15 Մարտ, Քառասնորդական պահքի Ե կիրակի
31/03/2024
Սիրելի՛ հավատավոր զավակներ, «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հրաշափառ ավետիսը վերստին զորացնում է մեր հավատքը և լցնում մեր հոգիներն անհուն բերկրությամբ: Իր հաղթական Հարությամբ Հիսուս Քրիստոս ամենքիս պարգևեց փորձությունները հաղթահարելու, մահվանը հաղթելու և երկնքի արքայությունը ժառանգելու շնորհը։ Սիրելինե՛ր, Քրիստոս հարություն առավ, որպեսզի բյուրեղանա ու զորանա մեր հավատքը և աստվածային սերն ու ճշմարտությունը հրաշագործեն մեր կյանքում՝
31/03/2024
«Զսուրբ եւ զհրաշալի եւ զյաղթող զյարութիւնդ Քո օրհնեմք եւ փառաւորեմք» (Ժամագիրք): Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսն է հնչում այսօր մեր եկեղեցիների սուրբ խորաններից։ Սքանչելախորհուրդ
30/03/2024
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունն ավանդույթ է դարձրել ամեն տարի Ավագ շաբաթ օրը՝ Ս. Զատկի ճրագալույցին, ոտքով ուխտի մեկնել Ս. Էջմիածին: Հերթական ու սպասելի ուխտի ճանապարհն այս տարի «Զորավոր արանց» միությունն անցավ «Զորավոր» երիտասարդաց միության հետ միասին մարտի 30-ին: Մինչ ուխտի ճանապարհ անցնելը ուխտավորները վաղ առավոտյան Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, հոգևոր
25/03/2024
Մարտի 24-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ մուտքի հիշատակը: Տոնական օրվա արարողություններն սկսվեցին վաղ առավոտից. Գիշերային և Առավոտյան ժամերգություններին հաջորդեց անդաստանի՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը, որի ժամանակ օրհնվեցին ուռենու ճյուղեր և բաժանվեցին ներկաներին, ապա Ս. Պատարագ մատուցվեց, իսկ Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց «Դռնբացեք»-ի արարողություն: Վաղ
24/03/2024
Ծաղկազարդի կիրակիին հաջորդում է Ավագ շաբաթը, որը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի տնօրինությունների՝ չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և հրաշափառ Հարության շաբաթն է: Այս շաբաթվա ընթացքում Հիսուս Քրիստոս առաքյալների հետ մինչև Իր Հարությունը վերջին անգամ սեղան նստեց, ապա մատնվեց, ձերբակալվեց, դատվեց, անարգվեց և չարչարանքներով խաչ հանվեց, որի համար էլ այս շաբաթը կոչվում է նաև Չարչարանաց շաբաթ: Ծաղկազարդից
23/03/2024
Ավետարանական պատկերները պատմում են Հիսուսի երկրային կյանքի դրվագները, ներկայացնում անհասանելին ու անտեսանելին: Նկարները օգնում են հավատացյալին ըմբռնելու աստվածայինը և տեսանելի կերպով հետևելու Հիսուս Քրիստոսի կյանքի պատմությանը: Հիսուս Քրիստոսի երկրային առաքելության գլխավոր և վերջին իրադարձությունները ծավալվում են Երուսաղեմում: Խաչելությունից առաջ Քրիստոսի վերջին անգամ Երուսաղեմ գալն անվանվում է Մուտք Երուսաղեմ: Երանելի ավետարանիչները,
22/03/2024
Քրիստոնեաբար ապրելն ընտրություն է, քանի որ մարդն է ընտրում ինչ կերպ ապրի, իսկ քրիստոնեաբար ապրելու անհրաժեշտություն ունի նա, ով ձգտում է կատարելության: Քրիստոնյան երբեմն հայտնվում է այս խնդրի առաջ՝ ինչպե՞ս ապրել այն միջավայրում, որտեղ բարոյական այլ արժեքներ են ու համոզմունքներ: Նման դեպքում հնարավոր է նրան այցելի հետևյալ գայթակղիչ միտքը՝ ի՞նչ կլինի, եթե այս կամ այն պատվիրանը խախտես: Եթե քրիստոնյան թույլ տա, որ այդ միտքը տիրի իրեն, ապա
21/03/2024
Մեծի պահոց քառասնօրյա շրջանը որպես հիմք ունի մեր Փրկչի՝ քառասուն օրերի ծոմապահությունն անապատում, որն էլ իր հերթին հին կտակարանյան նախահիմք ունի: Ըստ եկեղեցու հայրերի՝ Քրիստոս քառասնօրյա ծոմապահությամբ դուրս չեկավ ժամանակի սահմաններից. այդ ընթացքում՝ մինչ Քրիստոս, ծոմ պահեցին Մովսես և Եղիա մարգարեները, Մովսեսը՝ Սինա լեռան վրա (Ելք 24:18), Եղիան՝ Քորեբ լեռան մոտ (Գ Թագ. 19:8): Մեր Տերը այնքան օր ու գիշեր ծոմ պահեց, որքան Մովսես և Եղիա մարգարեները,