը: - Ժայռափոր անձավ էր և մսուրից բացի ուրիշ բան չկար: Միայն
26/12/2022
1. Հարց - Ինչպե՞ս կարող ենք իմանալ Աստծու իրական գոյության մասին: Պատասխան - Աստվածաշունչ Սուրբ Գրքի միջոցով, որը վկայում է Աստծու գոյության մասին: «Ի սկզբանե Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդոց 1։1): «Գիտես, թե ումից ես սովորել, որովհետև մանկուց գիտես Սուրբ Գրքերը» (Բ Տիմ. 3։14-15): 2․ Հարց - Աստվածաշնչից բացի ուրիշ ի՞նչը կարող է մեզ վկայել Աստծու գոյության մասին: Պատասխան - Մեր մտքի բնական լույսը, որով քննում ենք այս
24/12/2022
Աշխարհում չկա անսխալական մարդ. «Բոլորն էլ մեղք գործեցին և զրկվեցին Աստծու փառքից» (Հռոմ. 3:23), նույնիսկ եթե նրա երկրավոր կյանքը լինի մեկ օր. «Իսկ այն ո՞վ է, որ մաքուր է աղտից. ոչ ոք. թեկուզ և կյանքը երկրի վրա մեկօրյա լինի» (Հոբ. 14:4-5): Ղպտի Ուղղափառ Եկեղեցու երջանկահիշատակ Շենուդա Գ Պատրիարքը ասում է. «Ինչքան մարդիկ սխալվեն, Տերը կների: Սակայն կան սխալներ, որոնց մասին կարելի է ասել «կյանքի սխալ»: Կյանքի սխալը այն սխալն է, որ չունի
23/12/2022
Այս խոսքերն ի պահ դրե՛ք ձեր մտքում ու ձեր հոգում: Դրանք որպես նշան կապեցե՛ք ձեր ձեռքերին, որ մշտապես մնան ձեր աչքերի առջև: Դուք դրանք սովորեցրե՛ք ձեր որդիներին և դրանց մասին խոսեցե՛ք տանը նստելիս ու ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս: Դրանք գրեցե՛ք ձեր տների մու տքերին ու դռների վրա, որ ձեր կյանքը երկար լինի (Բ Օրենք
22/12/2022
Ի՞նչ է երդումը` ազնվության կամ անկեղծության երաշխի՞ք: Երդումը մարդու կողմից իր վկայության վավերականության ապացուցման գործողությունն է` խոսքով արտահայտված, վկայակոչումով մի երրորդ իրողության կամ անձի, անձերի և կամ գերբնական անձի, ուժի: Երդումն ասվում է ի ներկայության որևէ մարդու կամ մարդկանց, որոնց առջև բերված վկայության հավաստիացման անհրաժեշտությունը կա: Երդման կարիքն առաջանում է այն ժամանակ, երբ մարդու ազնվության նկատմամբ կասկած