12 Սեպտեմբեր, Շբ
13/08/2026
Եվ բոլոր շնորհների Աստվածը, որ ձեզ կոչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով, և որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինեք, թող հաստատահիմն դարձնի ձեզ (հմմտ. Ա Պետ. 5. 10)։ Աստվածային շնորհի հայտնությունների մեջ այնպիսի հուզիչ ու գրավիչ դեպք չգիտեմ, քան այն, որ Աստված դժբախտ մեղավորների «վերականգնումով» ոտքի կանգնելու առիթ է տալիս բոլոր նրանց, ովքեր միևնույն դժբախտ ու մեղավոր կացության մեջ են հայտնվել: Այդպիսով Աստված ոչ
12/08/2026
Հիսուս տեսավ, որ աշակերտները թիավարելիս հողմակոծ էին լինում, որովհետև հողմը նրանց դիմացից էր փչում… Լճի վրայով քայլելով՝ եկավ նրանց մոտ… Եվ ասաց. «Քաջալերվե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք» (Մարկ. 6.48, 50)։ Անհատների, ինչպես նաև ժողովուրդների կյանքում փոթորկալից պահերը շատ հաճախ ամենաօրհնյալ պահերն են դառնում, անշուշտ, եթե մարդ կարողանում է իրեն սերտ հաղորդակցության մեջ դնել Աստծու հետ: Այդպիսի փորձություն ունեցան աշակերտները Գեննեսարեթի
11/08/2026
«Եվ ամեն ինչը կարգ ու կանոնով թող լինի» (հմմտ. Ա Կորնթ. 14.40)։ Կորնթոսի Եկեղեցում ոչ միայն լեզվախոսության հարցը, այլև կանանց խոսելու իրավունքի խնդիրը բավականին շփոթություն ու անկարգություն էր առաջացրել, ուստի Պողոս առաքյալը կարիք է զգացել այս երկու հարցերի վերաբերյալ զգուշացնող ու կարգապահական հանձնարարականներ տալու: Նա, բացատրելուց հետո, որ լեզվախոսության շնորհը չպիտի չարին ծառայեցվի, և որ կանայք չպիտի խոսեն Եկեղեցում, անկարգությունների
10/08/2026
«Արդարությունը բարձրացնում է ազգը» (Առակ. 14.34)։ Հայրենիքից մեզ հասած թերթերը նկարագրում են մեր հայրենակիցների անդուլ ջանքերն ու աշխատանքը, որոնց շնորհիվ մեծապես առաջ է գնում վերաշինության գործը: Այդ մխիթարական լուրերը սփյուռքում ապրող հայերիս համակրանքն են առաջացնում Հայկական Խորհրդային Հանրապետության գործելակերպի հանդեպ: Իսկապես, հայի համար հայրենասիրությունը ընտանեկան ավանդույթ և միաժամանակ նվիրական պարտականություն է:
08/08/2026
«Ո՞վ կարող է արհամարհել «փոքր» ջանքերը» (հմմտ. Զաք. 4.10)։ Մակերևութային մարդն է միայն, որ նայում է արտաքին երևույթներին, հպարտ մարդն է սնոտի փառք տենչում, տգետն է «գնահատում» շողացող ու փայլփլուն իրերը: Միայն նա, ով հավատում է, որ տիեզերքը Արարիչ ունի, և իր կյանքի փորձառությամբ էլ կարողանում է ըմբռնել Նրա դերը, կարող է ներկայի մեջ ապագան տեսնել և չարհամարհել «փոքր» արժեքները: Գերության ավարտն էր: Կյուրոսն արտոնել էր,
07/08/2026
Մեղքը քրիստոնեական ընկալմամբ դիտվում է որպես հրաժարում աստվածային ներկայությունից, օրհնությունից և պահապան ներգործությունից։ Ըստ արևելյան աստվածաբանական ավանդության (Հ․Ոսկեբերան), Ադամի գործած մեղքից հետո մարդկային բոլոր սերունդները ժառանգեցին այդ մեղքի հետևանքը, որ է մահկանացու լինելը (Հռմ․6։23), մինչդեռ արևմտյան ներկայացուցիչները (Օ․ Երանելի) պնդում են, որ ամեն նորածին մարդ ժառանգում է հենց ադամական մեղքը։ Մեղքից ազատվելու համար
06/08/2026
«Խոսե՛ք միմյանց հետ սաղմոսներով, օրհներգություններով և հոգևոր երգերով, որպեսզի երգեք և ձեր սրտերում սաղմոս ասեք Տիրոջը» (Եփես. 5:19): Արդեն երկար ժամանակ է, ինչ խոսվում է Եկեղեցու ծիսական պաշտամունքի կրճատման մասին: Թերթերն ու հանդեսները ավելի կամ նվազ հաճախականությամբ անդրադառնում են այդ թեմային, և հարցն օրակարգի խնդիր է դարձել: Ոմանք առաջարկում, փորձում և նույնիսկ համարձակվում են փոփոխություններ անել: Այդ պահանջը մեզ բնական և օրինավոր
05/08/2026
Հնարավոր չէ իմանալ ներկա պահի դրությամբ աշխարհում ապրող աթեիստների թիվը ճշտությամբ, սակայն համացանցում որոշ պաշտոնական կայքէջեր նշում են, որ նրանց թիվը շուրջ մեկ միլիարդ է: Անաստվածություն բառը, ըստ Մալխասեանցի հայերեն բացատրական բառարանի, նշանակում է վարդապետություն, որը մերժում է Աստծո գոյությունը: Ղպտի Ուղղափառ Սուրբ Եկեղեցու բժիշկ - քահանա Մաթա Բադին ասում է արաբերեն լեզվով իր գրքում՝ «Իսկապես մենք հավատում ենք»,