27/09/2026
- Հա՛յր, ընտանիքատեր մարդն ինչպե՞ս կարող է առաքինություններ զարգացնել իր մեջ: - Աստված դրա համար բարենպաստ հնարավորություններ է տալիս: Սակայն շատերը, չնայած խնդրում են Աստծուն, որ իրենց բարենպաստ հնարավորություններ ընձեռի առաքինությունները զարգացնելու համար, ինչ-որ դժվարության հանդիպելով՝ սկսում են տրտնջալ: Օրինակ՝ Բարեգութ Աստված, Իր անսահման սիրուց մղված, երբեմն Իր բարեշնորհությունը վերցնում է կնոջից, որն սկսում է ձևեր թափել և ամուսնու
26/09/2026
«Որովհետև քահանայություն փոփոխվելով՝ պետք էր, որ օրենքի փոփոխություն էլ լիներ» (Եբր. 7:12): «Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի ձեր առաքինությունները նվիրեք Նրան, Ով խավարից ձեզ կանչեց Իր սքանչելի լույսին» (Ա Պետ. 2:9): Եբրայեցիներին ուղղված նամակի հեղինակը, մովսիսական և քրիստոնեական Եկեղեցիների քահանայությունների համեմատականը տանելով, ցույց է տալիս, որ Հին Ուխտի՝
25/09/2026
Ո՜ւր է գլորվել աշխարհը: Ե՛վ Ֆարասում և՛ Էպիրում նույնիսկ ծեր կենդանիներին էին խնամում: Դե ջորիներին հասկանալի է, թե ինչու (որովհետև դրանց միսը սնունդի մեջ չի օգտագործվում): Բայց ուտելի կենդանիներին նույնպես չէին մորթում, կենդանի էին թողնում: Օրինակ՝ տերերը պատվում էին այն ծեր ցլերին, որոնց օգնությամբ նախկինում հողը հերկում էին: Խնամում էին նրանց, հոգ էին տանում օր ծերության, ասելով. «Չէ՞ որ սրանք մեր կերակրողներն են»: Այսինքն այն աշխատանքային
24/09/2026
«Եկե՛ք գնանք մինչև Բեթղեհեմ և տեսնենք, թե ի՛նչ բան է այս եղածը, որ Տերը մեզ ցույց տվեց (Ղուկ. 2։15)։ «Ո՞ւր է հրեաների արքան, որ ծնվեց, որովհետև Նրա աստղը տեսանք երկնքում և եկանք Նրան երկրպագելու» (Մատթ. 2։2)։ Երբ Աստված Իր ողորմությամբ մի ընտանիքի զավակ է պարգևում, այդ ո՞ր մի մայրն է, որ իր քնքուշ նորածին մանկան առաջին սքանչելի ժպիտի, նրա պայծառ հայացքի, նրա ձայնի ելևէջների մեջ չի ցանկանում տեսնել իր զավակի փառավոր ապագան: Եթե մեկն ասի,
23/09/2026
Որպեսզի երեխաները չսայթաքեն աշխարհի գայթակղիչ ու քաղցր բլրից, և հոգևոր ու բարոյական անկում չապրեն՝ նրանք որպես մեծագույն անհրաժեշտություն պետք է զգան մեծերի խորհուրդները՝ հատկապես պատանեկան բեկումնային տարիքում: Նրանք պետք է ընկալեն հնազանդության իմաստը: Պետք է հասկանան, որ ծնողներին հնազադվելու մեջ իրենց սեփական օգուտն է թաքնված. այնպես որ ուրախությամբ հնազանդվեն ու հոգևոր տարածության մեջ ազատ տեղաշարժվեն: Երբևէ խորհե՞լ եք այն
22/09/2026
«Մի՛ գողացիր» (Ելք 20։25)։ Ունկնդիրներիցս ոմանք թերևս իրենք իրենց ասեն՝ մի՞թե մենք գող ենք, որ մեզ հետ խոսում է նման թեմայի մասին: Գողերը բանտ են նետվում, ուստի այնտե՛ղ պետք է խոսել այդ հարցի վերաբերյալ: Սակայն եթե փոքր-ինչ համբերությամբ հետևեք խորհրդածություններիս ընթացքին, կհամոզվեք, որ կան մարդիկ, որ թեպետ կատարյալ ազատության մեջ են ապրում և իրենց կյանքի ընթացքում երբևէ բանտի երես չեն տեսել, թեև նույնիսկ բարձր դիրքի են հասել ու սավառնում
21/09/2026
- Հա´յր, եթե ընտանիքի գլուխը մահանում է, փոքր երեխաները պե՞տք է տեսնեն իրենց մահացած հոր մարմինը: - Չէ՛, պետք չի: Եթե նույնիսկ չափահաս մարդու մտերիմներից մեկն է մահանում, ապա միջոց ես փնտրում նրբանկատ կերպով դա հայտնելու նրան: Էլ ի՜նչ ասես երեխաների պարագայում: - Մինչև ո՞ր տարիքն ի օգուտ երեխաների չէ իրենց մահացած հարազատներին տեսնելը: - Դա երեխայից է կախված (բնավորությունից, հակումներից, տրամադրությունից): - Իսկ կարելի՞ է երեխաներին
20/09/2026
«Հակոբը հարց տվեց. «Ասա՛ ինձ Քո անունը»: Նա ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում Իմ անունը»: Եվ Նա տեղնուտեղը օրհնեց նրան: Հակոբն այդ տեղն անվանեց Փանուէլ, որովհետև, - ասում է, - Աստծուն տեսա դեմ առ դեմ, և փրկվեց հոգիս» (Ծննդ. 32.29-30)։ Խորհուրդն արտասովոր հմայք ունի. դա կրոնի հրապույրն է, որը նաև պաշտամունքի էական տարրն է: Եթե խորհուրդն իր զորությամբ չպարուրեր մեր պաշտամունքը, մենք այլևս պաշտամունք չէինք ունենա, այլ միայն պիտի բավարարվեինք