13 Հունիս, Շբ
11/05/2026
«Սիրեցե՛ք զճշմարտություն» (Զաք. 8:19) Հասարակության ներսում համերաշխ ապրելու համար անհրաժեշտ է, որ այն կազմող մարդիկ միմյանց հանդեպ վստահություն ունենան, որտեղ վստահությունը պակասում է, այնտեղ հասարակական հարաբերությունները կնճռոտվում են: Այդ վստահությունը ճշմարտախոսությունից է ներշնչվում, գալիս: Ճշմարտությունը, որպես մարդկային հասարակարգի հաստատուն հիմք, հաստատուն և կանգուն է պահում իր վրա բարոյականության շենքերը [կառույցները]:
10/05/2026
«Յորժամ առնիցես ճաշ կամ ընթրիս, մի՛ կոչեր զբարեկամս քո եւ մի՛ զեղբարս քո, եւ մի՛ զազգականս քո եւ մի՛ զդրացիս քո, եւ մի՛ զմեծամեծս: …Այլ յորժամ առնիցես ընդունելութիւն, կոչեա՛ զաղքատս եւ զխեղս, զկաղս եւ զկոյրս, եւ երանելի լինիցիս» (Ղուկ. 14:12, 13) Ընդհանրապես քարոզիչները Քրիստոսին ներկայացնում են կամ Խաչի վրա, կամ այն լեռան վրա, որի վրայից Աստծո թագավորության գալուստը հայտարարեց, կամ աշակերտների հետ Թաբոր լեռան վրա, որտեղ իր փառքը ճառագեց:
09/05/2026
«Ինչպէս իմաստուններ ժամանակն օգտագործեցեք» (եփես. 5.16) Ինչպես գետը բաղկացած է ջրի կաթիլներից, այդպես էլ մեր կյանքը բաղկացած է ժամանակի ամենափոքր մասնիկներից՝ ժամեր, վայրկյաններ և ակնթարթներ: Եթե ժամանակի այդ փոքրիկ մասնիկների արժեքը չգիտենք և ունայն ենք ացկացնում [այն], մեր կյանքն էլ է դատարկ և ունայն լինում: Մարդու կյանքը, ինչ տարիքի էլ որ լինի [նա], միշտ անցյալին է կապված, եթե անցյալի նշանակությունն ու արժեքն իմացել է և թափուր
08/05/2026
«…բայց լաւ է նախանձաւոր լինել ի բարիս յամենայն ժամ…» (Գաղ. 4:18) Աշխարհի թշվառությունները և ցավերը մեղմացնող բալասանը բարեգործությունն է: Եթե մարդու ներսում բարու հանդեպ նախանձախնդրության ձգտումը չլիներ` աշխարհը վշտի ու սգի իրական հովիտ պիտի դառնար: Ընդհանրապես ամեն մարդ ունի այնպիսի վայրկյաններ, երբ պաշտպան է կանգնում բարուն և ցանկանում է բարին մտածել և գործել: Կան այնպիսիք, որ բարի սիրտ ունեն, բայց իրենց լեզվի [պատճառով] այնպիսի
07/05/2026
«…Վարեցաւ Հիսուս յանապատ ի Հոգւոյն փորձուել ի սատանայէ» (Մտթ. 4:1): Հիսուսն իր մկրտությունից հետո, Սուրբ Հոգով լցված, հեռացավ Հորդանանի գեղեցիկ ափերից և նույն Հոգու ազդեցությամբ գնաց դեպի անապատ, և այնտեղ, ինչպես ժամանակին Մովսեսը Սինայի բարձունքին և Եղիան իր առանձնության մեջ, քառասուն օր ծոմ պահեց: Ինքը, որ Հորդանանի ափերն էր եկել ընդունելու համար Իր Աստվածային պաշտոնը, որպես գերագույն Քահանա, Նոր Ուխտի Թագավոր ու Մարգարե, պետք
06/05/2026
«Ստուգե՛ք վասն մանկան» (Մտթ. 2:8) Ծնվել էր Քրիստոս, Նրա աստղը փայլում էր երկնքում, մի աստղ, որը դեպի խաղաղություն, ճշմարտություն, արդարություն ու սրբություն է առաջնորդում, որը մարդկանց սրտերում սփռվող հաշտության և հաճության խորհրդանիշն է, մի աստղ, որը սառնամանիքի և խավարի մեջ կարող է ջերմ լույս և [տաք] հոսանք բխեցնել: Ի՜նչ հիանալի երևույթ. մյուս կողմից էլ հրեշտակներն իրենց հերթին իջնում և բարձրանում էին, երգում և բերկրում էին այն մանկան
05/05/2026
«Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում. ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստված» (Ղուկ. 18:19) Այն անհուն հոգին, որի խոհունությունն ու իմացականությունը չափ ու սահման չունի, որն ամեն ինչի մասին խորհում է և ամեն ինչի մեջ խորամուխ է լինում, որն առանց դույզն ինչ դժվարության ամեն տեղ ներկա է, որը իրենում պարունակում է այն գերագույն և վեհագույն կարողությունները և հատկությունները, որոնց երբեք չենք հանդիպում երկրային արարածների մոտ, անվանում ենք Աստված: Աստծո
04/05/2026
Դուք ամենքդ էլ գիտեք, որ սկզբից ևեթ ձեզ ուղղված իմ մխիթարական խրատը եղել է բարեգործություն անելու հորդորը, որպեսզի դուք բարեպաշտության սերմը ցանեք ու այդկերպ երկնային պտուղներ հավաքեք: Իմացե՛ք, որ ամենքդ պետք է մեծահարուստի տան դռան առջև ընկած Ղազարոսի՛ն նմանվեք, և ո՛չ թե խստասիրտ ու ագահ այն մեծահարուստին, որը ոչինչ չուներ՝ կարիքավորներին տալու համար (հմմտ. Ղուկ. ԺԶ 19-20): Ձեզ օգտակար կլինի նաև Տաբիթային նմանվելն ու նրա պես մեծամեծ ողորմածություններ